Ընդամենն անուղղակի մեղավոր. սա արդեն լուրջ չէ (Տեսանյութ)
Սանահինում երկու տապանաքար է տեղահանվել, եւ տեղում նոր գերեզման կառուցվել:
Ըստ Տեր Ավետիք աբեղա Սողոմոնյանի՝ կատարվածը սրբապղծություն է, իսկ ինքը՝ անուղղակի մեղավոր է այս հարցում, քանի որ չի նկատել, որ գերեզմանն արդեն եկեղեցու տարածքում է:
Կատարվածի համար վանահայրը նկատողություն է ստացել:
Գերեզմանատունն այնքան է ընդլայնվել, որ հասել է Համաշխարհային մշակության ժառանգության մաս համարվող Սանահին վանական համալիրի տարածք: Գերեզմանատիրոջն զգուշացնող չի եղել, որ այդ տարածքում չի կարելի գերեզման կառուցել, բայց ըստ նրա՝ ինքը տապանաքարին ձեռք չի տվել, իսկ հոր գերեզմանը չի պատրաստվում քանդել:
Ավելին՝ Անկյուն +3 ՀԸ տեսանյութում