Այսօր՝ 25 հունվարի 2021թ., 00:00
Ադրբեջանցիները Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար (տեսանյութ) Բոլորիս խնդիրը պետք է լինի հողատուի հրաժարականը, այլ ոչ թե քննարկումները, թե ում որտեղ է սա նշանակում Ժողովրդավարության և այլ տերմիններով ուզում են կերակրել, բայց երբ իրական դիմակը հանում ենք, կարող ենք առանց վարանելու ասել, որ սա նեոբոլշևիզմ է. Նաթան արքեպիսկոպոս ԱԺ պատգամավորներն առնվազն տղամարդկային արժանապատվության և մարդկային ինքնասիրության պակաս ունեն Սուրեն Սարգսյանի առաջարկը՝ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոյի երկրպագուն «ներխուժել» է հոկեյի խաղադաշտ ու համբուրել նրան (տեսանյութ) Մարմիններ՝ բաց պատուհանների տակ Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնու՞մ Մենք պետք է թելադրենք, ոչ թե ժամանակը վատնենք Նիկոլի հիմարությունները հերքելու վրա. Գեղամ Նազարյան Մխրճման գոտում տեսնում ենք կոչումներ, այսինքն՝ ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, հստակ կառավարում չլինի և խրախուսել ենք նահանջը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Շուշիի պաշտպանությունը պետք էր կազմակերպել Հադրութից. չի աշխատել մեր հրետանին. Շուշիի քաղաքապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում ցանկացած միջոց ընդունելի և բարոյական է. Միհրան Հակոբյան Թե այդ ամենն ինչպես է կատարվել՝ մնում է հանելուկ. արցախցին՝ Շուշիի գրավման մասին (տեսանյութ) Եթե Փաշինյանը կարող է լինել ՀՀ վարչապետ, Մակունցն էլ կարող է լինել ԱՄՆ-ում դեսպան. Միհրան Հակոբյան (տեսանյութ) «Մենք սպասում էինք, որ Քարինտակում դրանց ողնաշարը պիտի ջարդենք, բայց…»․ Շուշիի քաղաքապետ Նիկոլ Փաշինյանը «մինի-ԱԳՆ» է ստեղծում Եթե Դավիթ Տոնոյանը մի փոքր թասիբ ու տղամարդկություն ունենար, ինքնասպան եղած կլիներ. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ինչո՞ւ է «Իսկանդերը» կիրառվել Շուշիի վրա, ինչո՞ւ «Իսկանդերով» ադրբեջանական ստրատեգիական կարևորության որևէ թիրախ չի խոցվել. (տեսանյութ) «Նիկոլ, դու էնքան «չմո» ես, որ գոնե 30 տղա հետդ չնստեցրին ինքնաթիռ ու չտվեցին` բերես Երևան». Արմեն Աշոտյան Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ինքնախոստովանականը Փառք Աստծո, Ջալալ Հարությունյանը բավականին լավ տեսք ուներ, միայն ձեռքերն էին վիրակապված «Պարոն դատախազ, Դուք դեռ կարծում եք, որ պետական դավաճանություն չի՞ եղել»․ Ղազինյան Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հրավիրվել է հարցաքննության Արցախ. Ապրելու ցանկություն Իրանը ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված հարցերի շուրջ բանակցություններ կվարի. Իրանի ԱԳ նախարարը՝ Բաքվում «Ո՞րն է այժմ ձեր առաջ դրված հաջորդ հակահայկական նպատակը». Արա Աբրահամյանը դիմել է Փաշինյանին Արցախի կարգավիճակը