Այսօր՝ 06 հուլիսի 2020թ., 00:00
Անտուն տղամարդը կողոպտել է CNN-ի թղթակցին՝ դանակով սպառնալով նրան ուղիղ եթերում Սա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ. Ավետիք Չալաբյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշումը Նախագահական աթոռին հասնելու ճանապարհին Քանյե Ուեսթի համար խնդիրներ են կանխատեսել Լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել Կորոնավիրուսը ծագել է ոչ թե Չինաստանում, այլ գտնվել է քնած վիճակում ամբողջ աշխարհում Մխիթարյանի հրաշալի գոլը «Նապոլիի» դեմ խաղում Դիմում ենք դատախազություն՝ Հովիկ Գալստյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար «Վախին հաղթելու մի ձև կա` նայել վախի աչքերի մեջ»․ Սարգիս Գրիգորյան. (լուսանկար) Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագիրը չի կարող դուրս հանվել դպրոցներից Եթե Ֆրունզիկը տրանսվեստիտ լիներ, կրթության նախարարը ուրախությամբ կֆինանսավորեր նրա կյանքի մասին պատմող ֆիլմ Ուժայինները, ենթարկելով Փաշինյանի հրահանգներին, դառնում են նրա հանցակիցները․ Ռուբեն Հակոբյան «Բավարիան» հաղթեց «Բայերին» և 20-րդ անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը Հայաստանը շարունակում է տարածաշրջանում առաջատարը լինել 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով Զենիթը հաղթեց Կրասնոդարին և երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Ռուսաստանի չեմպիոն Ռուսաստանի որոշ շրջաններում սպասվում է արտասովոր տապ Մաշա Մնջոյանը հայտնի երգը սկսել է հայերենով ու կրկին հաղթել մրցակցին ավստրալական «Ձայնը» նախագծում (տեսանյութ) Պուտինը պատմել է խորհրդային Սահմանադրության մեջ դանդաղեցված գործողությամբ ռումբի մասին Սաակաշվիլին հանդես է եկել ի շահ Ուկրաինայի Գերագույն դատարանում օտարերկրացիների Գյումրի քաղաքի 43 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք. արձանագրվել է մահվան 24 դեպք Ընդամենը 2900 կմ վազքով Ferrari-ի հազվագյուտ մոդելը հանվել է վաճառքի Իրանը ստեղծել է «հրթիռային քաղաքներ» Պարսից ծոցի ամբողջ երկայնքով Արցախի Մարտունի քաղաքում քաղաքապետ են ընտրել. նախագահը շնորհավորել է հաղթող թեկնածուին Իրաքը սպառնացել է դիմել ՄԱԿ-ի ԱԽ եւ ԱՊԼ Թուրքիայի ռազմական գործողությունները դադարեցնելու համար Հետաքրքիր է, որ իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչներն ու Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորները Բազմաթիվ վեհ մտքերի փոխարեն «Եկեղեցի, ընտանիք, բանակ, սաղ ռադ արեք» արժեքի տեր մարդիկ, կլինի՞ հավաքվեք ոտ-ոտ գնաք, ասենք, Նախիջևանը ազատագրեք Վարչապետի աշխատակազմը նույն օրը մեկ անձից 6 գնում է իրականացրել՝ գովազդային արշավի նպատակով Կատուն 12 րոպե աշխատող լվացքի մեքենայում պտտվելուց հետո ողջ է մնացել Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը բարձրացել է 6 անգամ, երկրորդ երեխայինը՝ 2 անգամ Եթե հասկանալով եք անում՝ սա արդեն բոլորովին այլ հանցագործություն է Կառավարությունն առաջարկում է ընդլայնել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունները «Ռեալը» երկրորդ խաղում անընդմեջ հաղթեց Ռամոսի գոլի շնորհիվ Խոստովանեմ, որ նման որոշումը ինձ հեշտ չի տրվել. ՀՀ ոստիկանության շտաբի պետի գրառումը Ինչի՞ հիման վրա է Բարձրագույն դատական խորհուրդը հերքել նշված տեղեկատվությունը «Խելոք ա շատ: Ընդհանրապես չի խանգարում ինձ»․ Վաչեի եւ դստեր զվարճալի տեսանյութը Վենետիկի հանձնաժողովի կարծիքով ճիշտ կլիներ անցումային շրջանի ներդնումը. Ժիրայր Գերգերյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին (տեսանյութ) 89+1 դատվողները Թուրքիան հաջողությամբ նոր թևավոր հրթիռ է փորձարկել (տեսանյութ) Սահմանադրական փոփոխությամբ փորձ է արվում ՍԴ-ն դարձնել կցորդ և հպատակ ներկայիս իշխանությանը. Գրիգոր Մուրադյան (տեսանյութ) Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին. Ռոբերտ Քոչարյան Օրվա քաղաքական իշխանությունը կազմալուծում է սահմանադրական ինստիտուտները Անտրամաբանական տրամաբանություն Ուժայինները, ենթարկելով Փաշինյանի հրահանգներին, դառնում են նրա հանցակիցները․ Ռուբեն Հակոբյան Սահմանադրությունը պարզ փաստաթուղթ չէ, շատ զգույշ պետք է լինել․ Արթուր Ղամբարյան Սահմանադրության սահմաններից դուրս եկող իշխանությունը ոչ լեգիտիմ է «Հաց բերողի» մահվան պատճառը հիվանդությո՞ւնն է, կալա՞նքը, թե՞ կոնկրետ մարդիկ Քանյե Ուեսթն առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում Մայր օրենքի անձնական նպատակահարմարությամբ կիրարկումը կարող է հղի լինել վտանգավոր հետևանքներով Մարմնի ջերմության մասին հետաքրքիր փաստեր․ «կովիդի» մասին և ոչ միայն Արքայադուստր Դիանայի կյանքի կանոնները. բրիտանացիների սրտի արքայադուստրը Ինչ-որ շնաբարո դուրսպրծուկներ գաղտնի էջերից ինձ գրում են, թե իբր ես ղազագիր եմ ստորագրել Ամերիկացի դերասան Ուիլլ Սմիթն իր կնոջը թույլ է տվել սիրեկան ունենալ Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Կեղծիքների տոնը Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռ, որն ուղղվում էր դեպի Իրաքում ԱՄՆ դեսպանատուն․ ԶԼՄ-ներ ՀՀ Սահմանադրության օր՝ տոն, որը կեղծիքով է ստեղծվել Ո՞ր նախաճաշը կօգնի նիհարել Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել.Արթուր Վանեցյան Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգային ու ավանդական արժեքներին․ Շարմազանով Մենք պարտավոր ենք լինել միասնական ու նախաձեռնող. Նախագահի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ ՀՖՖ-ն դադարեցրեց Առաջին խմբի առաջնությունը. 58 անձ որակազրկվել է Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հուլիսի 5-ին կորոնավիրուսից մահացած քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 6 քաղաքացու մոտ․ մեկուսացված է 103 մարդ Օգնենք Canvas-ին հաղթահարել քովիդը Օրվա հանդիպումների անոնս Պուտինի զարմիկը պատրաստվում է ղեկավարել սեփական կուսակցությունը Կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք. կա 8 մահ. ապաքինվել է 205 մարդ Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա օրենքը վերանայելու ճանապարհով. Գեւորգ Դանիելյան Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք. Արցախի նախագահը լուսանկարներ է հրապարակել Երևանում անձրևաջրի հետևանքով փողոցը դարձել է անանցանելի «Բալիկ ջան, ցավդ տանեմ, ես քեզ սիրում եմ»․ խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին (տեսանյութեր) «Հայոց եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրերից՝ վերացնելու որոշումը ցույց է տալիս, թե ինչ անդեմ և անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները ՀՔԾ-ում քրգործերը հարուցվում և կարճվում են ըստ Փաշինյանի տրամադրության և քաղաքական նպատակահարմարության Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը. ընկերության տնօրեն Եթե «Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում դասավանդելու 15 տարվա ավանդույթ կար, կային նաև հստակ արդյունքներ, ինչո՞ւ վերանայել այն Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգն անձամբ Փաշինյանն է տվել Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը
Հարցում

Ամուլսարի շահագործումը կկործանի՞ Սեւանն ու Ջերմուկը

Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի շահագործման առնչությամբ հասարակական մտահոգություններն ու տագնապները գնալով սաստկանում են: Լուրջ մտահոգություններ կան նաև մասնագիտական շրջանակներում: «Լիդիան Արմենիա» ընկերությունը տեղում արդեն սկսել է Վայոց Ձորի մարզում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը նպատակամիտված գործնական աշխատանքները և նախատեսել է հաջորդ տարվա գարնանը ստանալ ոսկու առաջին խմբաքանակը:

Զարմանալի է, որ «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչները շարունակ հերքում են հանքի սուլֆիդային լինելու հանգամանքն ու թթվային դրենաժի առաջացման հնարավորությունը, սակայն, միևնույն ժամանակ, պատվիրել են թթվային դրենաժի կառավարման պլան, որում հստակ գրված է, որ առաջանալու է թթվային ապարների դրենաժ։ Ոսկի ու շահույթ ստանալու մարմաջն այս դեպքում Հայաստանի համար կարող է կործանարար լինել, բնության համար այն հաստատ կործանարար է լինելու: Հանքավայրի շահագործման ուղղությամբ աշխատանքները չկասեցնելու դեպքում իրադարձությունների նշված զարգացման համար, հիշյալ ընկերությունից և մի շարք պաշտոնյաներից բացի, այլոց թվում պատասխանատու են լինելու նաև Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը և մոսկվաբնակ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը, որը նույնպես կանգնած է Ամուլսարի ոսկու ծրագրի ֆինանսավորման ետևում:

Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ որոշակի մտահոգություններ ունի նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը: Ամուլսարի ոսկու ծրագրի (հանքի, ֆաբրիկայի շահագործում և այլն) իրականացումից բխող վտանգների առնչությամբ է ստորև ներկայացվող մեր հարցազրույցը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի հետ:

– Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման պարագայում ի՞նչ հիմնական վտանգներ կարող են լինել:

– Ակնհայտ է, որ ցանկացած հանքավայրի շահագործման ընթացքում առաջանում են բազմաթիվ ռիսկեր, քանի որ մարդածին գործունեությունը խախտում է բնական հավասարակշռությունը: Հանքավայրերի հետ կապված` մենք, ըստ էության, ունենք երկու տիպի ռիսկեր` ֆիզիկատեխնիկական, երբ կարող են լինել լանդշաֆտի կայունության խախտումներ, փլուզումներ, կարող են խախտվել ջրատար հորիզոններ և այլն (բավական մեծ շարք է), և քիմիական, որոնց դեպքում շրջակա միջավայրում խախտվում են քիմիական տարրերի բնական պարունակությունները և հաշվեկշիռը: Վերջինս ավելի վտանգավոր է, քանի որ ավելի բարդ է հետազոտվում, ավելի բարդ է վերբերվում, և դրա դեմ պայքարելն էլ է բարդ: Այդ ռիսկերի մեջ կան 2 տիպի ռիսկեր` կառավարվող և չկառավարվող:

Եթե գիտենք, որ ինչ-որ բացասական երևույթ կարող է լինել, մենք, ըստ էության, կարող ենք տեխնիկական միջոցներով այդ ռիսկը չեզոքացնել: Դրանք կառավարվող ռիսկերն են: Կան ռիսկեր, որոնց չեզոքացման համար, սակայն, տեխնիկական միջոցներն արդյունավետ չեն, չեն աշխատում: Ակնհայտ է, որ այդ ռիսկերն ամենավտանգավորն են:

– Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում կլինե՞ն չկառավարվող ռիսկեր:

– Ամուլսարը սուլֆիդային դասի հանքավայր է, որտեղ տարբեր մետաղներ առկա են ծծմբի միացությունների տեսքով: Կան երկաթի, պղնձի, այլ մետաղների միներալներ (բնական քիմիական միացություններ): Սուլֆիդային հանքավայրերում, նրանց թվում նաև` Ամուլսարում, բոլոր բնական միացությունները մետաղի և ծծմբի միացություններ են: Օրինակ` պիրիտ (երկաթ-ծծումբ-թթվածին), խալկոպիրիտ (երկաթ-պղինձ-ծծումբ-թթվածին), և այլ մետաղների հետ ծծմբի միացություններ:

Սուլֆիդային հանքավայրերը հայտնի են նաև նրանով, որ դրանցում շատ քիչ պարունակություններով առկա է լինում ոսկի: Այն հանդիպում է որպես միկրոխարնուրդ սուլֆինային միներալների մեջ։ Բնական գործոնների ներքո (մթնոլորտային տեղումների, թթվածնի ներխուժման…) այդ միներալները սկսում են օքսիդանալ և առաջանում են տարբեր, այսպես կոչված, երկրորդային միներալներ: Քանի որ այդ հանքավայրերում բավական շատ է երկաթի ծծմբային միացությունների պարունակությունը, ապա առաջանում են երկաթի տարբեր ձևի օքսիդացված միացություններ, ժողովրդական լեզվով ասած` ժանգ (գիտական եզրույթաբանությամբ` լիմոնիտ): Այդ ժանգը հատկություն ունի իր մեջ հավաքելու տվյալ հանքանյութում եղած չնչին ոսկին, այն կուտակում է իր մեջ` ստեղծելով ոսկու տասնյակ, իսկ որոշ տեղերում նույնիսկ հարյուրավոր անգամներով ավելի բարձր խտություններ, քան չփոփոխված հանքավայրում եղած ոսկու խտությունն է: Այսինքն` ժանգոտած հանքավայրի մեջ, ի տարբերություն չփոփոխվածի, որոշ մասերում կարող են լինել ոսկու բարձր պարունակություններ:

Ամուլսարում վերին հորիզոնները բավական ուժեղ փոփոխված են, դրա համար այնտեղ, ըստ հետազոտողների, կան ոսկու բարձր պարունակություններ: Դրանք, սակայն, ստորին հորիզոններում կարող են չլինել: Պետք է հաշվի առնել, որ շատ անհավասար են այդ պարունակությունները, քանի որ երկրորդական գործընթացի արդյունք են, և համապատասխան պայմաններ են անհրաժեշտ կուտակվելու համար: Ոսկու պարունակությունը կարող է մի տեղ լինել շատ բարձր, իսկ 10 մետր հետո չլինել կամ լինել շատ քիչ, այսինքն` ոչ հավասարաչափ բաշխված:

– Անդրադառնանք երկաթի սուլֆիդի խնդրին, կա՞ հաշվարկ, թե Ամուլսարում երկաթի սուլֆիդի ի՞նչ զանգված կա:

– Ես ընկերության փաստաթղթերում այդպիսի հաշվարկների չեմ հանդիպել: Ավելին. չեմ հանդիպել նաև հաշվարկների, թե մոտավորապես քանի՞ տոննա կամ լիտր ծծմբաթթու կառաջանա այդ հանքավայրի հետագա օքսիդացումից, ի՞նչ ծավալի ծծմբային ջրեր կառաջանան արդեն մարդկային այդ ներազդեցությունից հետո:

– Այդպիսի հանքավայրերում ինչպե՞ս են առաջանում ծծմբային ջրերը:

– Տեղի է ունենում հասարակ քիմիական ռեակցիա, երբ ջուրը միանում է այդ սուլֆիդային միներալների հետ, առաջանում է ծծմբական թթու: Կան բանաձևեր (տարրական քիմիա է), որ ցանկացած սուլֆիդային միներալ մտնելով ջրի հետ փոխազդեցության մեջ, արդյունքում, այսպես թե այնպես, առաջացնում է ծծմբական թթու` H2SO4:

– Կա՞ պատկերացում, թե Ամուլսարում այն ինչ խտությամբ կառաջանա:

– Կարելի է կատարել հաշվարկներ, բայց ես ընկերության ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) հաշվետվությունում այդ հաշվարկները չեմ տեսել:

– Իսկ ջուրն այնտեղ ինչպե՞ս է առաջանում:

– Ամուլսարի հանքավայրում խնդիրն, առաջին հերթին, այն է, որ ապարները շատ ճաքճքված են, երկրորդը, որ հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով, այսինքն` փորվելու է հսկայական փոս («կարիեր»), որը ձագարի դեր է խաղալու, և՛ մթնոլորտային տեղումները, և՛ մակերեսային հոսքերը, և՛ գրունտային ջրերը, բոլորը լցվելու են այդ ձագարի մեջ, որն այդ ամբողջ ջուրը քաշելու է դեպի խորք: Ըստ էության, ձևավորվելու է ջրային հոսք, որն իր մեջ ներառելով ծծումբը և վերածվելով տարբեր խտությունների ծծմբական թթվի, խառնվելու է ստորգետնյա ջրերին:

– Այդ ստորգետնյա ջրերը կապ ունե՞ն Որոտան և Արփա գետերի աղբյուրների հետ, որտեղից այդ գետերը սնվում են:

– Իհարկե, ստորգետնյա ջրերն ունեն ելքեր դեպի մակերես, ինչը տեղի է ունենում ռելիեֆի ամենախոր տեղերում, որոնք ձորերն են: Եթե դուք ուշադրություն դարձնեք, աղբյուրների մեծ մասը ձորերի մեջ է, որտեղ նրանք դուրս են գալիս մակերես ու խառնվում արդեն մակերևութային ջրերին, որոնք առաջանում են նաև ձնհալներից և անձրևներից։ Այդտեղ առաջին խնդիրն է ծագում, որ այդ թթվային ջրերի ստորգետնյա հոսքը կարգավորելու մեխանիզմներ, առաջինը, չկան, քանի որ շատ բարդ տեխնիկական խնդիր է: Երկրորդ` ՇՄԱԳ հաշվետվությունում որևէ կերպ չի արծարծվում` ինչպես կարգավորել այդ թթվային դրենաժը։ Ես համարում եմ, որ այդ ռիսկը չկառավարվող ռիսկ է:

– Իսկ թթվային դրենաժի և այդ ռիսկը չկառավարելու հետևանքով ինչե՞ր են լինելու:

– Առաջինը` քաղցրահամ բազմաթիվ աղբյուրներ վերածվելու են թթվային կազմ ունեցող ջրերի և, կախված թթվայնության չափերից, կարող են այլևս ոչ պիտանի դառնալ ոռոգման, ինչպես նաև մարդկանց և անասունների խմելու համար:

Երկրորդ. այդ աղբյուրները կբարձրացնեն թթվայնությունը հենց հիմնական գետերի` Արփայի և Որոտանի, ինչը կազդի այդ գետերի էկոլոգիական համակարգի վրա, լուրջ փոփոխություններ տեղի կունենան: Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն, որ բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, կփոխվի ջրի թթվայնությունը, կփոխվի նաև այդ ջրում լուծված աղերի քանակը, թթու ջուրն իր մեջ ավելի շատ աղեր ու մետաղներ կարող է լուծել, այսինքն` այդ ջուրը նաև թունավոր է լինելու և ոչ պիտանի ոռոգման համար:

– Եթե ջուրը թունավոր դառնա, թունավոր չե՞ն դառնա նաև այդ ջրով ոռոգված գյուղմթերքները:

– Հենց դրա մասին է խոսքը, որ այդ թթվային դրենաժը վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ ունի բարձր թթվայնություն, այլ նաև նրանով, որ բարձր թթվայնության հետևանքով իր մեջ լուծում է հանքավայրում ազատ իոնների ձևով եղած մետաղները, այդ թվում թունավոր տարրերը` կապար, մկնդեղ, քրոմ և այլն: Ջրի թթվայնությունը որքան բարձր լինի, այնքան ավելի շատ կլուծվեն այդ տարրերը ջրի մեջ, և շատ ավելին կլուծվեն, քան սովորական ջրում են լուծվում: Ասեմ նաև, որ Արփա և Որոտան գետերի ջրերով ոռոգվող մեր հողատարածքների մակերեսը բավական մեծ է, պետք է նկատի ունենալ նաև, որ մեր հայտնի գինիների համար օգտագործվող խաղողի այգիներն Արփայի ջրերով են ոռոգվում:

– Մամուլում այս կապակցությամբ ձեր հրապարակումից հետո «Լիդիան Արմենիա» ընկերությունն ի՞նչ էր պատասխանել:

– Նշել էր, թե այնտեղ ընդհանրապես սուլֆիդներ չկան, եղած սուլֆիդներն ամբողջովին օքսիդացված են, 100 տոկոսով օքսիդացված հանքավայր է, որտեղ չի կարող առաջանալ որևէ թթու: Սակայն, հենց իրենց ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվությունում գրված է, որ այնտեղ մակերևույթին կա թթու առվակ, նաև` «Բենիկ լիճ» անվամբ հայտնի մի լիճ, որի ջուրը նույնպես թթու է, ընդ որում, դեռ մինչև հանքավայրի շահագործումը:

Ավելին. եթե մենք դատենք ՇՄԱԳ հաշվետվության անգլերեն տարբերակից, հանքավայրի տարածքում օքսիդացման գործընթացները շարունակվում են: Այն օտարերկրյա ընկերությունը, որը պատրաստել է այդ ՇՄԱԳ հաշվետվությունը, նշել է, որ առկա է թթվային դրենաժ, քանի որ մի շարք աղբյուրներ չեն համապատասխանում խմելու ջրի որակին, թթու են, այսինքն` գործընթացը նկարագրված է:

Բացի նրանից, ինչի մասին արդեն նշեցի, ՇՄԱԳ հաշվետվության անգլերեն տարբերակում «Էրատո» տեղամասի վերաբերյալ նկարագրված է, որ խորը հորիզոններում հայտնաբերել են սուլֆատներ: Նկատի ունենանք, որ սուլֆատներն իրենք էլ լուծվում են ջրով (ընդ որում, ավելի հեշտ, քան սուլֆիդները), ավելի արագ են առաջացնում ծծմբական թթու, քան սուլֆիդները:

Ընդգծեմ, որ Ամուլսարի հանքավայրում ծծմբային միացությունները թեև զգալի չափով օքսիդացված են, առաջացած է ժանգ, առաջացած են տարբեր, այսպես կոչված, երկրորդային միներալներ, սակայն դրանք կատալիզատորի դեր են կատարում: Կան բավական շատ գիտական աշխատանքներ, որոնցում նկարագրված է, որ երկաթի օքսիդներն իրենք, իրենց հերթին, դառնում են կատալիզատոր և ավելի արագ են օքսիդացնում եղած սուլֆիդները, որոնք դեռ չեն օքսիդացել: Քանի որ այնտեղ կան սուլֆիդներ և այդ հանքավայրի ապարներն էլ են սուլֆիդացված, կսկսվի ավելի արագ օքսիդացման գործընթաց և ծծմբաթթվի գոյացում:

Ընդգծեմ, որ նշված երևույթները մասամբ տեղի են ունենում դեռ հիմա, այսինքն` այն ժամանակ, երբ հանքավայրը դեռ բավական մեկուսացված է արտաքին ազդեցություններից: Մասամբ են տեղի ունենում` շնորհիվ նրա, որ այնտեղ մակերեսին կա կավային շերտ, կա հողային շերտ, այնտեղ կա չամ, որոնք թույլ չեն տալիս, որ շատ ջուր ներթափանցի հանքավայրի մեջ: Հենց բացեցին, հեռացրեցին այդ շերտերը, մի քանի մետր խորացան, Ամուլսարի հանքը դառնալու է թթու արտադրող հսկայական գեներատոր, որը կանգնեցնել արդեն, ըստ երևույթին, հնարավոր չի լինի: Նկատի ունենանք նաև այն, որ այդ թթվային գեներատորը միայն մեկ կամ տասը տարի չէ, որ ծծմբական թթու է արտադրելու, միայն հանքի շահագործման ընթացքում չէ, որ գոյանալու է այդ վտանգավոր թթուն, ծծմբական թթվի արտադրությունը կարող է շարունակվել հարյուրավոր տարիներ:

– Այս դեպքում Սպանդարյան-Կեչուտ թունելին ի՞նչ ճակատագիր է սպասվում:

– Թունելը կքայքայվի: Աղտոտված ստորգետնյա ջրերի մի մասն անմիջական շփում կունենա Սպանդարյան-Կեչուտ ստորգետնյա թունելի հետ, որը նախատեսված է Սպանդարյանի ջուրը դեպի Կեչուտի ջրամբար, ապա Սևանա լիճ տեղափոխելու համար: Այդ թունելը երկաթբետոնյա կոնստրուկցիա է, որն, իհարկե, ժամանակի ընթացքում չի դիմանա այդ թթու ջրերի քայքայիչ ազդեցությանը, և մենք այնտեղ վթարային վիճակներ կունենանք:

Ի դեպ, եթե, այնուամենայնիվ, հանքավայրի շահագործման ուղղությամբ աշխատանքները չդադարեցվեն, ապա մինչև հանքավայրի վրայի հողի ու կավի շերտի հեռացումը, անհրաժեշտ է, որ լինի պետական հանձնաժողով, որը կգնահատի Կեչուտ-Սպանդարյան թունելի վիճակը, այսինքն` կպարզի, կարձանագրի, թե ինչ վիճակում է այն` մինչև հանքի բացումը ու թթվային դրենաժի խնդրի առաջացումը, որպեսզի հետո տեսնենք, թե ինչ է կատարվում ու համեմատելու հնարավորություն ունենանք: Այլապես «Լիդիան Արմենիա» ընկերությունը վաղը կարող է ասել, որ իրենք մեղավոր չեն, թունելը քայքայված վիճակում է եղել դեռ մինչև իրենց կողմից համապատասխան աշխատանքների սկսումը:

Փաստորեն, այդ անհրաժեշտ ու կարևոր աշխատանքը` թունելի ներկայիս տեխնիկական վիճակի փաստագրումը, կատարված չէ, այն այսօր որևէ փաստաթղթում հստակ արձանագրված չէ:

Ընկերությունը թունելի վրա թթվային դրենաժի հնարավոր ազդեցության խնդրին անդրադարձել է ՇՄԱԳ հաշվետվության անգլերեն տարբերակում, որը Հայաստանում պաշտոնական փաստաթուղթ չէ, իսկ հայերեն տարբերակում փորձ է արվել այդ հարցն առավելագույն չափով, ինչպես ասում են, սվաղել ու շրջանցել։ «Թթվային դրենաժ» եզրն ընդհանրապես չկա, չի դիտարկվում այն խնդիրը, որ սուլֆիդային հանքանյութի ու սուլֆիդացված ապարների հետ ջրի ռեակցիայի հետևանքով հանքավայրում թթվային լուծույթ է առաջանալու: Այդ խնդրին անդրադարձ կա ոչ թե հանքավայրի, այլ այն ապարների հետ կապված, որոնք, դուրս կհանվեն հանքից: Դրանց մեջ էլ բավական շատ պիրիտ, այսինքն` դարձյալ երկաթի սուլֆիդ կա: Այդ կապակցությամբ գրված է, թե կարող են առաջանալ այդպիսի վտանգավոր ջրեր և ինչպես պետք է հավաքեն այդ ջրերը։ Դե, այդտեղ հնարավոր է ջրերը հավաքելը, տեխնիկական լուծում կա, այսինքն` դա կառավարելի ռիսկ է: Ուրիշ բան` գործնականում կհավաքե՞ն, թե չեն հավաքի: Սակայն, բուն հանքավայրում թթվային դրենաժի առաջացման, այսինքն` այն մասին, որ հանքավայրն ինքն է դառնալու թթու ջրերի հսկայական գեներատոր և առաջանալու է անկառավարելի ռիսկ, խոսք չկա: Բուն հանքավայրի մեջ գոյացող թթվային դրենաժը կառավարելի չէ:

– Իսկ Սպանդարյան-Կեչուտ թունելի քայքայումից հետո ծծմբական թթու պարունակող այդ ջրերը կհոսե՞ն դեպի Սևանա լիճ…

– Այդ ջրերը, միևնույն է, քայքայված, այս կամ այն չափով քանդված թունելով կհոսեն դեպի Կեչուտ, իսկ եթե դրանից հետո Կեչուտի ջրամբարի ջրերը փորձեն տեղափոխել Սևանա լիճ, ապա այնտեղ կգնա թթու ջուր, որը ճանապարհին, ժամանակի ընթացքում հավանաբար կքայքայի նաև Արփա-Սևան թունելը: Այսինքն` Սևանա լճում ռազմավարական նշանակություն ունեցող լրացուցիչ քաղցրահամ ջուր հավաքելու խնդիրը, որը Հայաստանի համար պետք է լինի ազգային ու պետական գերխնդիր, Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծի դեռ սկզբնական փուլի իրագործման դեպքում ի չիք կդառնա, մենք մեր ժառանգներին կթողնենք մի շատ լուրջ հիմնախնդիր, շատ տխուր ժառանգություն: Կթողնենք թթվային մի հսկայական գեներատոր, որը կարտադրի ծծմբական թթու պարունակող ջուր, և որն էլ իր մեջ սովորական ջրի համեմատ ավելի մեծ չափերով լուծելով այնտեղ եղած ծանր մետաղները, կաղտոտի մակերույթային ու ստորգետնյա ջրերը, հողատարածքները, դրանցում աճեցված մրգերն ու պտուղ-բանջարեղենները և, ի վերջո, դրանցով սնվող մարդկանց:

