Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. Մանրիկյան
Անդրադառնալով երեկ երեկոյան ոստիկանության կիրառած ոչ համաչափ բռնի ուժին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող եւ փողոց փակող ակցիայի մասնակիցների նկատմամբ՝ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ատամնաբույժ ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԸ գրում է. «Որպես բժիշկ հայտարարում եմ, որ հրաժարվում եմ նման ոստիկաններին եւ նրանց ընտանիքի անդամներին իմ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելուց։ Հասկանում եմ, որ դրժում եմ Հայ բժշկի երդումը, դրժում եմ Հիպոկրատի երդումը, սակայն սա թող ընկալվի որպես իմ կոմից բողոքի ակցիաի մի տարբերակ»։