կարող են լուծել Մոսկվան և Բաքուն ՝ առանց Երևանի մասնակցության. Ստանիսլավ Տարասով «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը՝ ուղիղ Ավստրալացի հաղորդավարուհու զգեստի «անբացատրելի» գույնը տարակարծություն է առաջացրել օգտատերերի շրջանում Իրանը կսկսի Ադրբեջանի հետ սահմանի մոտ երկաթուղային տերմինալի կառուցումը Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով, մեզ համար դա տեսանելի էր 1-ին օրվանից. Աշոտյան Այն լարված վիճակը, որ այսօր կա ԱԳՆ-ում, մի օր պայթելու է. Նաիրա Զոհրաբյան Համոզված եմ, որ Արցախի հանձնված տարածքները կարելի էր նույնկերպ պաշտպանել, ինչպես՝ Կարմիր շուկան Արցախի ամենացուրտ ձմեռը. Շուշին և Շոշը (տեսանյութ) Մտածելու ավանդույթը հռչակվեց հետադիմական. առաջին պլան եկան նոր ավանդույթներ՝ մերժում եմ եւ սատարում եմ Մակունցի հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն. Աշոտյան Ճշմարտություն սերունդների համար Իմ ճանաչած մարդկանցից շատերի մորուքն այնքան է երկարել, որ կարող ես հասկանալ, թե քանի ամիս է որդուց լուր չկա․․․ Միայն դա բավարար է նրան ոչ միայն դիվանագիտությունից հեռու պահելու, այլև նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար «Պուտինին աջակցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, քան անօրինական բողոքների ակցիաներին մասնակցողներին». Պեսկով (տեսանյութ) Նախիջևանյան ուղին չպետք է միտված լինի նրան, որ Սյունիքը կոմունիկացիաների առումով ստանա լուսանցքային կարգավիճակ. սա չի բխում Հայաստանի ու Իրանի շահերից Արցախում ռուս խաղաղապահները հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում․ ՌԴ ՊՆ Շուշին ադրբեջանական բանակին հանձնելու համար այլ հիմք, բացի դավաճանությունը, չի եղել. Սերգեյ Կուրղինյան (տեսանյութ) Մակունցն ու Կարապետյանը գիտեն և այնպիսի բաներ կարող են պատմել, որ Փաշինյանի ամենավառ կողմնակիցները կցնցվեն սարսափից. Գաբրիելյանով ԳՇ սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ․ Դ․ Տոնոյանը՝ պատերազմի 4-րդ օրը այն դադարեցնելու անհրաժեշտության մասին Էրդողանը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին քննադատել է Արցախում պատերազմից հետո Թուրքիային անօդաչուների տեսախցիկներ չվաճառելու համար Ինչու սկսվեց և շարունակվեց պատերազմը․ Արմեն Գևորգյան Թաղապետի տեղակալը մեկ կարգադրությամբ իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները Ներսիսյան Վարուժան, դուրդ եկա՞վ, որ Մակունցի համար հաշված ժամերի ընթացքում իրերդ հավաքել տվեցին ու փողոց նետեցին Լիլիթ Մակունցը ամերիկյան ազդեցության գործակալ էր. Արմեն Աշոտյան ՀՀ-ում որ օրը տեղի ունենա իշխանափոխություն, նույն օրը Մակունցին ազատելու են պաշտոնից. Այդ օրը հեռու չէ ՄԻՊ-ը հայատյացության փաստեր է ներկայացրել Մոսկվային մնաց 10-15 օր. ո՞վ կհեռացնի