– Իսկ նշված ջրամբարների, Արփա և Որոտան գետերի, Սևանա լճի ձկները կկարողանա՞ն ապրել այդպիսի թունավոր կամ աղտոտված միջավայրում:

– Չգիտեմ, բայց հանքը բացելու աշխատանքներից առաջ պահանջվում են շատ լուրջ հետազոտություններ, շատ հստակ հաշվարկներ, որը բավական աշխատատար ու ծախսատար գործ է, ինչը պետք է արվեր, բայց չի արվել:

– Դուք նախնական հաշվարկներ կամ պատկերացում ունե՞ք, թե տարեկան քանի՞ հազար խորանարդ մետր թթվային ջուր կառաջանա:

– Չենք կարող հաշվարկել, քանի որ դրա համար շատ տվյալներ են պետք, որոնք ընկերության ներկայացրած փաստաթղթերում չկան: Կարելի է ենթադրել, որ զուտ մթնոլորտային տեղումների հետևանքով այնտեղ առաջանալու է մոտ 40 000 խորանարդ մետր ջուր, գրունտային և արտադրական ջրերը դրանում ներառված չեն: Պետք է նկատի ունենալ նաև, որ ներազդեցության դեպքում հիդրոերկրաբանական պայմանները կարող են փոխվել, այնտեղ կարող է լրացուցիչ ներհոսք լինել:

– Որպես Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, այս մասին պաշտոնապես ո՞ւմ եք տեղեկացրել:

– Պաշտոնապես չեմ տեղեկացրել, քանի որ մեր կենտրոնը պետական հիմնարկություն է, և որպես պետական հաստատություն, մենք չենք ստացել հանձնարարություն, պատվեր կամ գոնե հարցում` այդ նախագծին գնահատական տալու: Այլ խնդիրների, հանքավայրերի, օրինակ, Սոթքի հանքավայրի հետ կապված` մենք կառավարությունից ստացել էինք այդպիսի հանձնարարություն և արդյունքների մասին զեկուցել կառավարությանը: Այս դեպքում, թեև առկա մեծ ռիսկին, համապատասխան և այլընտրանքային հետազոտություններ ու գնահատում չեն կատարվել:

– Այս հարցազրույցում ձեր նշած վտանգների ու սպասվող վնասների մասին, թեկուզ ոչ պաշտոնապես, տեղեկացրե՞լ եք Հայաստանի Հանրապետության վարչապետին, բնապահպանության գծով նրա խորհրդականին, Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի նախագահին:

– Իսկ ի՞նչ մեխանիզմով պետք է ոչ պաշտոնապես տեղեկացնեի նրանց:

– Մասնավոր զրույցների ընթացքում:

– Ես նրանց հետ մասնավոր զրույցներ չեմ ունեցել: Կարելի է ասել, որ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկացրել եմ բոլորին: Մենք բաց ենք աշխատում, և ցանկացած հասարակական կազմակերպություն, լրատվամիջոց, որը մեզ դիմում է, փորձում ենք պատասխանել նրանց հարցերին, բարձրաձայնել առկա խնդիրների մասին, բայց եթե ինձ կառավարական մարմինը չի դիմում, ես իրեն ի՞նչ պատասխանեմ:

– Իսկ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին կից գործող գիտատեխնիկական խորհրդում դուք ներկայացրե՞լ եք այն խնդիրները, որոնց մասին քիչ առաջ նշեցիք:

– Այո, այնտեղ մի քանի ամիս առաջ ներկայացրել եմ արդեն նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ, ներկա է եղել նաև նախարարը:

– Գիտատեխնիկական խորհրդի կողմից ի՞նչ արձագանք եղավ ձեր զեկույցի կապակցությամբ:

– Ընդունվեց որոշում` բարձրացված հարցերը «Լիդիան Արմենիա» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ` նշելով, որ կան այսպիսի հարցադրումներ, կա թթվային դրենաժ, սուլֆիդացում և այլն, և ընկերությունից ակնկալելով սպառիչ պատասխան: Ընկերությունը պատասխանե՞լ է, թե ոչ, կամ ինչ պատասխաններ է տվել, ես չգիտեմ:

– Մենք խոսեցինք թթվային դրենաժի առաջացման, դրա ներկայացրած վտանգի, սպասվող վնասների մասին, բայց թթվային դրենաժը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում միա՞կ վտանգն է, թե կան նաև այլ ռիսկեր, վտանգներ:

– Կան կառավարման ենթակա ռիսկեր, թթվային դրենաժից բացի, չկառավարվող ռիսկ կարող է լինել նաև սեյսմիկ իրավիճակը, քանի որ ես վստահ չեմ, որ իրենք ճիշտ են հաշվարկել սեյսմիկ վտանգի չափը: Սակայն, այս առումով պետք է խոսեք արդեն սեյսմիկայի մասնագետների հետ: Այնտեղ մի քիչ բարդ տարածք, է և իրար կողք գտնվող տեղանքներ կարող են տարբեր սեյսմիկ գնահատականներ ունենալ:

– Ի՞նչ կարող եք ասել հանքի շահագործման ընթացքում առաջանալիք, ծանր ու թունավոր մետաղներ պարունակող փոշու տարածման շառավղի մասին, դրա գերակշիռ մասն իսկապե՞ս մինչև 1 կիլոմետրի սահմաններում է տարածվելու, ինչպես ներկայացված է ՇՄԱԳ հաշվետվությունում:

– Ըստ իս, իրենց ներկայացրած բոլոր և՛ բանաձևերը, և՛ հաշվարկները լուրջ վերանայման, վերստուգման կարիք ունեն, քանի որ արդեն ինչ-որ անազնվություն է երևում այդ ամբողջ գործընթացում:

– Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեպքում բացասական ի՞նչ ազդեցությունների կարող է ենթարկվել «Ջերմուկ» հանքային ջուրը, որի աղբյուրները հանքավայրից հեռու չեն:

– Ես այս հարցին չեմ կարող միանշանակ պատասխան տալ, տարբեր մասնագետներ այդ խնդրին տարբեր կերպ են մոտենում, տարբեր դիրքորոշումներ արտահայտում: Կան երկրաբաններ, որոնք ասում են, որ անմիջական կապ կա, հանքավայրի շահագործումը կարող է վնաս տալ ամբողջ ջրաբանական ռեժիմին, և «Ջերմուկ» հանքային ջրի աղբյուրները պարզապես կվնասվեն, բայց «Լիդիան Արմենիա» ընկերությունը պնդում է, որ, իրենց հաշվարկներով, բացարձակապես վնաս չի լինի: Ես կարծում եմ, որ հավանական վնասը բացառել չի կարելի:

– Այսինքն` նախատեսված պայթեցումները, հորատումները «Ջերմուկ»-ի հանքային կազմը չե՞ն կարող փոխել:

– Խոսքն այն մասին է, որ պայթեցումները կարող են ինչ-որ ռեզոնանսային երևույթների հանգեցնել: Երկրաբանական կառուցվածքն ինքնին շատ բարդ է, և կարող են լինել շերտեր, որոնք թույլ ցնցումները, տատանումները կարող են ռեզոնանսով ուժեղացնել ու հասցնել բավական հեռու, ընդհուպ մինչև այնտեղ, որտեղ «Ջերմուկ» հանքային ջրի աղբյուրներն են, իսկ դրանք Ամուլսարից այնքան էլ հեռու չեն, մոտ 10 կիլոմետր է հեռավորությունը: Տվյալ վտանգը չի կարելի բացառել, և այս հարցում համոզվելու համար` ազդեցություն, վնաս կլինի՞, թե չի լինի, պահանջվում են արդեն այլ մասնագետների` ինժեներաերկրաբանների կողմից լուրջ հետազոտություններ: «Լիդիան Արմենիա»-ի պնդումների համաձայն, Ամուլսարի հանքավայրի տեղանքը բոլորովին առանձին երկրաբանական բլոկ է, որը որևէ կերպ կապված չէ «Ջերմուկ» հանքային ջրի տեղանքի հետ, սակայն դա իրականում այդպես չէ, ոչ մի երկրաբան դա չի ընդունի:

– Ցնցումները եթե ռեզոնանսով հասնեն Ջերմուկ, դրա հետևանքով այդ հանքային ջրի աղբյուրները կարո՞ղ են կորել:

– Այո: Կարող է խախտվել նաև ջրաբանական ռեժիմը: Շատ դժվար է կանխատեսել, թե այդ բարդ ջրաբանական համակարգերի վրա ցանկացած ազդեցություն ինչով կվերջանա: Հիշենք, թե ինչ կատարվեց Արարատյան դաշտի մեր արտեզյան ավազանի հետ, որին այդքան վնաս պատճառեցին: Շատ մեծ հարց է, թե այն ինչպես է վերականգնվելու, ինչ է լինելու: Հետևանքների մասին կարելի է ենթադրել, բայց դրանք հստակ կանխատեսելի չեն: Այս առումով պետք է խնդրին մոտենալ այսպես` եթե կա վտանգ, ուրեմն պետք է չանել, այլ ոչ թե ասել` անենք, հետո կտեսնենք ինչ կլինի: Քանի որ մեզ մոտ կա խրոնիկական անպատասխանատվություն, դրա համար մտածում են` այսօր անենք, վաղն ով կհիշի ինչ ենք արել, օրինակ, հանքարդյունահանման ոլորտում մինչև հիմա ո՞վ է ինչ-որ լուրջ բանի համար պատասխան տվել:

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի

ՀԲՃ

website by Sargssyan