Գերմանիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին հորդորել է ավելի զգույշ լինել Թուրքիա այցելելիս
Գերմանիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին հորդորել էավելի զգույշ լինել Թուրքիա այցելելիս ՝ հաշվի առնելով վերջին ձերբակալությունները ու հյուպատոսական մուտք տրամադրելու հարցում Անկարայի մերժման դեպքերը, հայտնում է Reuters-ը։
«Մարդկանց, ովքեր Թուրքիա են այցելում անձնական կամ գործնական պատճառներով, համառորեն խորհուրդ ենք տալիս բարձր զգոնություն դրսեւորել։ Նրանք պետք է նույնիսկ կարճատեւ այցելությունների դեպքում գրանցվեն գերմանական հյուպատոսարաններում ու դեսպանատանը»,- նշել են Գերմանիայի ԱԳՆ-ում։
«ԱԳՆ-ն ոչ միշտ է ժամանակին տեղեկացվում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալության մասին ու հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը ոչ միշտ է ապահովվում»։