Նիկոլին Փաշինյանը Մակունցին նշանակում է ԱՄՆ-ում, Վլադիմիր Կարապետյանին՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան. ագրեմաններն արդեն կառավարությունում են Լևոն Քոչարյանը ուղիղ եթերում պատմել է, թե որտե՞ղ է իրականում եղել և ի՞նչ սուտ է տարածվում իր մասին (տեսանյութ) Քչերը գիտեն, որ Շուշիի գրավումը ոչ միայն անտրամաբանական էր, այլ նաև գրեթե անհնար. Սերգեյ Միխեև Դարձել ենք ռեսուրս պետություն այլոց ձեռքում և մեզ մաշացնելու են այնքան մինչև դադարենք որպես պետություն գոյություն ունենալ Համամի՞տ եք այն բանի հետ, որ հեղափոխությունն ու հետհեղափոխական զարգացումները Հայաստանին բերել են պարտության. Մինասյան Հարց հայ «առաջադեմներին» Պետք է ապրել Հայաստանը հողատուից ազատելու,հայրենիքը շենացնելու եւ Շուշին հետ վերադարձնելու նպատակով Հայ ժողովուրդը Նիկոլին հեռացնելով կարող է ինքն իրեն փրկել պետականության կորստից ու ոչնչացումից. Անդրանիկ Թեւանյան Նա ամեն ինչ անում է, որ ասի՝ ժողովուրդ, ես Հայաստանի շահերը չեմ սպասարկում. Գեղամ Նազարյան IFFHS. Սերխիո Ռամոսը՝ տասնամյակի ամենաարդյունավետ պաշտպան Մոսկվայում չեղարկել կամ հետաձգել են շուրջ 20 ավիաչվերթ Վլադիվոստոկում Նավալնիի շտաբից կոչ են արել կիրակի չմասնակցել ակցիային ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայտարարել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով կրթության ոլորտին հասցված վնասի մասին Հայաստանից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 50 600 մարդ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում քննարկել են «ՌԴ-ից սպառնալիքն» ու Աֆղանստանում եւ Իրաքում գործողությունները «Նա վաղուց է ծնվել». Յուլյա Նաչալովայի սիրելին խոսել է հանգուցյալ երգչուհու որդու մասին Հայկական ատոմային էլեկտրակայանի ապագան անորոշ է. փորձագետ «Միայն թե քաղցկեղ չլինի»․ Ռիտա Դակոտան խոստովանել է, թե ինչու է հիվանդանոց տեղափոխվել Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Եռաբլուրում եմ. Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ.Սենոր Հասրաթյան Զոհված զինծառայողների թվային տվյալներին ՊՆ-ն չի տիրապետում. պաշտոնական Այսօր ժողովրդի զգալի մի հատված, դժգոհ լինելով իշխանությունից, չի գտնում այն կորիզը, որի շուրջ պետք է համախմբվի. Միհրդատ Մադաթյան Գրանադայում երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են ուղիղ եթերի հեռարձակման ժամանակ (տեսանյութ) Մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է անցկացվում Ծնողները բանակցում են թուրքերի հետ՝ իրենց երեխաների դիերը գնելու կամ հետ բերելու համար. Ռուբեն Հովհաննիսյան (տեսանյութ) Ժորա Համազարյանը հաղթանակ տարավ նոկաուտով Նոր Մոսկվայում հարսանիքի ժամանակ կրակոցներից սպանված փեսացուն և նրա եղբայրը Ֆիլիպ և Ռադիկ Կորդինյաններն են
Հարցում

Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ․ Արմեն Չարչյան

NEWS.am-ը ներկայացնում է Բժշկական գիտությունների դոկտոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, Արմեն Չարչյանի հոդվածը։

Հարգելի հայրենակիցներ:

Սիրելի քույրեր և եղբայրներ, Հայստանում, Սփյուռքում և Արցախում

Ես բժիշկ եմ՝ վիրաբույժ: Աստծո կամոք իմ առաքելությունն այս կյանքում մարդ բժշկելն է, մարդկանց կյանք և առողջություն պարգևելը: Ես դա ընդունում եմ որպես հասարակության դասակարգման ամենաբարձր աստիճան: Համաձայն լատինական ասացվածքի՝ Medicus enim philosophus est Deo aequalis – Բժիշկն իմաստուն է, Աստծուն նմանակ:

Մարդու կյանքն ու առողջությունը գերագույն արժեք են: Թերևս դրանցից ավելի բարձր արժեք են հայրենիքը, արժանապատվությունը և անկախությունը, որոնց համար մարդիկ գիտակցաբար զոհում են կյանքը:

«Մահ իմացյալ՝ անմահություն»: Եղիշե

Ես միշտ առաջնորդվել եմ քաղաքականությունից զերծ մնալու սկզբունքով: Մասնագիտությունս ու որակավորումս թույլ են տվել ինձ շատ ավելի բարձր ու վեհ լինել, քան ցանկացած քաղաքականություն, քաղաքական միավոր և գործընթաց: Սակայն, բացարձակ և ամբողջովին լինելով քաղաքականությունից դուրս, միշտ ունեցել եմ իմ նախասիրությունները, միշտ կարողացել եմ վերլուծել պատմական պահը և տալ առնվազն մոտակա ապագայի որոշակի կանխատեսումներ (որոնք հետագայում մեծամասամբ ճիշտ են եղել), սակայն երբեք չեմ բարձրաձայնել:

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր ես, տեսնելով վերահաս արհավիրքը և անելանելի իրավիճակը, ստիպված դիմում եմ Ձեզ:

Ներկայիս իշխանություններն ամբողջովին և բազմավեկտոր տապալել են երկրի կառավարումը: Չեմ ուզում եզրահանգել, որ դա եղել է կանխամտածված (քավ լիցի), սակայն դա արդեն, ցավոք, կայացած փաստ է: Իմ կարծիքով տապալման ստրատեգիական պատճառը կառավարող համակարգի (ներառյալ ղեկավարության) ցածր պրոֆեսիոնալիզմն ու ոչ կոմպետենտ լինելն էր: Եթե դրան ավելացնենք նաև նորելուկ թրաշամանուկների մարտնչող էությունը (այլակարծության անհանդուրժողականություն, թշնամանք այլախոհների նկատմամբ, ամենաթողություն, անպատժելիություն՝ ելնելով քաղաքական պատկանելությունից,), ապա պատկերը կամբողջանա:

2018-ից առ այսօր մեր երկրի կառավարման համակարգում իշխում էր մարտնչող տգիտությունը: 2018 թ-ի գարնանը և ամռանը մեր հասարակության գերակշռող մեծամասնությունը ողջունեց իշխող համակարգի փոփոխությունը և նոր իշխանություններին: Ես ողջունել եմ միայն փոփոխությունը (որովհետև շատ արատավոր երևույթներ իրապես հեղձուցիչ էին և վաղուց արդեն հասունացել էր կտրական քայլեր կատարելու անհրաժեշտությունը), բայց ոչ նոր իշխանություններին: (ես միշտ եղել եմ «քյառթու Էրևանցի» և «քյառթու սև», անգամ շախմատ խաղալիս գերադասել եմ սև խաղաքարերը, իսկ շարասյունում՝ ավատարը և ոչ ավանգարդը): Ի դեմս նրանց ես տեսնում էի ծրագիր և ոչ պրոֆեսիոնալիզմ: Սակայն դա իմ ժողովրդի ընտրությունն էր, և ես, անգամ ներքուստ համաձայն չլինելով դրա հետ, ընդունեցի այն: ​

Այսօրվա իրավիճակի համար մեղավոր ենք ազգովի: Յուրաքանչյուրս մեր արածի կամ չարածի չափաքանակով: Ես ընդունում եմ իմ մեղքը և ապաշխարում: Ընդունում եմ, որ դեռևս 2018-ին ես պետք է խոսեի, գոռայի, աղաղակեի՝ անգամ խարազանվելու սպառնալիքով: Ընդունում եմ, որ պետք է գործեի՝ հակընդեմ ամբոխի հորձանուտին: Եվ այսօր ես ապաշխարում եմ իմ չարածների համար: Մեղա Տեր:

2018-ին ներկայիս իշխանությունները եզակի հնարավորություն ունեին իրենց անունները ոսկե տառերով գրել հայոց պատմության դասագրքերում: Նրանց անուններն արդեն իսկ գրված են, քանզի, ուզես թե չուզես, 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո հայ պատմիչները պետք է արձանագրեին եղած դեպքերը և նշեին նրանց հեղինակներին: Նորաթուխ իշխանությանը մնում էր կամ ոսկեզոծել այդ տառերը, կամ կեղտով ու ցեխով պատել դրանք:

Իշխանությունը պետք է գիտակցեր և ընդուներ իր հնարավորություներն ու կարողություները: Մեկ մարդը չէր կարող միաժամանակ լինել լավագույն դիվանագետը, լավագույն տնտեսագետը, լավագույն քաղաքագետը, լավագույն բժիշկը, լավագույն գյուղատնտեսը …. լավագույն … վաստակը:

«Один, если даже очень важный,

Не может поднять простое пятиметровое бревно

Куда уж дом пятиэтажный»

Вл. Маяковский

Հացը պետք էր հացթուխին տալ թխելու: Պետք էր կազմավորել ժամանակավոր պրոֆեսիոնալների կառավարություն 2-3 տարով, փոխել Սահմանադրությունը, Ընտրական Օրենսգիրքը, Դատա-իրավական համակարգը, ձևավորել արդար տնտեսական դաշտ և կազմակերպել ու անցկացնել ազնիվ, թափանցիկ ընտրություններ՝ իշխանությունը հանձնելով իրապես ժողովրդի ընտրյալին, իրապես արժանավորներին: Այդ դեպքում կարելի էր ասել, որ ներկաները երկիրը մաքրեցին նախկիններ Ավգյան ախոռներից:

Ցավոք իշխանությունները չարեցին, մոլորվեցին, «պարեցին խելագար խնջույքում»:

Իշխանությունն ընտրեց 2-րդ տարբերակը և առավել վատթարը: Նրանց ապաշնորհության և անկարողության հետևանքով այսօր իշխանությունների անվան հետ են կապում նաև «հողատու» և «դավաճան» մակդիրները:

Պահի տրագիկոմիզմը կայանում է նրանում, որ իրականությունից կտրված, վիրտուալ տիրույթներով և ֆեյքերով առաջնորդվող, ոչ կոմպետենտ, ապաշնորհ, մեկը մյուսից ցածր որակավորում և պրոֆեսիոնալիզմ ունեցող իշխանակույտը, որ երկուսուկես տարում կարողացավ մսխել ամբողջ աշխարհում 100 ամյակներով ձևավորված «հայ» հասկացության, ինքնության, գենետիկ իդենտիֆիկացիայի արժանապատվության, գիտակցության արժեքների որոշակի զգալի մաս, դեռևս կառչած է իր աթոռին

«…Սուտ է: Ոչ հորը, ոչ մորն է սիրում,

Թանկ չէ ոչ որդին, և ոչ էլ թոռը

Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր,

Սիրում է կյանքում նա իր աթոռը…»

Պարույր Սևակ

Ես Հպարտ եմ և Արժանապատիվ կյանքում: Սակայն հպարտ եմ ոչ 2018 թվից, այլ ի ծնե: Հայրենասիրությունը, նվիրումն ազգին, լեզուն, կրոնիս պաշտամունքը, բարոյականությունը, ազնվությունն ու արդարությունը ժառանգել եմ ծնողներիցս՝ ստացել մորս կաթով: Ամբողջ կյանքում ապրել եմ գլուխս բարձր, սակայն այսօր գլխիկոր եմ:

«…Մնացի մենակ՝ հոգիս վրդովված,

Ձեռներըս ծոցիս, գլուխս քարշ արած…»

Ռափայէլ Պատկանեան

Ես և իմ սերունդը չի սիրել պարտվել, մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք հաղթություն (ինչ որ չափով լեբլեբիջիների հետնորդներն ենք): Սակայն այսօր ես, Արցախյան Հերոսամարտի մասնակիցս, «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվածս, մասնագիտական բարձրակարգ դպրոց՝ իր հարյուրավոր աշակերտներով և հետևորդներով ստեղծած ուսուցիչս, մոտ 25 000 վիրահատություն և 200 000 կոնսերվատիվ բուժում և խորհրդատվություն արած բժիշկս ինձ զգում եմ պարտված, հոգեպես հարստահարված, ընկճված և գլխիկոր: Եվ դա այս ստահակների, քաղաքական և բարոյական իմպոտենտների պատճառով: Ինչու՞: Ինչու՞պետք է ես հանդուրժեմ սրանց: Որ ևս 2.5 տարի հետո ազերիները տիրե՞ն Էրեբունի-Երևանը: Որ հայորդիները մզկիթում նամազ անե՞ն, իսկ գեղանի օրիորդները չալմա կրեն և բարձրագույն կրթություն ու մեքենա վարելու իրավունք չունենա՞ն: Որ մեր կրոնն ու հազարամյա մշակույթը մնա՞ն սոսկ պատմական հուշ, հիշողություն: Ես չեմ պատրաստվում և երբեք չեմ հանդուրժի պարտված հեռանալ այս կյանքից և Բարձրյալի Դատաստանի առջև կանգնել գլխիկոր և ստորացված: Դա իմը չէ: Իմը Պայքարն ու Հաղթանակն է: Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք հաղթություն: Իմը Այգեկցու քաջ զինվորի առակն է՝ կանգնել, կռվել և հաղթել:

Եվ ես կռիվ ունեմ տալու:

Ոչ, պարոնայք: Դուք ան ասուն եք, որովհետև ասան չեք, խոսել չգիտեք՝ ան ասուն: Եթե իմանայիք՝ կխոսեիք, բան կասեիք (բառեր արտաբերելը դեռևս խոսել չէ, խոսք չէ, բան չէ, առավել ևս միտք)

«Ի սկզբանե բանն էր…»

Ավետարան ըստ Հովհաննեսի 1:1

Շարունակությունը ձեզ չեմ ասում, որովհետև շարունակությունը հասկանալու համար դուք պետք է իմանաք ինչն էր ի սկզբանե:

Իսկ շարունակությունը հետևյալն է.

«… Բանն Աստծո մոտ էր,

Եվ այդ բանն էր Աստված…»

Դուք անաստված եք, դուք անհավատ եք, դուք ան բան եք, դուք ոչ մի բան եք:

Եթե բան լինեիք՝ կխոսեիք: Ժողովրդի հետ, կխոսեիք, որ ձեզ քվե էր տվել, կխոսեիք պատգամավերների հետ, կխոսեիք նախագահի հետ, կխոսեիք Պուտինի հետ, Ալիևի հետ վերջապես: Բայց ոչ, դուք չխոսեցիք, դուք անասնացաք, դուք գործարքի գնացիք … սատանայի հետի և այրվելու եք դժողքում:

Նորին Մեծություն Ժամանակը մի շատ դաժան և սահմռկեցուցիչ օրինաչաձություն ունի՝ եթե չի հասցնում փոխհատուցել նզովյալին կյանքի ընթացքում, մնացյալի կրկնակին առնում է զավակներից:

Ցավում եմ և ողբում անմեղ մեղավորների համար:

Դե ուրեմն, Հայ Ժողովուրդը, որի արգանդը ծնել է Նարեկացի և Քուչակ, Կոմիտաս և Խաչատրյան, Այվազովսկի և Սուրենյանց, Վիկտոր Համբարձումյան և Ադամյան, Տիգրան Պետրոսյան, Փարաջանով, Ջիվան Գասպարյան, Թումանյան, Թամանյան, Տերյան, Իսահակյան, Սևակ, Չարենց, Գրիգոր Լուսավորիչ, չի կարող հանդուրժել առաջնորդվել վարկաբեկված, ապաշնորհ և անկարող իշխանախմբի կողմից, որոնց ընտրությունը կատարվեց մանիպուլյատիվ մասսայական ներգործությոան միջոցով, ոչ թե ի փառս, այլ ի հեճուկս: Եվ իշխանական վերնախավը պետք է հեռանա: Դա է պահի հրամայականը, դա է ազգային փրկության միակ բանալին:

Տեղեկացնում եմ ներկայիս իշխանությանը, որ հանրության բավականին լայն տիրույթում շրջանառվում են ձեր դավադիր, դավաճան, անգամ հողերը վաճառելու և թշնամու հետ գործարքի գնալու թեզերը: Չեմ ուզում հավատալ, և կարծում եմ որ ներկայիս իրավիճակը անխոհեմության, անկարողության, փորձի բացակայության և տգիտության արդյունք է: Սակայն, եթե ստեղծված իրավիճակում քաղաքական վերնախավը փորձի շարունակել հավակնել երկրի կառավարմանը, ապա հաստատաբար կարելի է հանգել 2 եզրակացության

1. Սա Ճիշտ, գրագետ հաշվարկված և ծրագրված դավադրություն էր, որի գինը սրանց իշխանությունն է՝ հանձնված հողերի և նահատակվածների դրմաց:

2. Իշխանությունը թքած ունի ժողովրդի, Հայրենիքի, հողերի, մեզ վրա, ամեն ինչի վրա:

Երկու դեպքում էլ անհանդուրժելի է սրանց գոյարյունը և օր առաջ, ժամ առաջ իշխանությունը պետք է հեռանա (հեռացվի): Հակառակ դեպքում քաղաքացիական բախումների, քաոսի և անարխիայի հնարավոր հեղված արյան պատասխանատվությունը լիովին ընկնելու է ներկայիս իշխանության վրա, որն իր հերթին մուլտիպլիկատիվ էֆֆեկտ է առաջացնելու արդեն իսկ արձանագրած անհաջողությունների և դժբախտությունների նկատմամբ, ինչը բազմապատկելու է պատասխանատվության չափը:

Հասկացեք, գիտակցեք, որ այսպես թե այնպես վերջ առաջ երբևէ հեռանալու (հեռացվելու) եք:

​Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ, գլխիկոր նայելով գետնին, քանզի աստղերն ու երկինքը ձեզ այլևս հասու չեն և չեն լինի մնացյալ աշխարհիկ կյանքում: Հեռացեք, մոռացեք ամենքին, ամեն ինչ: Հեռացեք, որ կյանքը նորից ընթանա իր բնականոն հունով: Հեռացեք, որ այլևս չզոհվեն մեր եղբայրներն ու որդինեը: Հեռացեք, ուղղակի հեռացեք:

Շարունակելի:

Հ.գ.1 Ներկայացված մտորումները ներկայիս իրավիճակի սոսկ առաջին՝ հուզական ընկալումներն էին: Լինելու է հոդվածաշար: Հաջորդիվ կփորձեմ կիսվել Ձեզ հետ կառուցողական ծրագրերով և տեսլականով:

Հ.գ.2 Եթե որոշ իշխանավորներ նստատեղով միաձուլվել են աթոռներին և ոչ մի կերպ չեն կարողանում պոկվել, ապա նշեմ, որ հայկական պլաստիկ վիրաբուժական դպրոցը շատ բարձրակարգ է և, անհրաժեշտության դեպքում, կարող եք (ենք) դիմել: Թանկ չէ: Տրամադրվում են նախատոնական զեղչեր: Ամեն հինգերորդին կարվի անվճար:

Հ.գ.3 Իմ ձեռքերն ամեն օր արյունոտվում են, արյունոտվում են օրը մի քանի անգամ (կախված օրվա վիրահատությունների թվից): Բայց երբ հանում եմ արյունոտ ձեռնոցներն ու լվանում եմ ձեռքերս, նրանք ճառագում են Լույսով, քանզի ևս մի կյանք են փրկել: Եղիցի լույս: Ի փառս:

Ձեռքերդ առերևույթ արնոտ չեն և ես դա երբեմն-երբեմն տեսնում եմ հեռուստատեսությամբ (երբ տասնամյա աղջիկս փոխում է հեռուստաալիքները՝ որևէ մանկական ծրագրի փնտրտուքով և այդժամ հանկարծակի մի ակնթարթ երևում ես դու): Քո ձեռքերի արյունը թափանցել է հոգուդ խորքը: Քո հոգին է արնոտվել, իսկ ինչպես լվանալ հոգու արյունը՝ չգիտեմ:

Արմեն Չարչյան

Աստծո արարած, Հայ, Քաղաքացի, Բժիշկ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan