Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Արտասահմանյան ընկերությունների վնասները ռուսական շուկայից հեռանալուց հետո գերազանցել են 107 միլիարդ դոլարը Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Մոսկվայում բացահայտվել է ադրբեջանցու ձեռքով 23 տարի առաջ կատարված սպանությունը Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Բաղմանյանի դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Բաղանիսցիները զայրացած են. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության Արցախի հանձնումը միայն սկիզբ էր. ՀՅԴ Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով Եվրոպական արժեքները կրելով հանդերձ չպետք է Ռուսաստանին թշնամի դարձնենք, իսկ Իրանն էլ մեր հզոր հարեւանն է․ Արամ Մանուկյան Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ
Հարցում

Էրդողանի ռեժիմը երկար չի կարող շարունակել. պայթյուն է լինելու. Սեւան Նիշանյան

Թուրքիան սարսափելի բանտ է, որտեղից գրեթե բոլորն ուզում են փախչել: Այս մասին «Արեւելք»-ին տված հարցազրույցում նշել է 3,5 տարի բանտում անցկացնելուց հետո բանտից փախած թուրքահայ մտավորական, գրող, բառարանագետ, գործարար Սեւան Նշանյանը:

Հուլիսի 14-ին, Թուրքիայում երեք ու կես տարի բանտում անցկացնելուց հետո, բանտից փախել է թուրք մտավորական, գրող, բառարանագետ, գործարար Սեւան Նշանյանը: Նա այդ հնարավորությունն ունեցել է, քանի որ բանտային բաց ռեժիմ էր կրում: Սովորաբար առավոտները դուրս գալու եւ քիչ հետո վերադառնելու հնարավորություն ուներ: Բայց վերջին անգամ դուրս գալով՝ այլեւս բանտ չի վերադարձել:
Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության եւ հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով, սակայն թե՛ նա, թե՛ նրան սատարողները վստահ են, որ որոշումը քաղաքական էր, եւ նրա դեմ հալածանքը սկիզբ է առել Մուհամեդ մարգարեի ու իսլամի մասին գրած հոդվածի պատճառով:
Սեւան Նշանյանը հայտնի է նաեւ Թուրքիայի իշխանությունների, ազգայնականների ու պահպանողականների նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ: Գրել է «Սխալ Հանրապետություն» գիրքը (թուրքերեն Yanlış Cumhuriyet), որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առասպելները։
2010թ.-ին Նշանյանը հրապարակել է ստուգաբանական բառարան՝ Թուրքիայի ավելի քան 16.000 տեղանուններով, որոնք փոխվել են թուրքացման քաղաքականության պատճառով։ Բազմաթիվ այլ գրքերի հեղինակ է:
Պոլսում ծնված մտավորականը 1974 թ. բարձրագույն ուսում ստանալու նպատակով մեկնել է ԱՄՆ, որտեղ ԵՅԼԻ և ԿՈԼՈՒՄԲԻԱ համալսարաններում պատմություն, փիլիսոփայություն և Հարավային Ամերիկայի Քաղաքական Պատմություն է ուսանել։ Մի շարք հեղինակավոր ընկերություններում աշխատելուց հետո, Սեւան Նշանյանը 1996 թ. վերջնականապես հաստատվել է նախկինում հունական Նէա Էֆեսոս (այժմ Շիրինջե) կոչվող փոքրիկ գյուղում, այդտեղ մի հյուրանոց հիմնելով սկսել է այդ ոլորտում աշխատելով վաստակել, գյուղում տասնյակ տներ է վերականգնել, վերակառուցել և պատմա–մշակութային արժեք ներկայացնող բազմապիսի վերականգնողական աշխատանքներ կատարել, ինչի համար թուրքական իշխանությունների հետ անընդհատ խնդիրներ է ունեցել։
Ունի հինգ երեխա:
2016-ին բանտում արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալին:
Սեւան Նշանյանը թուրքական բանտից փախչելուց եւ Թուրքիայի սահմանը հատելուց մի քանի օր հետո հարցազրույց տվեց «Արեւելքին»՝ խոստանալով, որ առաջիկայում ավելի մանրամասն կխոսի:

Հաճելի է լսել Սեւան Նշանյանի մաքուր հայերենը, չնայած որ նրա կապերը հայության, հայկական համայնքների եւ Հայաստանի հետ այնքան էլ հաճախ եւ աշխույժ չեն:


-Սեւան, ինչո՞ւ փախաք բանտից:

-Որովհետեւ ակնհայտ էր, որ ինձ բաց թողնելու մտադրություն չունեին, ընդհակառակը՝ տարիներով ինձ այնտեղ պահելո՛ւ մտադրություն ունեին: Այս գաղափարը՝ բանտից փախչելու, նոր չէ, երկու տարի է պատրաստվում եմ, բայց ժամանակը հարմար չէր, եւ հարմար ժամանակ գտնելով՝ փախա:

-Ի՞նչ պայմաններ հասունացան, որ հարմար ժամանակը եկավ:

-Այսպես ստացվեց, եւ ինձ թվում է, որ իրենք էլ ուրախ են, որ ես դուրս եկա եւ գնացի: Մի խնդիր պակաս իրենց համար:

-Դուք թուրքական մամուլին հարցազրույց եք տվել, որում ասել եք, թե փողով ամեն ինչ հնարավոր է: Ի՞նչ էիք ուզում ասել:

-Հարցրեցին՝ ինչպե՞ս կարողացար, անկարելի է Թուրքիայում նման բան անել, ես էլ պատասխանեցի՝ Թուրքիայում ամեն ինչ հնարավոր է, եթե միջոցը գտնես: Հարցրեցին՝ ի՞նչ է նշանակում միջոցը գտնել, ես էլ ասացի՝ որոշ պարագաներում դրամն է այդ միջոցը, որոշ պարագաներում՝ ուրիշ բան…

-Մտահո՞գ եք՝ Ձեր ընտանիքը Շիրինջեում է:

-Ոչ այդքան: Չեմ կարծում, թե կարեւոր մի բան լինի:

-Այսինքն Ձեր պատճառով իրենց չե՞ն նեղի:

-Տարիներով ուզել են նեղել, փորձել են, բայց մենք էլ այդ աստիճան թույլ չենք:

-Փախչելուց հետո ասել եք՝ տարոսը ութսուն միլիոնին: Ի՞նչ նկատի ունեք, այսինքն երկրում բոլո՞րն են բանտարկված, եւ շատե՞րն են արդյոք Ձեր նման ցանկություններ ունենում:

-Այո, բոլորն են բանտարկված: Չգիտեմ՝ ինձ նմա՞ն են մտածում թե չէ՞, բայց երբ մարդկանց հետ մոտիկից խոսես, հիմնական մասն այն մտայնությունն ունի, որ այդ երկիրն ապրելու տեղ չէ, անկարելի է: Թուրքիան սարսափելի բանտ է:
Շատ մարդկանց հետ եմ ծանոթացել այս երեք տարվա մեջ, շատերի հետ եմ խոսել, գրեթե բոլորն էլ նման մտքեր ունեն: Շատերն են ունենում նման ցանկություններ, բայց շատ դժվարություններ ունեն՝ լեզու չգիտեն, դրամ չունեն, գաղափար չունեն՝ ուր գնալ եւ ինչ անել: Բայց երբ որ մի ճամբա գտնեն, հաստատ մի ձեւով կգնան՝ Եվրոպա, Ավստրալիա, Աֆրիկա, Հայաստան, Սիրիա…

-Նույնիսկ Սիրիա՞:

-Այո, այդքան վատ է վիճակը: Հույս չի մնացել Թուրքիայում:

-Այս վիճակով դեպի ո՞ւր է գնում Թուրքիան, Ձեր կարծիքով:

-Կարծում եմ, որ այս ռեժիմը՝ Թայիփ Էրդողանի ռեժիմը, շատ ավելի երկար չի կարող շարունակել իր գործը: Կառավարությունը վաղ թե ուշ գնալու է, բայց դրանից հետո ի՞նչ կլինի երկրում՝ այդ է հարցը: Ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ կլինի հետո, որովհետեւ Թուրքիայի համակարգը տեղից շարժվել է, ցնցվել է, եւ հեշտ չէ կրկին վերականգնել, տեղը դնել:

-Սեւան, Պոլսո հայությունը կարծես չարձագանքեց Ձեր փախուստին, մի քանի դեպքերից բացի, բայց ընդհանուր պոլսահայության ձայնը չլսվեց: Ինչո՞ւ:

-Մի քիչ վախենում են: Ես էլ հեռու եմ մնացել իրենցից, քսանհինգ տարի է՝ Պոլսից հեռու եմ, այդ էլ մասամբ ազդել է: Շատ էլ գաղափար չունեմ պոլսահայության ներկայի մասին, բայց ասեմ, որ ընդհանուր Թուրքիայի վիճակը լավ չէ:

-Վերջին շրջանում Պոլսում աղմկահարույց հարցեր եղան՝ պատրիարքական տեղապահի ընտրություն, իրարանցում: Տեղյա՞կ էիք:

-Ոչ այնքան: Քիչ: Բանտում հայկական լրագիր չկարողացա կարդալ:

-Համացանց էլ բնականաբար չկար, չէ՞:

-Ոչ, ոչ:

-Ձեզ վրա ճնշում կա՞ր:

-Շատ չէ, ո՛չ: Զգացի, որ մոտիկից հետեւում են, ամեն ինչից լուր ունեն, բայց ընդհանրապես լավ էին վարվում, մասնավորապես վերջին մի տարում բավականին դյուրություններ ցույց տվին իմ հանդեպ:

-Նոր գիրք կա բանտի՞ց:


-Այո, շատ եմ գրել բանտում: Բայց միշտ չէ, որ համակարգիչ կար մոտս, հիմնականում ձեռքով եմ գրել, լիքը պայուսակներով նշումներ ունեմ, կարծում եմ, որ մի երեք-չորս գիրք կստացվի:

-Այդ պայուսակնե՞րն էլ եք կարողացել հանել:

-Այո: Բայց պետք է խմբագրեմ, շատ գործ կա վրան անելու:

-Ինչի՞ մասին եք գրել:

-Մի քանի տարբեր թեմաներ: Մի հատը բառարանիս նոր տպագրության պատրաստությունն է, շատ բաներ ավելացրի: Հետո՝ թուրք լեզվի պատմության մասին մի գիրք ամբողջացավ, սկզբից դա իբրեւ բառարանիս առաջաբան էի գրում, հետո առանձին գրքի թեմա դարձավ: Չորս հարյուր էջանոց մի գիրք կլինի:
Մի գիրք էլ կրոնի եւ իսլամի մասին եմ գրել:

-Իբրեւ գրող, Ձեր ուշադրության կենտրոնում հաճախ իսլամն է, ինչո՞ւ:

-Որովհետեւ դա Թուրքիայի՝ այս պահին ամենակարեւոր, ամենակենտրոնական թեման է:

-Եվ դա էլ (ներքին կարգով) պատճառներից մեկն էր չէ՞, որ բանտարկեցին Ձեզ, քանի որ ծայրահեղ տեսակետներ էիք հայտնել Մուհամեդ մարգարեի մասին:

-Այո, եւ շարունակում եմ ծայրահեղ բաներ ասել…

-Այսինքն չեք զղջացել…

-Ո՛չ, բոլորովին:

-Հիմա Դուք դեռ թիրա՞խ եք Թուրքիայի համար:

-Ես լավատես եմ, չեմ կարծում, որ մեծ բաներ փորձեն անել: Որովհետեւ կառավարությունում էլ ծանոթներ ունեմ, հետները խոսում եմ, այդպիսի մեծ վտանգներ չեմ զգում: Ընդհանրապես, ուզեցին, որ հեռանամ: Ինձ ասացին՝ չխոսես, բայց ես խոսելու եմ: Շատ են խնդրել, որ չխոսեմ, բայց ես ասել եմ՝ այդպիսի բան մի սպասեք ինձնից, խոսելու եմ:

-Սեւան, ի՞նչ են հիմա Ձեր ծրագրերը:

-Եկող շաբաթ Աթենքում կլինեմ, այնտեղ տարբեր հանդիպումներ ունեմ, ընկերների, ծանոթների հետ պիտի հանդիպեմ, փաստաբանների հետ պիտի խոսեմ եւ հետեւեմ նրանց ցուցմունքներին:

-Այսինքն երեւալու եք հանրության մեջ, խնդիր չի՞ լինելու:

-Կարծում եմ՝ ոչ: Չնայած չգիտեմ: Շատ էլ չեմ երեւալու: Դեռ հինգ օր է անցել, մի քիչ հանգստացել եմ, բայց դեռ մթնոլորտը չեմ զգում, նոր միայն պիտի սկսեմ զգալ, հասկանալ, խոսել:

-Երբ մենք խոսում էինք Ձեր որդու՝ Արսենի հետ, ասում էր հայրս ամբողջ սփյուռքի աջակցության կարիքն ունի: Այդպե՞ս է:

-Անշուշտ: Ունեմ այդ զորակցության կարիքը: Շատ ունեմ:

-Իբրեւ հայ մտավորական, ի՞նչ է Ձեզ համար Հայաստանը:

-Իմ էության մի մասն է հայությունը: Բայց միայն՝ մեկ մասը, ես հայ եմ, բայց Հայաստանից հեռու եմ մնացել: Իբրեւ հայ եմ ճանաչվել, բայց եթե անկեղծ ասեմ, Էգեյան ծովեզերքն ավելի հարազատ է ինձ:

-Վերադառնալով բանտային կյանքին, ինչպիսի՞ն էին բանտային պայմանները, առօրյան…

-Ուտելիքի ընտրություն շատ չկար, սահմանափակ էր: Բայց միշտ փորձում էի ինչ-որ մի կենսակերպի հետեւել, հատկապես անցյալ տարվա բանտում (ութ բանտ եմ փոխել) մարզանքով էի զբաղվում, օրական կես ժամ վազում էի, այդտեղ համակարգիչ էլ էին տվել, գրում էի, օրական յոթ-ութ ժամ կանոնավոր գրում էի, աշխատում էի: Իսկ վերջին մեկ տարում խախտվեց այդ ամենը, նախ համակարգիչ չունեի, եւ խուցը, որտեղ մնում էի, շատ-շատ փոքր էր, եւ այդ փոքր խցում քսան հոգի էինք: Աներեւակայելի փոքր տարածք էր, որտեղ այդքան հոգով էինք: Ահագին դժվար էր:

-Հայեր տեսնո՞ւմ էիք՝ բանտից բանտ գնալով, կայի՞ն այլ բանտարկված հայեր:

-Ո՛չ, ոչ մի հայի չհանդիպեցի: Բարձրագույն կրթությամբ մարդ էլ չեմ հանդիպել, հազարներով մարդկանց եմ ծանոթացել, բայց համալսարան գնացած ոչ մի մարդու չտեսա: Ամեն տեսակ ոճրագործներ տեսա՝ մարդասպաններ, գողեր, ավազակներ… Ոչ մի մարդ էլ չգտա, որ իմ հոդվածով բանտարկված լիներ՝ շենք սարքելու համար:

-Ինչպե՞ս էին վարվում Ձեզ հետ մյուս բանտարկյալները:

-Հարգում էին ինձ: Ուր որ լինում էի, ուզում էին խորհուրդներ լսել, ուզում էին դասեր տամ իրենց, ինչ-որ բաներ բացատրեմ: Լավ ընկերներ ունեցա:

-Շատ լի՞քն են բանտերը, մանավանդ անցյալ տարվա հուլիսի դեպքերից հետո հարյուրավոր մարդիկ քշվեցին բանտերը:

-Անպատկերացնելի ձեւով խիտ են բնակեցված բանտերը: Եվ դրա պատճառով բանտարկյալները կրկնակի սթրես են ապրում: Ճնշումը շատ ուժեղ է, եւ բոլորը սպասում են, որ այս առումով պայթյուն պիտի լինի, քանի որ այդպես հնարավոր չէ շարունակել:

-Ծեծ կա՞ր ներսում:

-Մարդիկ կան, որոնց հետ առանց ծեծի ուղղակի հնարավոր չէ: Իրար էլ էին ծեծում, երբեմն ոստիկանությունն էլ էր միանում, բայց իմ նկատմամբ նման բաներ չեղան, հարգալից էին: Ընդհանրապես բանտից բանտ շատ էին տարբերվում ե՛ւ ճաշերը ե՛ւ շենքային պայմանները: Մի տեղ շենքային պայմանները լավ են, ճաշերը ահավոր են, մի այլ տեղ՝ մի ուրիշ խնդիր…

-Ի դեպ, երեկ Ձեր Թվիթերում Ալթան անունով մեկի մասին էիք գրել, որ դեռ բանտարկված է ո՞վ է նա:

-Ահմեդ Ալթանը հայտնի լրագրող է: Եթե Թուրքիայում տասը ազատ ու անկախ մտածող եւ արտահայտվող մարդ կա, մեկն Ահմեդ Ալթանն է: Քառասուն տարի է՝ ճանաչում եմ, միշտ վիճում ենք, այնքան էլ լավ չենք իրար հետ, բայց մեծ հարգանք ունեմ իր հանդեպ, քաջ ու ազատ է: Նա Թուրքիայի ամենաարժեքավոր մարդկանցից մեկն է: Եվ մենակ է: Ոչ մի խմբի չի հարում: Մամուլն էլ մենակ է թողել նրան, անունը չի երեւում: Սա մեծ անարդարություն է ազատ մտածող մարդու հանդեպ:

-Ինչո՞ւ է բանտարկվել:

-Նախագահի եւ ոստիկանության դեմ անկախ գիծ է որդեգրել: Երկուսի էլ թշնամին է:

-Իսկ գիրք գրելո՞ւ եք՝ Թուրքիայի բանտերի մասին:

-Գիրք չէ, բայց մի բան գրելու եմ: Հիմա սպասում եմ համակարգիչս հասնի, սկսեմ գրել:

-Սեւան, ինչ կուզեի՞ք ասել Ձեզնով հետաքրքրվողներին:

-Շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել հատկապես Հայաստանի կառավարությանը՝ Վիլյամ Սարոյան մեդալն ինձ շնորհելու համար, եւ բոլոր նրանց, ովքեր այդ ուղղությամբ մտածել են:


Անուշ Թրվանց

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan