Այսօր՝ 17 հունվարի 2021թ., 00:00
Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 հազար փախստական Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել․ 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց Ռոբերտ Դե Նիրոն միացել է Դեւիդ Ռասելի ֆիլմի դերասանական կազմին Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղում ավտոմեքենա է այրվել Իսրայելն իր առջեւ դրել է միջուկային էսկալացիայի դեպքում Իրանի դեմ «ռազմական տարբերակի» մշակման խնդիր Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ ԱԺ–ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները Խաղաղության պատրաստվող այս տգետներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին. թուրքագետ Նիկոլ Փաշինյանը մեկանգամյա օգտագործման գործիք էր, որին շուտով կշպրտեն. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) «Անամոթ արքայադստեր օրագիրը». Մեգան Մարքլի խորթ քույրը նոր գիրք է հեղինակել դքսուհու մասին Ստեղծված իրավիճակում տարածաշրջանային ցանկացած պլատֆորմ ենթադրելու է Հայաստանի պետության դե ֆակտո չգոյություն և Արցախի վերջնական հայաթափում Այս ասուլիսը ավելին է, քան առերևույթ հանցագործության մասին հաղորդումը․ Գագիկ Համբարձումյան Այս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ հային միայն զենքով կա փրկություն Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին Օրվա խաղերի անոնս Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Փաշինյանը զարմացրել է շրջապատին «Ի դեպ, արմատներով Շուշեցի է»․ Վարդան Բադալյանն ու Պատրիկ Ֆիորին միասին երգում են «Դլե Յաման»-ը (տեսանյութ) Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» Մինչեւ հունվարի վերջ Հայկ Մարությանն ազատման դիմում կգրի. Նա ժամանակ է խնդրել ու ասել, որ ինքնակամ կգնա Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել Ամանորյա պարգեւատրումներ են ստացել գլխավոր դատախազն ու տեղակալները. այն կազմում է ավելի քան 1,7 մլն դոլար Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները (լուսանկարներ) Արմնյուզ, 5-րդ ալիք եւ Հ2 Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ․ Ռոբերտ Հայրապետյան Նիկոլը պրոյեկտ է, չե՞ք տեսնում շղթայաձեւ թավշյա հեղափոխություններ են լինում․Վազգեն Մանուկյան Մենք երկիր ենք կորցնում, լիցենզիայի մասի՞ն պետք է մտածենք. «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Այս շարժումը կանգ չի առնելու, քանի դեռ դավաճանը գտնվում է իշխանության. Իշխան Սաղաթելյան Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր Մակրոնը Էրդողանին առաջարկել է բարելավել հարաբերությունները Ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է իրականացվել Կապացուցի՞ ՀԺ-ի ներկայացուցիչը, որ Փաշինյանը հոգեկան հիվանդ չէ և պատերազմ չի եղել Թուրքիան եւ Ադրբեջանը ջանջիգյար հարաբերությունների մեջ են Վազգեն Մանուկյանը հանդիպել է գյումրեցիների հետ «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսոր Պոն Չժուն Հոն կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի ժյուրին Մահացել է դերասան Փիթեր Մարկ Ռիչմանը, որը «Սանտա Բարբարա» սերիալում խաղացել է Սիսի Քեփվելի դերը Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Դոլարի փոխարժեքը նվազել է շուրջ 3 դրամով. եվրոն էժանացել է մոտ 5 դրամով Սրբապղծություն Կոտայքում․ զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1,5 մլն դրամ «Տոտենհեմը» չի գնի Բեյլի տրանսֆերային իրավունքը Փորձագետը նշել է Հայաստանի համար ռիսկերը Ադրբեջանի հետ հաղորդակցություններն ապաարգելափակելու դեպքում Ֆրանսիան ընդլայնում է պարետային ժամը եւ հատուկ պահանջներ մտցնում երկիր մուտք գործելու համար Քրեական գործ՝ «Այբ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում հափշտակություն կատարելու դեպքով Պոչետինոն ՊՍԺ-ում կստանա Տուխելից 2 անգամ ավելի աշխատավարձ «Պատժվելու են բոլոր մեղավորները». Սոֆի Մխեյանի արձագանքը Ալիեւի՝ Սուրբ Ղազանչեցոցում արված լուսանկարներին ԱՄԷ-ն եւ Կիպրոսը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել 2021 թվականին ևս մշակութային օջախները բաց կլինեն դպրոցականների համար Exclusive. Արթուր Աբրահամը հայտարարեց կարիերան ավարտելու մասին Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու «ձեր ջանքերը» Ադրբեջանի դատախազի հետ. Ս. Օհանյանը՝ Ա. Դավթյանին Պուտինն Անվտանգության խորհրդի անդամներին է ներկայացրել Փաշինյանի եւ Ալիեւի հետ հանդիպման արդյունքները Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը՝ Մարալ Նաջարյանի և այլ գերիների վերաբերյալ Թրամփը հրամայել է ընդլայնել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ գլխավոր զինվորական հրամանատարությունը՝ ներառելով Իսրայելին Լուիս Օգանան հեռացել է «Արարատ-Արմենիայից» Գուգարաց թեմը ունի նոր առաջնորդ Ինքնակամ կառույցի օրինականացման համար դիմեք մինչեւ 2021 թվականի հունվարի 31-ը. Կադաստրի պետական կոմիտե Բժշկական եւ տեխնոլոգիական կազմակերպությունների ասոցիացիան մշակում է COVID-19-ի պատվաստման թվային անձնագիր «Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» պայմանավորվել են Ո՞ր հատկանիշով կարելի է հասկանալ, որ կորոնավիրուս եք տարել ԱՄՆ-ն կրճատել է Աֆղանստանում իր զինվորականների թիվը՝ մինչեւ 2500 Քյարամյանը կոորդինացնում էր Շուշիի հանձնումը, ամեն ջանք գործադրեց, որ մեր զորախումբը ոչնչացվի․«Հայրենիք» զորախմբի անդամ «Ազդեցիկ պատմություն». Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրման իրավունքը Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել Rafale ֆրանսիական 18 կործանիչների գնմանը Հայտնի են հանրապետական սփռման իրավունք ստացած հեռուստաընկերությունները. դուրս են մնացել TV5»-ն ու «Արմնյուզը» Ստեղծում ենք «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնությունը. Վահագն Վարագյան Փաշինյանի քաղաքական «տամպոն» գեներալը․ Օնիկ Գասպարյանի անփառունակ քայլը. Վաղաժամկետ դադարել են Արցախի Գլխավոր դատախազի լիազորությունները Տիգրան Պետրոսյանն ազատման դիմում է գրել Շիրակի մարզպետի պաշտոնից Նամականիշում բուժարտահագուստով մարդը ախտահանման է ենթարկում Արցախը հայերից. Սա բնաջնջման քարոզ է. ՀՀ ՄԻՊ «Ինքս էլ սկսում եմ բոզանալ». Փաշինյանի պիղծ էությունը՝ իր գրքի տեսքով Փորձագետ. Հայաստանում Անկարայի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումից ոգեւորված են միայն թուրք լոբբիստները Իլհամ Ալիևը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում է Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել Այս «ուսապարկերը» գտել են, թե ինչպես զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» և ամեն տարի շուրջ 130 մլն դրամ Հերթական սուտը. Հայաստանում դեռեւս 2012 թվականից կար դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ սարքը Մի անգամ դավաճանածին ո՞վ կհավատա. Արամ Գաբրիելյանով Դուք լուռ եք, քանզի փողի հոտ չեք առնում, դուք լուռ եք, քանզի ձեր համար ոչ թե հայն է արժեք, այլ այն հայը որի վրա կարելի է գումար վաստակել Սթափվեք, գժուկներ. նիկոլին ապաստան կտան, սակայն դուք քավության նոխազներ եք դառնալու, կամ հայերեն ասած' մատաղացուներ
Հարցում

Փրկել պետությունը Փաշինյանից. Գործողությունների ծրագիր

Հիմա, այս օրերին, Հայաստանում ընթանում է հանրաքվե։ Սա մեր երկրորդ անկախության հանրաքվեն է։
Հանրաքվեի է դրված հարցը՝ մենք պետություն ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Այս հանրաքվեն ունի երեք շատ լուրջ միջազգային դիտորդ՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Մեր չհայտարարված հանրաքվեից հետո նրանք անելու են իրենց վերջնական հետևությունը։

Ժամանակավոր կառավարությո՞ւն, թե՞ ժամանակավոր պետություն

Սա է այս պահի ընտրությունը։ Ն. Փաշինյանի իշխանության մնալը նշանակում է՝ ընդունել մեր պետության ժամանակավորությունը։ Սա է չոր իրականությունը։ Միջազգային մեր երեք դիտորդները սա անմիջապես հասկանալու են։ Ն. Փաշինյանը դինամիկ աղետ է։ Նա որևէ հաջորդ օր իր՝ նախորդ օրվա սխալը չի հասկանում։ Նա մինչև հիմա չի հասկացել, թե ի´նչ է տեղի ունեցել։ Նրա արհավիրքը ոչ մի կետում կանգ չի առնելու։ Տասն օր առաջ ունենայինք նոր իշխանություն՝ Սոթքի խնդիրը չէր լինի։ Եվ հետագայում նույնպես նույն տրամաբանությունն է լինելու։ Փաշինյանի մնալու պարագայում՝ պետության չմնալը ժամանակի հարց է։
Նոր կառավարությունը առաջին հերթին ուղերձ է դիտորդներին, որ մենք պետությունը պահելու ենք։ Այս ուղերձից հետո սկսվում է աշխատանքը՝ դժվար, ծանր, իրար լսելով, իրար հանդուրժելով, իրար օգնելով։

Ինչպես հասնել հաջողության

Առաջարկում եմ որոշակիորեն փոխել պայքարի մարտավարությունը։ Ակնհայտ է, որ ճնշումը պետք է մեծացնել, բայց դա անել ոչ թե քանակի, այլ՝ որակի հաշվին։ Աշխարհում ոչ մի տեղ պետականության լինել-չլինելու հարցը չեն լուծում տնային տնտեսուհիներն ու զանգվածը։ Դա լուծում են կրթված և պետական մտածողությամբ վերնախավերը։ Ըստ այդմ պետք է.

Մեծացնել հանրային ճնշումը՝ դրան տալով կառուցվածքային տեսք.

1. Բուհերի գիտխորհուրդների հայտարարություններ, պետական և մասնավոր (ԵՊՀ օրինակով),
2. Ակադեմիական ինստիտուտներ (Ակադեմիայի նախագահության օրինակով),
3. Հեղինակավոր գիտնականներ,
4. Մասնագիտական միություններ,
5. Մշակութային հաստատություններ,
6. Մշակութային գործիչներ,
7. Լրատվամիջոցների ղեկավարներ,
8. Մարզաշխարհի ներկայացուցիչներ,
9. Խոշոր բիզնես ձեռնարկություններ,
10. Նախկին զինվորականներ, ԱԱԾ-ականներ, ոստիկաններ, սպայակազմ,
11. Հասարակական կազմակերպություններ,
12. Սփյուռքի կառույցներ,
13. Սփյուռքից հեղինակավոր անհատներ,
14. այլ

Այս պրոցեսն ունի շատ կարևոր միջանկյալ արդյունք՝ ցույց տալ աշխարհին, որ մենք կենսունակ ազգ ենք, իսկ ինստիտուցիոնալ ճնշումները կարևոր են նաև ցույց տալու համար, որ քիչ հետո մեր մեջքն ուղղվելու է պետության մակարդակով։

Խոսել «Իմ քայլի» հետ

Երբ օրերի ընթացքում կունենանք երկրի կրթված համակարգերի և անհատների միասնական հրապարակված դիրքորոշումները, պետք է սկսել բաց և խաղաղ երկխոսություն՝ իշխող խմբակցության հետ։

ա/ Ն. Փաշինյանը, բանակցային գործընթացը հանգեցնելով փակուղու, չհասկանալով միջազգային և տարաշրջանային հարաբերություններից ոչինչ, չլսելով ոչ մեկին, մեզ հանգեցրեց ողբերգական պատերազմի։ Դա արեց առանց Ձեր՝ 90 տոկոսի իմացության։

բ/ Ն. Փաշինյանը պատերազմի ընթացքում ունեցել է ավելի վաղ այն դադարեցնելու հնարավորություններ, ինչը կփրկեր հազարավոր կյանքեր և բնակավայրեր։ Բայց նա հրաժարվել է և դա արել է առանց Ձեր 90 տոկոսի իմացության։

գ/Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ` անվտանգություն, սահմանների դելիմիտացիա, բարդ բանակցություններ, բանակի վերականգնում,
տնտեսության կոլապս, բանկային համակարգ, գերիների վերադարձ, անհայտ կորածներ, տասը հազարից ավելի վիրավորների բուժում, վերականգնում, վերադարձ կյանք՝ սոցիալական ապահովություն և այլն, ահռելի արտագաղթի ռիսկ, պարտված ժողովրդի հոգեբանության հաղթահարում, նոր իդեաներով հայկական աշխարհի վերակազմավորում և այլն այլն։

Հատ-հատ բոլոր իմքայլական պատգամավորների հետ այս երեք կետերի մասին պետք է խոսել, լսել նրանց ու տալ հարցը՝ Դուք հասկանո՞ւմ եք, որ Ն. Փաշինյանի կառավարությամբ մենք չենք կարողանալու լուծել այս հարցերից և ոչ մեկը։ Սա պետականության խնդիր է, ու Ձեզնից պահանջվում է մեկ բան՝ և որպես պատգամավոր ու քաղաքացի սկսիր աշխատել նոր պայմաններում։ Սկսենք իրար հետ հանգիստ աշխատել։
Հատուկ շեշտում եմ՝ «Իմ քայլի» հետ պետք է խոսեն կիրթ, գրագետ մարդիկ՝ խաղաղ, հարգալից մթնոլորտում։
Կազմվում են մի քանի հոգանոց պատվիրակություններ, զանգում ենք պատգամավորներին, խոսում, պայմանավորվում հանդիպման մասին։

Խոսել ԱԱԾ-ի, ոստիկանության և բանակի հետ

Երբ ուժայինները կտեսնեն, որ իրենց առջև ոչ թե պետական հաստատությունների սեղան-աթոռ ջարդողներն են, այլ՝ երկրի հասարակական, գիտական, կրթական, մշակութային վերնախավերը, ապա բացառված է, որ երկխոսություն չկայանա։ Բովանդակությունը նույնն է՝ «Իմ քայլի» երեք՝ ա, բ, գ կետերը։ Ուժայիններից պահանջվում է մեկ բան՝ մնալ օրինականության դաշտում, չկատարել անօրինական հրամաններ։ Ձևավորենք փոխըմբռնում, որ մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետականության փլուզումը և օր առաջ ունենալ արդյունավետ աշխատող կառավարություն։

ԱԱԾ-ից մենք ունենք նաև մեկ այլ սպասելիք. ակնհայտորեն ուղղորդված տեղեկատվական դիվերսիա է կազմակերպվում հենց այս օրերին՝ հայաստանցի-ղարաբաղցի պառակտմամբ, մեր և ձեր բաժանմամբ։ Հնարավոր են նաև այլ վտանգավոր, ստոր գաղափարներ։ ԱԱԾ-ն պետության հենասյուներից է, իսկ այս գաղափարները՝ պետության տակի ռումբը. բացահայտե´ք դրանց կազմակերպիչներին, իրականացմանը ցանցը։ Հայտնի ՊՈԱԿ-ը կլինի, մի քանի օլիգարխի ֆեյքերի բանդան, դրսի ուժերը՝ ո´վ ուզում է լինի, բացահայտեք, ցույց տվեք հանրությանը։ Սա շատ կարևոր է։ Մենք պետք է միասին բռնենք դրանց ձեռքը։

Խոշոր հրապարակային միջոցառումներ՝ հանրահավաքներ, երթեր...

Քաղաքական խնդիրները լուծվում են քաղաքական ճանապարհով՝ քաղաքական հարթակներում։ Հանրային համարժեք ճնշումների ձևավորման և տարբեր թևերի հետ խաղաղ երկխոսության պայմաններում պետք է սկսել քաղաքական լուծումների ճանապարհային քարտեզի մշակում և հրապարակայնացում։

Այն ենթադրելու է նոր կառավարություն, որն ավելի ճիշտ է կոչել անցումային, կառավարության կազմում պետք է լինեն՝ բացառապես ունակ, գործունյա դեմքեր, այն կարող է ենթադրել նաև «Իմ քայլի» մասնակցությունը, խաղաղ աշխատանքային մթնոլորտ ԱԺ-ի հետ, մշտական երկխոսության ձևաչափեր քաղաքական ուժերի և հանրության հետ, հրապարակային պարտավորություն՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունման, գուցե՝ Սահմանադրական փոփոխությունների մասին, և իհարկե՝ պետության համար կարևորագույն հարցերի շուրջ առարկայական քննարկումներ՝ միակամ որոշումները բացառելով։ Անձնական երաշխիքներ Փաշինյանին։

Սպասվող հանրահավաքները պետք է հաղթեն որակով. ո´չ մի բերովի զանգված՝ ոչ մի կոնցեռնից, գրուպից, ...ցանցից, ...պրոմից և այլն։ Մեզ դա պետք չէ։ Սա պետականության խնդիր է, և ոչ՝ իշխանության։ Հրապարակում պետք է լինի երկրի սերուցքը, կրթված շերտը, գիտակից քաղաքացին։ Դուրս գանք հրապարակ՝ մենք, մեր ընտանիքներով, մեր երեխաների ձեռքը բռնած։

Սա պետք է լինի կրթված շերտի հեղափոխություն. «Նոր տարին՝ նոր կառավարությամբ» գաղափարով։ Սա´ է վերականգնվելու, պարտությունը անցյալում թողնելու և ինտենսիվ աշխատելու բանաձևը։


Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan