Կալանավորվել է վերնաշապիկի վրա «հերոս» գրության համար
Թուրքիայում «ահաբեկչական քարոզչության» կասկածանքով կալանավորվել է մի տղամարդ, որի վերնաշապիկի վրա գրված էր «հերոս»։ AP-ի փոխանցմամբ, ձերբակալվածը այդ վերնաշապիկով եկել էր պետական հեղաշրջման գործով դատական նիստին։ Դատապարտյալներից մեկը նրա ազգականն էր։
Աղբյուրի համաձայն՝ նրա կալանավորումից մի քանի օր առաջ նախկին զինվորը, որին կասկածում են անցած տարվա պետհեղաշրջման փորձի ժամանակ նախագահ Ռեջեփ Էրդողանին առեւանգելու կամ սպանելու փորձի մեջ , դատարան էր ներկայացել նույնպիսի վերնաշապիկով։ Հայտնում են, որ եւս մի քանի մարդ է ձերբակալվել նման գրությամբ հագուստի համար։