Այսօր՝ 18 հունվարի 2021թ., 00:00
Ամենքի խնդրով ապրում էր՝ զինվորից մինչեւ սպա․ ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 44 տարեկան Ո՞վ է Փաշինյանի առաջարկած Առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար. պաշտոնական Ամենահամեղ լահմաջոն ու հայկական խոհանոցի բարիքները մեկ հասցեում` Տերյան 23 «Իմ քայլն» արգելափակեց Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարության նախագիծը Մետֆորմինի ընդունումը 3 անգամ նվազեցնում է կորոնավիրուսով վարակված դիաբետիկների շրջանում մահացությունը. հետազոտություն «Ինտերը» կփոխի անվանումն ու տարբերանշանը Լավրով. Արեւմուտքի արձագանքը Նավալնու ձերբակալությանը խորը ճգնաժամից ուշադրությունը շեղելու փորձ է «Քանի կան Նիկոլը եւ նիկոլիզմը 2020 թիվը շարունակվում է»․ Ռուբեն Մխիթարյան Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Բա մարդու իրավունքնե՞րը. Քաղաքականություն է, սըր․ Ավետիք Իշխանյանի հոդվածը. Հայկական ստանդարտներ. Անառողջ բարքերի մեխանիզմը Սահմանամերձ շրջանների բնակիչներին անհրաժեշտ է զինել. պատգամավոր Մարուքյանը դիմել է Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին «Շենքի ապականումը շարունակվում է». Դավիթ Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի. հայտարարություն Լավրովը հայտնել է, որ հիվանդացել էր COVID-19-ի թեթեւ ձեւով «Մեր նպատակը հանդիսատեսից արցունքներ կորզելը չէ, սա ֆիլմ է՝ ի հիշատակ մեր զինվորների». «Հարսանիք թիկունքում» ներկայացման համանուն ֆիլմը՝ շուտով էկրաններին 5 հեռուստաընկերություն կստանա համապետական սփռման իրավունք. «Արմնյուզը» և «TV5-ը»՝ մայրաքաղաքային.Որոշումը հրապարակվել է Արամ Ոսկանյանը կշարունակի աշխատանքն «Ատիրաուում» Հունվարի 21-ից ալեհավաքի միջոցով այլևս չեք կարողանալու դիտել մեր հաղորդումները. «Հ2»-ը որոշումը խտրական է համարում Ալիեւի ռեժիմը չի հետեւում ԵՄ խորհրդի կոչին, անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել. Տիգրան Բալայան Լավրովը փաստեց, որ ռազմագերիների փոխանակման լիարժեք գործընթացի լիարժեք իրականացման համար նախ եղել է հայկական կողմի մեղավորությունը «5-րդ ալիքի» նկատմամբ տեսնում ենք իշխանական նիհիլիզմ. Ռոբերտ Հայրապետյանը՝ ՀՌՀ մրցույթի մասին Մոսկվան ցանկանում է հայ ռազմագերիների հարցը փակել՝ ղեկավարվելով բոլորը բոլորի հետ սկզբունքով. Լավրով Թաթայանը գերիների հարցով դիմել է Մինսկի խմբի համանախագահներին Մեր լրջագուն խնդիրը նիկոլն ու իր ուսապարկերն են Դավիթ Մանուկյանը հրապարակավ հաստատել է Օլգա Բուզովայի հետ ամուսնությունը Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք․ Արման Աբովյան Ինչպես կարելի է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ ադրբեջանական բանտերում մեր քույրերը եւ եղբայրներն են Վահե Հովհաննիսյան. Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ Նիկոլ Փաշինյանը, ընթրիքի նստելով Ալիևի հետ, ցույց է տալիս, որ նա չունի որևէ սկզբունք․ Բաղդասարով (տեսանյութ) Հատուկ ծառայությունների համար գտածո են Մեծ զոհեր ունենալու Փաշինյանի մոլուցքը Խիստ կասկածելի հաղթանակի հասած Բայդենի երդմնակալության նախաշեմին Վաշինգտոնը անվտանգության միջոցառումներն ուժեղացնում է Մեսին կարող է որակազրկվել 4 խաղով Բասկերի թիմը հաղթեց Բարսելոնային եւ նվաճեց սուպերգավաթը Ֆրանսիան կոչ է արել ԱՄՆ-ին եւ Իրանին վերադառնալ 2015 թվականի միջուկային համաձայնագրին Հանդիսությունների համար մասնակիցների թվի սահմանափակումը հանվել է. ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ ԱՄՆ-ը հիասթափված է Մեքսիկայի նախկին ՊՆ-ի նկատմամբ հետաքննությունը դադարեցնելու առնչությամբ Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում` բուք Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում Ճապոնիայում ինքնասպանությունների մակարդակն աճել է 16%-ով Թունիսի վարչապետը հայտարարել է կառավարության կազմի փոփոխության մասին Արգենտինայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքը ԶԼՄ. Apple-ը սկսել է ծալվող էկրանով սմարթֆոնի մշակումը Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 հազար փախստական Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել․ 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց Ռոբերտ Դե Նիրոն միացել է Դեւիդ Ռասելի ֆիլմի դերասանական կազմին Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղում ավտոմեքենա է այրվել Իսրայելն իր առջեւ դրել է միջուկային էսկալացիայի դեպքում Իրանի դեմ «ռազմական տարբերակի» մշակման խնդիր Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ ԱԺ–ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները Խաղաղության պատրաստվող այս տգետներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին. թուրքագետ Նիկոլ Փաշինյանը մեկանգամյա օգտագործման գործիք էր, որին շուտով կշպրտեն. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) «Անամոթ արքայադստեր օրագիրը». Մեգան Մարքլի խորթ քույրը նոր գիրք է հեղինակել դքսուհու մասին Ստեղծված իրավիճակում տարածաշրջանային ցանկացած պլատֆորմ ենթադրելու է Հայաստանի պետության դե ֆակտո չգոյություն և Արցախի վերջնական հայաթափում Այս ասուլիսը ավելին է, քան առերևույթ հանցագործության մասին հաղորդումը․ Գագիկ Համբարձումյան Այս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ հային միայն զենքով կա փրկություն Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին Օրվա խաղերի անոնս Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Փաշինյանը զարմացրել է շրջապատին «Ի դեպ, արմատներով Շուշեցի է»․ Վարդան Բադալյանն ու Պատրիկ Ֆիորին միասին երգում են «Դլե Յաման»-ը (տեսանյութ) Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» Մինչեւ հունվարի վերջ Հայկ Մարությանն ազատման դիմում կգրի. Նա ժամանակ է խնդրել ու ասել, որ ինքնակամ կգնա Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել Ամանորյա պարգեւատրումներ են ստացել գլխավոր դատախազն ու տեղակալները. այն կազմում է ավելի քան 1,7 մլն դոլար Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները (լուսանկարներ) Արմնյուզ, 5-րդ ալիք եւ Հ2 Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ․ Ռոբերտ Հայրապետյան Նիկոլը պրոյեկտ է, չե՞ք տեսնում շղթայաձեւ թավշյա հեղափոխություններ են լինում․Վազգեն Մանուկյան Մենք երկիր ենք կորցնում, լիցենզիայի մասի՞ն պետք է մտածենք. «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Այս շարժումը կանգ չի առնելու, քանի դեռ դավաճանը գտնվում է իշխանության. Իշխան Սաղաթելյան
Հարցում

Քո հրճվանքը երկար չի տեւելու. Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Փաշինյանին

«Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը 3 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով. «Եթե դու թուղթը ստորագրելուց հետո ասում ես՝ հները հողերը ծախեցին, պահանջում եմ քեզնից, դուք ունեք 3 օր ժամանակ դավաճաններին ձերբակալելու: Եթե ասում ես դավաճաններ կան, ձերբակալի՛ր, եթե ոչ, դու ես դավաճանը»: 3 օր անց Aravot.am-ի հետ զրույցում, Սերոբ Գասպարյանն այսպես արձագանքեց. «Ես ուզում եմ վարչապետի հետ խոսել իր լեզվով: Այն ժամանակ, երբ ինքը ուղիղ եթեր էր մտնում, ասում էր՝ պատասխանելու եմ այն հարցերին, որոնք ավելի շատ հավանում՝ «լայք» կստանան: Իմ նշած հարցերը 100 հազարավոր հավանում են ստացել, պարո՛ն վարչապետ այսինքն, դուք ձեր սկզբունքները դավաճանեցիք, 100 հազարավոր մարդկանց հարցադրմանը չպատասխանեցիք: Ես տարբեր երկրներից ստացել եմ արձագանքներ, անձնական նամակներ, ինձ գրում են՝ մենք Նիկոլի ֆանատն ենք, բայց եթե չպատասխանեց, ուրեմն մենք միաձայն համաձայնում ենք ձեզ հետ՝ նշանակում է դավաճանն ինքն է, ուրիշ կարծիք չկա: Դուք չպատասխանեցիք իմ հարցերին, որովհետեւ դուք չունեք այդ հարցերի պատասխանը: Ես եկած օրվանից ձեր կոդը ճանաչում եմ…Դուք ունեք կոդ ու ձեր կոդը սա էր. Երբ որ Աստված Եդեմի պարտեզը կառուցեց, Ադամին ու Եվային ասեց՝ չուտեք այս ծառից, ուտեք՝ կմեռնեք, բայց եկավ սատանան ու ի՞նչ արեց, հպարտություն բերեց ու ասեց՝ եթե դուք ուտեք այս պտղից, աստվածների պես կդառնաք: Դու այդ կոդով մնար Հայաստան՝ «Հայաստանի հպարտ քաղաքացիներ, դուք 3 մլն վարչապետներ եք»:

Դիմելով Փաշինյանին՝ Սերոբ Գասպարյանն ասաց. «Դուք չպատասխանեցիք իմ հարցերին, դուք մեղավորներին չկալանավորեցիք, ես ընդունում եմ սա՝ որպես դավաճանություն: Դավաճանները պիտի պատժվեն…Երբ որ ես ասում եմ՝ դավաճանը պիտի բացահայտվի, ինչ-որ մարդիկ մտածում են, թե ես աթոռի կռիվ եմ անում: Լսե՛ք, ժողովուրդ, ես կորցրել եմ իմ ամենաթանկը, ես կորցրել եմ իմ թանկերին, ի՞նչ աթոռի մասին եք խոսում դուք, այս տիպի կարողացել են ձեզ կուրացնել: Եթե մեկը հարցադրում է անում, նշանակում է աթոռի կռի՞վ է անում: Դու չհրապարակեցիր ցուցակ ձեր եւ նախկին իշխանությունների ընտանիքների զոհվածների, չհրապարակեցիր դավաճանների անուններ: Միգուցե հիմա ես քեզ օգնեմ ու նորից պատերազմի դաշտ մտնեմ: Սա՝ քո մասին. «քո»-ով եմ խոսում, որովհետեւ դու պիտի վաստակեիր «ձեր» ասելու արժանիքները, քո սկզբունքներին դու դավաճանեցիր: Չգիտենք այսօր ինչ է կատարվում Հայաստանում: Ես երեկ տեսել եմ մի տեսագրություն, թե ոնց է նվաստացնում թուրքը հային: Դուք չե՞ք ամաչում՝ լսելով այն գեներալին, որ հայերեն զրուցում է, ասում է՝ «շնե՛ր, մենք գալու ենք Երեւան»:

Ո՞վ է պատճառը, որ թուրքը ինձ շուն է անվանում, ո՞վ է դրա մեղավորը, ո՞վ սարքեց դա: 3 ամիս առաջ մենք էինք ասում՝ շնե՛ր, գալու ենք Բաքու: Այսօր նրա՛նք են ասում, դո՛ւ ես դրա մեղավորը: Ճիշտ ես ասում, պարո՛ն վարչապետ, նախկիններն են մեղավոր, որ դու կաս այսօր, նախկիններին չսիրելով՝ ձեզ բերեցին: Խնդրում եմ ձեզ, Աստծո սիրուն, գնացե՛ք, դուք չեք կարող այս ազգին ճահճի մեջից հանել…Այո՛, պարոն վարչապետ, մենք վնգստում ենք: Ամեն գիշեր վնգստում ենք մեր երեխաներին տեսնելով, բայց դու հրճվում ես: Քո հրճվանքը երկար չի տեւելու: Հազարավոր մայրեր, հազարավոր քույրեր, եղբայրներ վնգստում են, ինչպես դու ասացիր: Ես ամեն գիշեր գերեզմանոցում վնգստում եմ իմ եղբոր վրա, իմ եղբոր որդու վրա: Քո խոսքերն եմ ասում՝ վնգստացողներ, դու էլ ես վնգստալու ու այս խոսքերը գիշերները մղձավանջ են դառնալու: Տասը հազարավոր մարդիկ քո աչքերում երեւում են ու մի օր դու իսկապես կդառնաս հիվանդ»:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին՝ Սերոբ Գասպարյանը կարեւոր մանրամասներ պատմեց նրա հետ զրույցից. «Ես ունեմ վկաներ, փաստերով եմ ասում. Ամսի 11-ին Արայիկ Հարությունյանը զանգահարեց Ռուստամ Գասպարյանին, ես կողքը նստած էի: Բառացի ասում եմ ինչ ասաց՝ «անունս չտաս, ես եմ»: Դե որ չլսեին թուրքերը՝ անունս չտաս, ես եմ, եկեք ինձ մոտ: Դա կարող է վկայել նաեւ Սիսիանի Աշոտը, որովհետեւ ինքը ներքեւում նստած էր: Գնացել ենք, բառացի ասաց՝ «դուք շարժվում եք հիմա Հադրութ՝ Թութակներ, եւ ես ձեր հետ ուղարկում եմ 60 հոգի սպեցնազ, դուք կմնաք Տող գյուղում, առավոտ ես կգամ ու ձեզ կառաջնորդեմ դիրքեր ու կմշակենք Հադրութը գրավելու պլանը: Բառացի նրա խոսքերն էին: Դուք չուղարկեցիք սպեցնազ, դուք չեկաք, Հադրութը կարայինք մենք վերցնեինք՝ թույլ չտվեցիք, բայց ձեր փոխարեն ամբողջ գիշեր զանգեց ոմն մի գեներալ, որ շուտ հասեք…այնքան պահեցիք մեզ Թութակներում, որ թուրքերը արդեն իրենց զորքը տեղավորեցին Հադրութում: Ո՞վ էր սրա մեղավորը: Նահանջ տվեցինք: Ո՞ր տարածքներում եք դուք տվել «հարձակում»: Մենք խնդրել ենք, մեր հովազները Քարվաճառում խնդրում էին դիմացի պոստերը գրավել, թույլ չէիք տալիս, մենք ասում էինք՝ գրավենք Հադրութը, թույլ չտվեցիք: Ձեր խոսքը մենակ եղել է՝ նահանջ, նահանջ, նահանջ: Պատերազմի դաշտում գտնվող տղաները, որոնք իրականում մասնակցել են պատերազմին, ոչ թե սարերում սելֆիներ են արել, թող հիմա լսեն՝ մի՛ թաքնվեք, տղե՛րք, խոսե՛ք այդ մասին: Պիտի բացահայտվի, արդարությունը պիտի վերականգնվի: Եվ մենք պիտի հաղթենք, մենք չենք մնալու շան կարգավիճակի»:

Մենք ճշտեցինք՝ դուք փաստական հանգամանքներ էինք նշել, թե ինչ էր կատարվում պատերազմական օրերին առաջնագծում, կոնկրետ բացթողումների, խնդիրների մասին էիք նշել, պաշտպանական գերատեսչությունի՞ց էլ չկա որեւէ արձագանք՝ արդարացումներ, ներողություններ՝ Սերոբ Գասպարյանը պատասխանեց. «Ոչ մի արձագանք ոչ ոք չտվեց, որովհետեւ բոլորը գիտեն, որ ես ճշմարտությունն եմ ասում: Հասկանում եմ: Բազում զանգեր եմ ստացել տարբեր երկրներից եւ խնդրել են, որ փոխանցեմ իրենց խոսքերը, որ իրենք արտասահմանում՝ թե՛ Ֆրանսիա, թե՛ Գերմանիա, մարդիկ լաց լինելով ասում են՝ խի՞ մեզ ստորացրեցիք, 10 մլն հայի: Առաջ կրակոց էր լինում սահմանում, ասում էինք՝ խելոք մնացեք, Բաքու կգանք: Իսկ հիմա իրենք մեզ են ասում՝ շնե՛ր, սպանելու ենք ձեզ: Դու սարքեցիր մեզ շուն: Տղաները խեղդում են հիմա ինձ, ասում են՝ սահման դուրս գանք: Ասում եմ՝ տղե՛րք, ես մեր սահմանի տեղը չգիտեմ, որ գնանք կանգնենք ու կանգնելուց թուրքը կարող է գա ինձ ասի՝ շո՛ւն, հլը հեռու գնա, սա իմ տունն է: Ո՞վ սարքեց սա: Տղե՛րք, ձե՛զ եմ դիմում, այն տղաները, որ իրոք պատերազմ տեսան, ասե՛ք ճշմարտությունը, խոսե՛ք»:

Ի դեպ, այսօր «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական կազմակերպության ընդլայնված նիստն է եղել ու Ռուստամ Գասպարյանին միաձայն ճանաչել են հավերժ նախագահ ու հավերժ հրամանատար. «Մենք հավերժ լինելու ենք իր հրամանատարության տակ»: Վերջում Սերոբ Գասպարյանը հավելեց. «Պարո՛ն վարչապետ, հովազների մասին, Ռուստամի մասին դարերով կերգեն, դու հիմա մտածիր՝ քո մասին դարերով ինչ են երգելու: Ռուստամը հերոսացավ, ում-ում սեւ գործով հերոսացավ: Բայց դու որ գիշերները կքնես, մտածիր քո մասին ինչ են երգելու, քո թոռները իրենց ազգանունները փոխելու են: Բայց մենք պարծենում ենք, որ մենք հովազ ենք ու ունենք Ռուստամ»: 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan