Այսօր՝ 21 հունվարի 2021թ., 00:00
Արամ Գաբրելյանով.Հայկական կողմը պետք է այս անգամ պատրաստ լինի պատերազմի Դատարանը անվավեր է ճանաչել նախարարի որոշումը․Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը. Գագիկ Սուրենյան Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը համոզված է, որ ծառայում է դավաճանական իշխանություններին. Պետրոսյան ՀՀ առաջին օմբուդսմեն. Արցախն ազատագրողներին դատապարտելն Ադրբեջանի եւ Թուրքիայի վաղեմի երազանքն էր «Ալկոյանոյի» 41-ամյա դարպասապահի տպավորիչ ցուցանիշը «Ռեալի» դեմ խաղում Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն թանկացել է Առնոլդ Շվարցենեգերը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Samsung պատրաստում է M12 սմարթֆոն՝ վիթխարի մարտկոցով եւ «iPhone խցիկով» «Խոսել եմ երկու կարեւոր խնդրի մասին». Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովում «Նովայա գազետա». Ալիեւն Արցախի քրիստոնեական ժառանգության «ապահայկականացման» հետեւողական արշավ է սկսել Գիտնականները նշել են թոքերի եւ ստամոքսի քաղցկեղի անսպասելի ախտանիշ Գերիների վերադարձի հարցը և Ադրբեջանի հետ սահմանների որոշման խնդիրները ՄԻՊ-ը ներկայացրել է Ֆրանսիայի դեսպանն Հեղինակավոր Forbes-ի անդրադարձը՝ ԱՄՆ-ում յոգայի ամենաերիտասարդ կին մարզիչ՝ 15-ամյա Նատալի Ասատրյանին Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1, 2 եւ 6-ը․ դեկտեմբերի 31-ը եւս կլինի աշխատանքային. նոր նախագիծ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից. Արմեն Սարգսյանի հրամանագրով 3 տասնյակից ավելի զինծառայողները հետմահու պարգեւարտվել են ԱԺ նախկին պատգամավորի սպանության և նախկին պատգամավորի ինքնասպանության փաստով քրգործերը կարճվել են «Արարատ-Արմենիան» հրաժեշտ տվեց ևս մեկ լեգեոնականի «Իմքայլականները սկսել են բացահայտ մեղադրել ռուսներին»․ Մհեր Մկրտչյան Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 21 887 նոր դեպք Մոնղոլիայի վարչապետն առաջարկում է կառավարությանն ազատել ծննդկանի հետ կապված դեպքի պատճառով Մարտական կորուստները՝ Հայաստանի 4 ղեկավարների օրոք․ «Բարգավաճ Հայաստան». Չի կարելի ընտրություններ անցկացնել, երբ երկիրը կոլապսի մեջ է Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել. Փաստաբան Վարդան Մինասյանը կարող է վերադառնալ Ղազախստան Saint Laurent-ի ցուցադրության տեսագրությունը հավաքել է շուրջ 120,8 մլն դիտում Չինաստանում կրկին կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվել Նիկոլ Փաշինյանը գնացել է, պետք է ձեւավորվի նոր որակի իշխանություն. Վահե Հովհաննիսյան Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են, որ չորս օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել. Լեռնային Ղարաբաղում ավելի քան 2,3 հազար մարդ անհետ կորածների հարցով օգնության համար դիմել է քաղաքացիների ընդունման կետ 70 զինծառայողի ծնող դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով պատժել իրենց զավակների մահվան մեջ մեղավորներին (տեսանյութ) «Այս պահին կարգավիճակի հարց փաստացիորեն չի քննարկվում և դեռ մոտ ապագայում չի քննարկվելու»․ Մալաշենկո Ինչու՞ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել զոհերից Ավետիք Հարությունյանը կեղծ ցուցմունքի դիմաց մարզպետի պաշտոն է «վաստակել» որդու համար Ռուսաստանի առաջարկած ծրագիրը թույլ էր տալիս ԼՂ հակամարտությունը կարգավորել առանց ուժի կիրառման. ՌԴ ԱԽ փոխքարտուղար Նա արդեն հպարտանում է գերիների քանակով ու ասում, որ Շուշին ադրբեջանական քաղաք է.... Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են, որ չորս օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել Օրենք են ուզում ընդունել, որը միտված է կոնկրետ ինձ, որ քաղաքականու­թյամբ չզբաղվեմ․Վանեցյան Ջո Բայդենի կինն ամուսնու երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian բրենդի զգեստով եւ վերարկուով Փաշինյանը 2 անգամ մերժել է եվրոպական մի երկրի առաջարկը՝ ուղարկել ՀՕՊ համակարգեր․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ) Ադրբեջանը դարձել է Թուրքիայի սպառազինությունների արտահանման մեծությամբ երկրորդ շուկան Թուրքիան Գերմանիայից ռազմական սարքավորումներ արտահանելու թույլտվություն է խնդրում Լեոնիդ Սլուցկին՝ հայ ռազմագերիների եւ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին Հայաստանի բնակչության 3 տոկոսը կորոնավիրուսի դեմ կպատվաստվի AstraZeneca-ի պատվաստանյութով «Հիմա եմ իմացել, հիմա եմ ասում». Միքայել Մինասյանը՝ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին Սահմանների հապշտապ ճշգրտումը նախկին հանրապետությունների սահմաններով, զուրկ է որևէ իրավական հիմքից Մենք պէտք ունինք նո՛ր շունչի ու նո՛ր տեսիլքի ներկայ աշխարհին մէջ մեր ներկայութիւնը վերահաստատելու եւ մեր ապագան ապահովելու համար Իշխանական «ժանդարմներն» ամենուր են. ինչու Թուխիկյանն ազատվեց պաշտոնից Արեւմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների ներկայացուցիչները շարունակում են առաջ քաշել այն թեզը, որ դատական համակարգի վեթինգն անխուսափելի է «Շառից-փորձանքից» հեռու . փաշինյանը նույնիսկ նախարարություն է թաքուն գնում Եվրախորհրդարանի պատգամավորը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը Ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը «Գաճաճների» հետ քաղաքական առեւտուր անելու նուրբ արվեստը «Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանալու հրամայականը Օրվա խաղերի անոնս Կասկածելի զարգացումներ. շաքարավազ ներկրողներն ավելացել են, բայց գինը չի փոխվում Թալանել են գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակի մասնաճյուղը Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյան նիկոլ, վերջաբանդ այնքան դաժան է լինելու, ինչպես երբեք՝ ոչ ոքինը ՆԱԽԿԻՆՈւՄ Ափսոսում եմ, որ փողոցային լեքսիկոնին չեմ տիրապետում Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ նախագահ պաշտոնը նիկոլի կառավարման տարիներին մենք մեր տնտեսական պոտենցիալը հյուծել ենք Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, կանայք․ Դավիթ Շահնազարյան նիկոլն ու իր թիմն ամեն ինչ կործանել են Գերագույն գլխավոր վախկոտը ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ զրահաբաճկոն է կրո՞ւմ․ Ռոբերտ Մակարյան Չե՞ք գտնում, որ պետք է հրաժարական տաք, քանի որ տեղի է ունեցել ազգային եւ պետական ողբերգություն․ Ուրիխանյանը՝ Փաշինյանին Հայաստանի ֆրանսիական համալսարանում հարգեցին զոհված ուսանողների հիշատակը (Լուսանկարներ) 340 դոլար արժեցող շամպայն և 1900 դոլար արժեցող գինի․ Աննա Հակոբյանի էլիտար խնջույքը Մոսկվայում Քոչարյանի նախագահության շրջանում Ռուսաստանը զենք չի վաճառել Ադրբեջանին. Արամ Հարությունյան Նիկոլ Փաշինյանը միայն լավագույն կզողն է, այ հողատու օղռաշներ Armvoice-ը՝ Փաշինյանի հոդվածի մասին, որում նա գլուխ է խոնարհում 1990 թվականին Բաքվում զոհված ադրբեջանցիների առջեւ Չփոխելով Քոչարյանի խափանման միջոցը կարծես մեսիջ էին հղում, որ հանձնելու են Արցախն ու Շուշին. Արամ Հարությունյան Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման խնդիր կա Քոչարյանի իշխանության 10 տարիներին ունեցել ենք 92 մարտական զոհ․ ամրության և խաղաղության տարիներ Դենիս Թումասյանը` «Չայկայի» մարզական տնօրեն Չի բացառվում՝ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ. Ա.Զաքարյան Ռոհանին նշել է Իրանի կողմից միջուկային գործարքով պարտավորությունների կատարման պայմանները Ֆրենկ Լեմպարդն անհանգստացած է Դոլարի գինն էժանանում է համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբ
Հարցում

Հարավային կորպուսն ու Ստեփանակերտի գունդը ջախջախվել են Նիկոլի մեղքով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ այս պատերազմում հնարավոր էր հաղթել, կամ գոնե ավելի բարենապաստ պայմաններով փաստաթուղթ ստորագրել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, «5–րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հնարավոր էր, և ստիպված պետք է իմ պատասխանը կոնկրետացնեմ, քանի որ տվյալ դեպքում առանց կոնկրետացման ուղղակի հնարավոր չէ բացատրել թե ինչու։

Առաջին․ Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ էր, թե ինչ բնույթի պատերազմ ենք ունենալու մենք ապագայում։ Ինչո՞ւ մենք ընդհանրապես պատրաստ չէինք նման պատերազմի, չէ՞ որ այդ ինչպիսինն է լինելուն բոլորի համար ակնհայտ էր։ Հայտարարում էին, թե օդը լիարժեք փակված է․ պարզվեց՝ օդը լիարժեք բաց է ադրբեջանական օդուժի, ԱԹՍ-ների համար։ Հիմա կատարված սխալները, որոնք, ի դեպ, հնչեցվել են նաև զինվորականների կողմից։ Մենք այս երկուսուկես տարում լիարժեք չենք փորձել իսկապես փակել օդը»,– ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում հնարավոր էր փակել օդը. «Օրինակ՝ 120 մլն դոլար պարգևավճարի տեղը այնպիսի համակարգեր գնել, որոնք էֆեկտիվ են անօդաչու սարքերի դեմ՝ ՏՈՌ համակարգերը։ Ակնհայտ է, որ գնվեց ՍՈՒ 30-եր, որոնք ընդհանրապես չեն օգտագործվել, մեկ մարտական թռիչք չի եղել։ Չեն գնել հրթիռներ... Պարզվում է, ինչպես ասաց նաև Մովսես Հակոբյանը, կա կառավարության որոշում, որ այդ տիպի հրթիռները չեն կարող ծախել երկրից դուրս։ Եթե չգնեին այն մետաղի ջարդոն «ОСА АК»-ները, 30, թե 40 տարվա, որոնք ուղղակի չաշխատեցին։ Այդ գումարները կային, կար պայմանավորվածություն Ռուսաստանի հետ ՏՈՌ համակարգերի համար, բայց մեկ մարդու որոշումով այդ ամենը փոխվեց։ Պարգևավճարները վարչապետի որոշումով բաժանեցին, ՍՈՒ 30-երը գնեցին վարչապետի որոշումով, մինչդեռ այդ գումարը նախատեսված էր ՏՈՌ համակարգի համար։ Եվ ակնհայտ է, որ այդ կոռուպցիոն գործարքը՝ ОСА-ների համար, ևս վարչապետի գիտությամբ էր կայացվել։

Ըստ էության՝ մենք ճիշտ որոշման արդյունքում ի վիճակի ենք եղել լիարժեք փակել օդը։ Եվ սա նորություն չէ, ուղղակի փորձում եմ տարբեր տեղերում հնչեցված և արդեն փաստ համարվող հանգամանքները կապել իրար։

Երկրորդ և ես կհամարեի՝ ամենից կոպիտ սխալներից մեկը դա այն փաստն է, որ երրորդ օրը դադարեցրել են համալրումը կանոնավոր բանակի՝ անցում կատարելով ջոկատային համակարգի։ Խայտառակություն էր։ Ես այդ ժամանակ Ղարաբաղում եմ եղել և տեսնում էի, որ ինչ-որ բան այն չէ։ Բայց ես միայն վերջերս իմացա, որ վարչապետի հատուկ որոշում կար դրա համար։

Ես այդ փաստը տեսնում էի։ Գիտե՞ք՝ մենք 1992-94 թթ․ պատերազմը հաղթել ենք հիմնականում այն պատճառով, որ մեկ տարի ավելի շուտ ջոկատներից անցում ենք կատարել կանոնավոր բանակի։ 27 տարի անց ինչպիսի՞ մտածելակերպ պետք է ունենա գերագույն գլխավոր հրամանատարը, որ այդ ամենը շուռ տա և գնա հակառակ ուղղությամբ՝ կանոնավոր բանակից դեպի ջոկատներ։ Մարդ ինչքա՞ն հեռու պետք է լինի բանակից, ընդհանրապես անվտանգության հարցերից, որ այդպիսի հիմարություն թույլ տա իրեն նման ճակատագրական պահին։ Ջոկատներն իրենց տեղը պետք է ունենան, և կային ջոկատներ, որոնք իսկապես շատ լավ են կռվել, բայց ջոկատը պետք է համալրի ինչ-որ բան, այլ ոչ թե փոխարինի կանոնավոր բանակին։ Սա ճակատագրական սխալ էր և կարծում եմ՝ պատերազմում մեր պարտության հիմնական պատճառներից մեկը։

Հաջորդը․ Ըստ էության, մեր ճակատը հյուսիսում և հարավում չդիմացավ, իրենք մխրճվեցին ուղղակի մեր առաջնագծով և ուղղակի հյուսիսում հաջողվեց կանգնեցնել և նոր բնագիծ կառուցել՝ Մատաղիսի շրջակայքներով, Թարթառ գետի աջափնյա բարձրունքների վրա և հյուսիս՝ դեպի Եղնիկների դիրքերը։ Ով գիտի Ղարաբաղը կամ պատկերացնում է քարտեզը, կարող է նաև պատկերացնել՝ ինչի մասին եմ ես խոսում։ Հարավում ընդամենը 14 կմ-ի վրա մենք չդիմացանք, հենց առաջին օրը հետ քաշվեցինք, երկրորդ օրը այդ 14 կմ-ով ադրբեջանցիք զարգացրին իրենց գրոհը, ճյուղավորվեցին դեպի Ջեբրայիլ, հյուսիս, հետո Հադրութ և այլն և ուղիղ դեպի Խուդաֆերին, Կուբաթլու, Զանգելան, և ամբողջ այդ ընթացքում մենք չկարողացանք նոր բնագիծ ձևավորել։ Հիմա պատճառը՝ ինչո՞ւ․ որովհետև փորձել են մի ռազմական օպերացիա իրականացնել, որը շատ կասկածելի էր այն ժամանակ մի շարք զինվորականների համար։ Դա նույն այն օպերացիան էր, որի մասին վարչապետը հրճվանքով պատմում էր РБК-ի իր հարցազրույցի ժամանակ՝ հոկտեմբրի 7-ին՝ հեսա կորպուրսը շրջապատեցինք, ջախջախեցինք և սա կփոխի ամբողջությամբ...

Դա ոչ միայն համաձայնեցված էր, վարչապետի ուղղակի հրահանգով էր այդ օպերացիան կատարվում, որը եղել է այս ամբողջ պատերազմի ժամանակ ամենից մեծ ձախողումը հայկական ուժերի: Այդ օպերացիայի արդյունքում ջախջախվեց հարավում գործող բանակային կորպուսը և Ստեփանակերտի գունդը, ուղղակի ջախջախվեց: Եվ դրանից հետո բավարար մարտունակ ստորաբաժանումներ մենք չունեցանք նոր բնագիծ կառուցելու համար, մինչդեռ մարդիկ ասում էին, որ պետք է հյուսիսի պես այդ ուժերով նոր բնագիծ կառուցել և պահել, պաշտպանվել։ Ընդամենը պետք էր պաշտպանվել տասը օր այդ ճնշումը կանգնեցնելու համար, բայց ընտրեցինք մի ճանապարհ, որը բերեց այդ ուղղությամբ զինված ուժերի ուղղակի ողնաշարի ջարդման: Գիտե՞ք ինչ էր, այդ Լելե-Թեփե սարը իբրև թե մեկը տվեց, մենք հետ վերցրինք, ֆեյսբուքյան լայքերը գերակայեցին առողջ տրամաբանությունը և տվյալ օպերացիայի պարագայում մի քանի տասնյակ մարդկային կյանքեր և մի քանի տասնյակ խփված և այնտեղ թողնված զրահատեխնիկա: Շատ ծանր հետևանքներ ունեցավ ամբողջ պատերազմի համար: Կան ևս մի շարք այլ հանգամանքներ, որոնց մասին ևս կարելի է խոսել։ Չգիտեմ՝ այդքանն էլ երևի հերիք է ասել, որ այո, մենք ի վիճակի ենք եղել կրել այս պատերազմը»:

Նրա խոսքով՝ պատերազմում պարտության հանգեցրած բոլոր սխալ որոշումները կայացվել են մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Օրինակ, զինվորականներն ասում էին՝ մեզ պետք չեն այդ ՍՈՒ-երը, ասում էր՝ չէ, սա՛ ենք ուզում: Ենթադրում եմ, որ պարադի ժամանակ այդ ՏՈՌ համակարգը այդքան տպավորիչ չէ, ինքնաթիռները, այսպես եռագույն ծուխ հանող սարքերով երևի ավելի տպավորիչ են, քաղաքացու օրը միգուցե նշելու համար:

Երկու տարի ծառայել եմ սովետական բանակում, ելակի երես չեմ տեսել, բանակը՝ ուր, ելակը՝ ուր...Ի դեպ, մյուս հատվածում, ամբողջ ֆրոնտի հատվածում, հաջողվել էր պահել որտեղ կար կանոնավոր բանակ, որտեղ դիմացել են այդ ճնշման, հարձակման առաջին մի քանի օրվա ընթացքում և այդ բնագիծը պահպանվել է գրեթե ամբողջ պատերազմի ժամանակ, վերջում սկսվեց ուղղակի քայքայվել, որովհետև իրենք սկսել են Ջեբրայիլով հարավից հյուսիս բնագիծը ջարդել՝ կողքից հարվածներով: Այո, մենք ի վիճակի ենք եղել այս պատերազմում չպարտվել: Չպարտվելը այս պատերազմում ես կհամարեի բնագիծը պահելը կամ գոնե նվազագույն տարածքային կորուստներով պատերազմն ավարտելը։

Ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադարների, որովհետև ամեն օր ուներ հաջողություններ, ամեն օր, հարձակվող բանակը, հաջողություններ ունեցող բանակը ոչ մեկը չի կանգնեցնում, ոչ մեկը: 93-94 թվականներին ինձ վրա ահռելի ճնշում է եղել մեր առաջխաղացումը կանգնեցնելու համար, չի հաջողվել և կրկնում եմ՝ ոչ մի բանակ չէր կանգնի, ուղղակի մենք պարտավոր էինք մեկ շաբաթ, տասն օր, երկու շաբաթ կանգնեցնել այդ ճնշումը, որից հետո շատ ավելի հեշտ կլիներ կնքել զինադադարի պայմանագիրը, որը շատ ավելի բարենպաստ կլիներ մեզ համար»,– ասաց Քոչարյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan