Այսօր՝ 21 հունվարի 2021թ., 00:00
ՀՀ առաջին օմբուդսմեն. Արցախն ազատագրողներին դատապարտելն Ադրբեջանի եւ Թուրքիայի վաղեմի երազանքն էր «Ալկոյանոյի» 41-ամյա դարպասապահի տպավորիչ ցուցանիշը «Ռեալի» դեմ խաղում Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն թանկացել է Առնոլդ Շվարցենեգերը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Samsung պատրաստում է M12 սմարթֆոն՝ վիթխարի մարտկոցով եւ «iPhone խցիկով» «Խոսել եմ երկու կարեւոր խնդրի մասին». Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովում «Նովայա գազետա». Ալիեւն Արցախի քրիստոնեական ժառանգության «ապահայկականացման» հետեւողական արշավ է սկսել Գիտնականները նշել են թոքերի եւ ստամոքսի քաղցկեղի անսպասելի ախտանիշ Գերիների վերադարձի հարցը և Ադրբեջանի հետ սահմանների որոշման խնդիրները ՄԻՊ-ը ներկայացրել է Ֆրանսիայի դեսպանն Հեղինակավոր Forbes-ի անդրադարձը՝ ԱՄՆ-ում յոգայի ամենաերիտասարդ կին մարզիչ՝ 15-ամյա Նատալի Ասատրյանին Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1, 2 եւ 6-ը․ դեկտեմբերի 31-ը եւս կլինի աշխատանքային. նոր նախագիծ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից. Արմեն Սարգսյանի հրամանագրով 3 տասնյակից ավելի զինծառայողները հետմահու պարգեւարտվել են ԱԺ նախկին պատգամավորի սպանության և նախկին պատգամավորի ինքնասպանության փաստով քրգործերը կարճվել են «Արարատ-Արմենիան» հրաժեշտ տվեց ևս մեկ լեգեոնականի «Իմքայլականները սկսել են բացահայտ մեղադրել ռուսներին»․ Մհեր Մկրտչյան Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 21 887 նոր դեպք Մոնղոլիայի վարչապետն առաջարկում է կառավարությանն ազատել ծննդկանի հետ կապված դեպքի պատճառով Մարտական կորուստները՝ Հայաստանի 4 ղեկավարների օրոք․ «Բարգավաճ Հայաստան». Չի կարելի ընտրություններ անցկացնել, երբ երկիրը կոլապսի մեջ է Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել. Փաստաբան Վարդան Մինասյանը կարող է վերադառնալ Ղազախստան Saint Laurent-ի ցուցադրության տեսագրությունը հավաքել է շուրջ 120,8 մլն դիտում Չինաստանում կրկին կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվել Նիկոլ Փաշինյանը գնացել է, պետք է ձեւավորվի նոր որակի իշխանություն. Վահե Հովհաննիսյան Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են, որ չորս օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել. Լեռնային Ղարաբաղում ավելի քան 2,3 հազար մարդ անհետ կորածների հարցով օգնության համար դիմել է քաղաքացիների ընդունման կետ 70 զինծառայողի ծնող դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով պատժել իրենց զավակների մահվան մեջ մեղավորներին (տեսանյութ) «Այս պահին կարգավիճակի հարց փաստացիորեն չի քննարկվում և դեռ մոտ ապագայում չի քննարկվելու»․ Մալաշենկո Ինչու՞ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել զոհերից Ավետիք Հարությունյանը կեղծ ցուցմունքի դիմաց մարզպետի պաշտոն է «վաստակել» որդու համար Ռուսաստանի առաջարկած ծրագիրը թույլ էր տալիս ԼՂ հակամարտությունը կարգավորել առանց ուժի կիրառման. ՌԴ ԱԽ փոխքարտուղար Նա արդեն հպարտանում է գերիների քանակով ու ասում, որ Շուշին ադրբեջանական քաղաք է.... Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են, որ չորս օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել Օրենք են ուզում ընդունել, որը միտված է կոնկրետ ինձ, որ քաղաքականու­թյամբ չզբաղվեմ․Վանեցյան Ջո Բայդենի կինն ամուսնու երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian բրենդի զգեստով եւ վերարկուով Փաշինյանը 2 անգամ մերժել է եվրոպական մի երկրի առաջարկը՝ ուղարկել ՀՕՊ համակարգեր․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ) Ադրբեջանը դարձել է Թուրքիայի սպառազինությունների արտահանման մեծությամբ երկրորդ շուկան Թուրքիան Գերմանիայից ռազմական սարքավորումներ արտահանելու թույլտվություն է խնդրում Լեոնիդ Սլուցկին՝ հայ ռազմագերիների եւ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին Հայաստանի բնակչության 3 տոկոսը կորոնավիրուսի դեմ կպատվաստվի AstraZeneca-ի պատվաստանյութով «Հիմա եմ իմացել, հիմա եմ ասում». Միքայել Մինասյանը՝ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին Սահմանների հապշտապ ճշգրտումը նախկին հանրապետությունների սահմաններով, զուրկ է որևէ իրավական հիմքից Մենք պէտք ունինք նո՛ր շունչի ու նո՛ր տեսիլքի ներկայ աշխարհին մէջ մեր ներկայութիւնը վերահաստատելու եւ մեր ապագան ապահովելու համար Իշխանական «ժանդարմներն» ամենուր են. ինչու Թուխիկյանն ազատվեց պաշտոնից Արեւմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների ներկայացուցիչները շարունակում են առաջ քաշել այն թեզը, որ դատական համակարգի վեթինգն անխուսափելի է «Շառից-փորձանքից» հեռու . փաշինյանը նույնիսկ նախարարություն է թաքուն գնում Եվրախորհրդարանի պատգամավորը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը Ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը «Գաճաճների» հետ քաղաքական առեւտուր անելու նուրբ արվեստը «Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանալու հրամայականը Օրվա խաղերի անոնս Կասկածելի զարգացումներ. շաքարավազ ներկրողներն ավելացել են, բայց գինը չի փոխվում Թալանել են գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակի մասնաճյուղը Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյան նիկոլ, վերջաբանդ այնքան դաժան է լինելու, ինչպես երբեք՝ ոչ ոքինը ՆԱԽԿԻՆՈւՄ Ափսոսում եմ, որ փողոցային լեքսիկոնին չեմ տիրապետում Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ նախագահ պաշտոնը նիկոլի կառավարման տարիներին մենք մեր տնտեսական պոտենցիալը հյուծել ենք Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, կանայք․ Դավիթ Շահնազարյան նիկոլն ու իր թիմն ամեն ինչ կործանել են Գերագույն գլխավոր վախկոտը ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ զրահաբաճկոն է կրո՞ւմ․ Ռոբերտ Մակարյան Չե՞ք գտնում, որ պետք է հրաժարական տաք, քանի որ տեղի է ունեցել ազգային եւ պետական ողբերգություն․ Ուրիխանյանը՝ Փաշինյանին Հայաստանի ֆրանսիական համալսարանում հարգեցին զոհված ուսանողների հիշատակը (Լուսանկարներ) 340 դոլար արժեցող շամպայն և 1900 դոլար արժեցող գինի․ Աննա Հակոբյանի էլիտար խնջույքը Մոսկվայում Քոչարյանի նախագահության շրջանում Ռուսաստանը զենք չի վաճառել Ադրբեջանին. Արամ Հարությունյան Նիկոլ Փաշինյանը միայն լավագույն կզողն է, այ հողատու օղռաշներ Armvoice-ը՝ Փաշինյանի հոդվածի մասին, որում նա գլուխ է խոնարհում 1990 թվականին Բաքվում զոհված ադրբեջանցիների առջեւ Չփոխելով Քոչարյանի խափանման միջոցը կարծես մեսիջ էին հղում, որ հանձնելու են Արցախն ու Շուշին. Արամ Հարությունյան Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման խնդիր կա Քոչարյանի իշխանության 10 տարիներին ունեցել ենք 92 մարտական զոհ․ ամրության և խաղաղության տարիներ Դենիս Թումասյանը` «Չայկայի» մարզական տնօրեն Չի բացառվում՝ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ. Ա.Զաքարյան Ռոհանին նշել է Իրանի կողմից միջուկային գործարքով պարտավորությունների կատարման պայմանները Ֆրենկ Լեմպարդն անհանգստացած է Դոլարի գինն էժանանում է համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբ Դրեյքը Spotify-ում ունկնդրումների թվով համաշխարհային ռեկորդակիր է դարձել Մանջուկիչ. Իբրահիմովիչը գազան է դաշտում, ես ևս կփորձեմ լինել այդպիսին Ռոհանին Թրամփի հեռանալն անվանել է Աստծո շնորհ Խմբակցությունից դուրս եկած պատգամավորը պահպանում է բոլոր իրավունքները. Գեւորգ Դանիելյան
Հարցում

Վարդան Օսկանյան. Պարզագույնի օրենք

NEWS.am- ը ստացել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին հնչող մեկնաբանությունները անթիվ-անհամար են։ Դրանք հիմնականում հարցը ներկայացնում են գերտերությունների պայքարի կամ առնվազն տարածաշրջանային ուժերի մրցակցության կոնտեքստում։

Չեմ ուզում անտեսել կամ արհամարհել այս դիտանկյունը, բայց կատարվածի շուրջ իմ մեկնաբանության համար ուզում եմ հարցը դիտարկել ավելի առարկայական հարթության մեջ։

Քաղաքագիտության և փիլիսոփայության մեջ կա մի օրենք, որը կոչվում է «Պարզագույնի օրենք» (Law of Parsimony): Այն պնդում է, որ երևույթների ու իրադարձությունների ամենապարզ բացատրությունն ընդհանրապես ամենաճիշտն է։

1994-ի զինադադարից հետո Ադրբեջանի համար անշուշտ բաղձալի նպատակը՝ կորսված տարածքները վերադարձնելն էր։ Դրան հասնելու համար նա ուներ երկու ճանապարհ՝ բանակցությունների միջոցով (դիվանագիտություն) կամ ռազմական ճանապարհով (պատերազմ)։

Ես կարող եմ առավել վստահ խոսել միայն իմ նախարարության շրջանի մասին (1998-2008), երբ մեզ համար այս երկու խնդիրներն ակնհայտ էին։ Նախագահ Քոչարյանը մեր դիվանագիտության առաջ շատ հստակ խնդիր էր դրել՝ երբեք թույլ չտալ, որ բանակցություններում ստեղծվի երկարատև վակուում։ Այդ տասը տարիների ընթացքում սեղանի վրա միշտ եղել է մեծ հաշվով՝ հօգուտ մեզ աշխատող փաստաթուղթ։

Այդ տարիներին երեք փաստաթուղթ է ներկայացվել համանախագահների կողմից։ Այդ բոլոր փաստաթղթերի խթանողը, և նույնիսկ կարող եմ ասել սկզբնական նախաձեռնողը, եղել է հայկական կողմը։ Առաջինը եղել է Պրիմակովի առաջարկած Ընդհանուր պետության փաստաթուղթը, երկորդը՝ Քի Վեսթի փաստաթուղթը և, վերջապես, չորս տարի տևած Պրագյան գործընթացի արդյունքում մշակված՝ Մադրիդյան փաստաթուղթը։

Այս փաստաթղթերի գոյությունը և դրանց շուրջ բանակցությունները, հակառակ քննադատների պնդումներին, ինքնանպատակ չեն եղել։ Այսինքն՝ չի եղել բանակցություն՝ հանուն բանակցության։ Խնդիր է դրված եղել միշտ ունենալ բանակցային այնպիսի մի փաստաթուղթ, որ իրադարձությունների որևէ զարգացման դեպքում դրա ստորագրումը ընդունելի լինի հայկական կողմի համար։

Այդ փաստաթղթերից որևէ մեկում երբեք չի եղել՝ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձև։ Փոխզիջումային տարբերակում երբեք չի քննարկվել Շուշիի կամ նախկին ԼՂԻՄ-ի որևէ տարածքի զիջում։ Բոլոր փաստաթղթերը պարունակել են դրույթներ Լեռնային Ղարաբաղի՝ ոչ Ադրբեջանի կազմում կարգավիճակի մասին։

Ես նաև գիտեմ՝ առաջադրանք էր դրվել պաշտպանության նախարարության առաջ, որ որևէ կերպ չխախտվի շփման գծում դիրքային հավասարակշռությունը, ռազմատեխնիկական համաչափությունը, ինչպես նաև բանակի պատրաստվածության մակարդակը։

Այդ տասը տարիների խաղաղության, տնտեսական զարգացման գրավականները սրանք են եղել։

Չեմ կարող վստահությամբ մեկնաբանել հաջորդ տասը տարիները, որովհետև տեղեկացված չեմ եղել և որևէ շփում չեմ ունեցել օրվա իշխանությունների հետ։ Բայց հետևելով իրադարձություններին՝ կարող եմ ասել, որ վերջին տարիներին բանակցությունների մասով եթե ոչ դեպի փակուղի, ապա լճացման նախանշաններ սկսել էին ի հայտ գալ։ Նույնը կարելի է ասել ռազմական հավասարակշռության խախտման մասին, որի նախանշանները երևացին 2016-ի քառօրյա պատերազմի ընթացքում, երբ Արցախի օդում առաջին անգամ անօդաչու սարքեր հայտնվեցին։

2018-ից հետո, եթե ՆԻկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը լայնախոհություն ու իմաստություն ունենային երկրի համար կարեւորագույն հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու, անպայման նրանց ուշադրությունը կհրավիրեի այդ երկու ուղղություններով (բանակցություններ և ռազմական հավասարակշռություն) իմ նկատած տեղաշարժերին եւ հնարավոր անելիքներին։ Իմ հիմնական հորդորը վարչապետին կլիներ այն, որ հաշվի առնելով իր ունեցած լեգիտիմությունը, ժողովրդի՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի աջակցությունը, ինքը պատմական մեծ հնարավորություն ուներ հիմնվելով առկա փաստաթղթերի վրա՝ հասնել Արցախի խնդրի հայանպաստ լուծմանը։ Ես նաեւ կավելացնեի, որ լեգիտիմությունից բացի անհրաժեշտ նախապայման է հասարակության համախմբումը։

Բայց իրադարձությունները զարգացան բոլորովին այլ ուղղությամբ։ Ստեղծվեցին բաժանարար գծեր, բանակցությունները մղվեցին խորը փակուղի և, ինչպես այս պատերազմը ցույց տվեց, տեղի ունեցավ ռազմական հավասարակշռության էական խախտում։

Բանակցային պրոցեսը նուրբ գործ է, որ պահանջում է անընդհատ աշխատանք և ստեղծագործական միտք։ Հայաստանի դիրքը հակամարտությունում և պատերազմից խուսափելու հրամայականը ենթադրում էին լինել նախաձեռնող, պրոակտիվ։ Պահանջվում էր, շարունակ մնալ բանակցությունների առաջատարի դիրքում։

Փաշինյանի այն միտքը որ «եթե մեզ բերեն լավ փաստաթուղթ, ես ձեզ հետ կքննարկեմ» ինձ համար զարմանալի էր: Նման բան կարող է ասել միայն այն մարդը, ով իշխանություն դառնալով, չի հասկացել բանակցային գործընթացի ո՛չ էությունը և ո՛չ էլ իր դերն այդ գործընթացում։

Լավ փաստաթուղթ ոչ ոք սկուտեղի վրա չի մատուցում։ Դրա համար պետք է անընդհատ ջանք գործադրել և բանակցությունների թելը չկտրել։ «Լավ փաստաղթի» սպասելով Հայաստանը ստացավ պատերազմ և նվաստացնող փաստաթուղթ։

Չկա պատերազմ, որից հնարավոր չի չխուսափել։ Հակառակի պնդումը քաղաքական անզորությունն ու անգործությունն արդարացնող կեղծ ու վտանգավոր կանխավարկած է։ Եթե կան ի սկզբանե անխուսափելի պատերազմներ, ուրեմն դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը, որպես դիսցիպլինա գոյություն չունեն։ Եթե սկսվել է պատերազմ, որից մենք կուզեինք խուսափել, ուրեմն Հայաստանի ղեկավարությունը սխալվել է պարզ քաղաքական հաշվարկներում և ձախողվել է բանակցային գործընթացում։

Այս ամենն ասում եմ ցավով, ցասումով, բայց նաև մի կարևոր նպատակով։ Այսօր դեռ կարելի է ինչ-որ բան փոխել։ Դիվանագիտությունը անվերջ հնարավորությունների հարթակ է։ Նույնիսկ ամենաանհույս իրավիճակներում հնարավոր է ինչ-որ բան շտկել, սրբագրել։ Բայց դա վստահաբար չեն կարող անել ներկա իշխանությունները, որոնց՝ դիվանագիտության, արտաքին քաղաքականության, ռազմագիտության ու տնտեսության մասին մակերեսային պատկերացումները հանգեցրել են այս ճգնաժամային հանգրվանին։ Եթե կա երկիրը էլ ավելի մեծ արհավիրքից փրկելու գոնե աղոտ ցանկություն, դա առաջին հերթին պետք է գիտակցեն հենց իրենք և հեռանան։

Քաղաքականությունը դաժան է ու նման ձախողումներ չի հանդուրժում։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan