Այսօր՝ 19 մարտի 2024թ., 00:00
Ինչպե՞ս և ինչո՞ւ է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման որոշումը խախտում բժշկական գաղտնիքի իրավունքը Լյուքս դասի տիեզերական ճամփորդություններով զբաղվող ընկերությունը ուղևորներին կես միլիոն դոլարանոց ուտեստ կառաջարկի Rolls-Royce Ghost-ը «թոշակի կանցնի». նրան կփոխարինի նոր Alpina սեդանը Որքան կնստի ամեն մի ծառը Երեւան քաղաքի վրա. Բեգոյանը մանրամասներ հայտնեց Քնած մարդկանց ուղեղը հասկանում է արտաբերված բառերի իմաստը. գիտնականներ Հարի Քեյնը վնասվածք է ստացել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին կփոխանցի ավելի քան 608 մլն 634 հազար դրամ Նրա հետ վաղուց չեն բանակցում, այլ՝ պահանջում են. Արշակ Կարապետյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին Արագածոտնում ձյան առատ տեղումներ են (տեսանյութ) Ռուսական ընտրություններն ակնհայտորեն ոչ ազատ էին, ոչ արդար. Սպիտակ տուն Հռոմի պապ, Կիմ Չեն Ըն, Մադուրո. ովքեր են շնորհավորել Պուտինին Ոստիկանությունը հորդորում է կապել ամրագոտիները, այլապես՝ կտուգանեն ԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցության հարցը «Ցեղասպանության հակադարձում. Արցախի հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում ԱՄՆ Կոնգրեսում Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք․ Գագիկ Սուրենյան Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության. հայտարարություն 2023-ի սեպտեմբերից Հայաստանը լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների եւ «Տրաբզոնսպորի» ֆանատների բախումը (տեսանյութ) Մոլդովայում ձերբակալել են ՌԴ դեսպանատունը հրկիզելու փորձ կատարած տղամարդուն Հարբած կինը կապված սավաններով փորձել է իջնել 4-րդ հարկից, սակայն վայր է ընկել և մահացել Մարսի մակերեսին միլիարդավոր խառնարանների ձևավորման համար մեկ երկնաքար է պատասխանատու Կլիմայի ակտիվիստները խափանել են Հռոմի հայտնի մարաթոնը՝ «մահաբեր ամռան» մասին նախազգուշացնելու համար Շիրակի մարզում, Ապարանի տարածաշրջանում և Ջերմուկում ձյուն է տեղում Հնագետները հայտնաբերել են, թե որտեղ է խորտակվել 17-րդ դարում անհետացած բրիտանական լեգենդար ռազմանավը Գերմանիայի նախագահը չի շնորհավորի Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ․ Գերմանիայի նախագահի մամուլի քարտուղար Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի թշնամիներին ընտրություններում Պուտինի հաղթանակի կապակցությամբ Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ. Արտակ Բեգլարյան Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք․ Ալիև Մարտունեցիներն ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկել են անվտանգային իրավիճակը Ստոլտենբերգ. Մենք հույս ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնել Օրվա խորհուրդ Քիրբի. Ուկրաինացիները նահանջում են պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ Արա Աբրահամյանի ներկայացուցիչը Մոսկվայի հայերի միությունում ծեծի է ենթարկել 20-ամյա երիտասարդին Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը Տղամարդը կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը Վլադիմիր Պուտինն, ըստ նախնական տվյալների, ընտրություններում ստացել է ձայների 87,68 %-ը 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար Ֆերմերին երկարաժամկետ ազատազրկում է սպառնում՝ մուտանտ ոչխարներ բուծելու համար Ինչպես կարող եք կառուցել Ձեր տունը սահմանամերձ բնակավայրում ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ. մանրամասներ (տեսանյութ) ԱՄՆ-ն Ճապոնիային է վերադարձրել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հափշտակված 22 պատմական նմուշ Երգիչ Բրունո Մարսը Լաս Վեգասի խաղшտներից մեկին պարտք է 50 մլն դոլար Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողին սպանած անձին դատարանը կալանավորեց ՀՀ-ում օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մարտի 20-22-ին նույնքան կբարձրանա ՔՊ-ի կողմից իմ նկատմամբ շատ մեծ ճնշում կար, որ պետք է քաղաքապետարանում բոլորին հանեմ, նոր մարդկանց բերեմ. Մարության 38-ամյա տղամարդը կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ-ում ընտրությունների քվեարկության վերջին օրն ավելի քան 50 մարդ է բերման ենթարկվել Պատժամիջոցները՝ Բաքվի վարչակարգը զսպող գործիք. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևերը Ալեքսանդր Շիրվինդտի ժառանգության մասին մանրամասներ են հայտնի դարձել Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին Եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի. Թրամփ Մեր արտաքին քաղաքականության նպատակը կարծես մեր ընկերներին մեզ թշնամի դարձնելը լինի․ Լևոն Քոչարյան Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը. նրա ծոցագրպանում կանեփ է հայտնաբերվել Մոսկվայի վրա թռչող ԱԹՍ–ի ոչնչացման պահը հայտնվել է համացանցում Եթե Փաշինյանը պատրաստ է տալ հայկական տարածքներ, պարտավոր է նաև պահանջել վերադարձնել ԼՂ ինքնավար մարզի կարգավիճակը․ Օսկանյան Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ. Իլոն Մասկի կանխատեսումը «Դոմոդեդովոյում» դեպի Մոսկվա թռչող ԱԹՍ է խոցվել․ քաղաքապետ Ինչ-որ մի տեղ պիտի կանգնի այդ նահանջը, թող Ոսկեպարում կանգնի. մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը. Աջապահյան Մենք Սուրբ լեռ ունենք, Արարատն է․ Բագրատ Սրբազան «00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված. ՀՀ-ում ՌԴ դեսպան Կալանավորները չեն ենթարկվել ծառայողների պահանջներին և տեղափոխվել են պատժախցեր ՆԳՆ փրկարար ծառայությունը Զովունի գյուղի մոտ գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից մանրամասներ է հայտնել Պատրաստվենք մեր կյանքի ամենակարևոր հանդիպմանը. Գալստյան կիրակի Կին ուղևորին չենթարկվելը վարորդի համար տխուր հետևանք է ունեցել Ռուսաստանի 8 շրջաններում 35 անօդաչու է խոցվել և գրավվել. Կրասնոդարի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել Օրվա խորհուրդ ՏԵՂԵԿԱՆՔ № 41՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է Օրվա խորհուրդ Պատգամավորներից ովքեր են մեկնելու ՌԴ՝ դիտարկելու նախագահական ընտրությունները Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնել քաղաքապետարանում խուզարկությունից Binance-ի թոփ մենեջերներ Ղամբարյանը և Անջարվալան ձերբակալվել են Նիգերիայում. Wired Գևորգ Պապոյանին կփոխարինի Ծովինար Վարդանյանը Գյումրու Տիմիրազևի փողոցի 61-ամյա բնակչին սպանել է 47-ամյա հարևանը Տնտեսագետ Յուրի Մինասյանին դաժան ծեծի ենթարկելով հասցրել են մահվան Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը միտված է Հայոց ինքնության մի շարք կարևոր հիմնասյուների խաթարմանը․ Գիտնականներ
Հարցում

Հոգեւոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տավուշի թեմի առաջնորդ

Մենք պետք է ընդունենք, որ պարտվել ենք: Այս մասին իր հերթական ֆեյսբուքյան քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Ես չեմ դադարելու խոսել դեռեւս այն իրականության մասին, որի մեջ մենք ապրում ենք: Եւ դարձյալ որպես պատգամ եւ ուղեցույց ուրիշ տեղ չունեմ ես նայելու, բացի Աստվածաշունչ մատյանը, Սուրբ գիրքը, որը դժբախտաբար մեզ համար շատ հաճախ եղել է ժամանակ առ ժամանակ ընթերցելու քիչ, թե շատ գեղարվեստական գիրք, երբեմն էլ նեղության մեջ կամ հիվանդության ժամանակ փորձելու ինչ-որ բան գտնել այնտեղ, նույնիսկ մոգական, կախարդական ուժ հաղորդելու եւ այդպիսով փորձելու մեր բավարարվածությունը գտնել:

Այս օրերին անընդհատ ես աղոթքի, խոկումի, մտածումների մեջ փորձում եմ հասկանալ, թե հոգեւոր բովանդակությամբ ինչ է տեղի ունեցել եւ ինչ պիտի տեղի չունենա եւ ինչպես պետք է լինի մեր կյանքի զարգացումը, եւ այդ իմաստով, այո, ես դարձյալ շեշտելու եմ եւ ասելու եմ՝ մինչեւ այն ժամանակը, երբ բոլորով անխտիր՝ մեր երկրի առաջին պատասխանատուներից սկսած, երբ մենք չընդունենք, որ պարտվել ենք: Մենք պետք է ընդունենք, որ պարտվել ենք: Ես մի փոքր կանդրադառնամ, թե ինչպիսի արձագանքներ են եղել մեր նախկին խոսքերին, եւ մենք շեշտելու ենք դա՝ մինչեւ մենք չճաշակենք եւ չընդունենք խորությամբ, թե ինչպիսի վիճակում ենք գտնվում, մենք չենք կարող վերականգնումի տեսիլք ունենալ, ինչքան էլ գեղեցիկ այն ձեւակերպենք: Ո՛չ բիզնեսն է մեզ օգնելու, ո՛չ տնտեսությունն է օգնելու, ո՛չ էլ պարզ, մեծ ճառերն են օգնելու մեզ: Մեզ օգնելու է մեր ինքնագիտակցությունը, ինքնաճանաչողությունը եւ իրավիճակին ճիշտ գնահատական տալը հոգեւոր իմաստով, բովանդակությունը հասկանալ եւ այդպես փորձել առաջ շարժվել:

Մեզ նաեւ ասում են, որ աշխարհիկ գործերով մի զբաղվեք, զբաղվեք հոգեւոր գործերով եւ ազգը համախմբելով: Այո, մենք հենց դրանով էլ զբաղվում ենք: Ուրեմն պիտի դադարեցնենք բոլոր սոցիալական ծառայությունները, ուրեմն պիտի դադաերցնենք բոլոր տեսակի աջակցությունները, որոնք ձեր կարճ գլխում աշխարհիկ գործեր են»,-ասում է նա:

Նրա խոսքով` մեր ամբողջ գործունեությունը, առաքելությունը հիմնված է Աստծո պատգամի եւ խոսքի վրա, որի մեջ կարեւորագույն արժեքը՝ մարդը՝ որպես Աստծո ստեղծագործություն, ոչ թե որպես հումանիստական մոտեցում, ստեզծագործության թագն ու պսակը, որպես Աստծո հետ հաշտության գործիքը, փրկության ճանապարհորդը եւ նաեւ մարդու արժանապատվությունը բոլոր առումներով, եւ հետեւաբար, այս երկիրը մեր երկիրն է, սա կենսագրությունն է, մեր կյանքն է՝ իրա անցյալով, ներկայով, եւնաեւ ապագայով։

«Եւ այն ժամանակ, երբ այդ ծառայությունները բազում առիթներով եւ առումներով այս եկեղեցին իրականացնում է, ոչ մեկի աչքի եւ գլխի մեջ տեղ չի գտնում, որ դրանք աշխարհիկ գործեր են։ Եւ նույնիսկ այդ աշխարհիկ ասողներն են ակնկալում այդ աջակցությունը, եւ հսկայական բեռ է վերցվում հենց պետության ուսերից, որը, ես կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ։ Այս խոսքերի համար էլ կարող եք քննադատել եւ նախատել, բայց դա այդպես է։ Եւ մենք բոլոր ծառայությունները կատարում ենք միայն ու միայն հոգեւոր բովանդակությամբ եւ արժեքով։ Հանեք մեր կյանքի ոլորտներից Աստծո ներկայությունն ու հոգեւոր բովանդակությունը, ամեն ինչ կդադարի գոյություն ունենալուց։ Այո, մենք պարտվել ենք մեղքին, եւ այս գիտակցությունը պետք է ամեն օր մեր մեջ լինի, սովորական չդառնա նորից մեր կյանքը, որովհետեւ մենք սովորական վիճակում չենք գտնվում։ Մենք կարող ենք հաղթահարել դա եւ սերնդեսերունդ ունենալ մեր փրկության ճանապարհը թե՛ երկրում եւ թե՛ երկնքում, եթե մեր հայացքները նաեւ այնտեղ են ուղղված»,- ասում է Տավուշ թեմի առաջնորդը։

Գալստանյանի խոսքով` մեծ իմաստով հոգեւոր Հայաստանը պարտել է նոր Հայաստանին, մարդը պարտվեց քաղաքացուն, պաշտամունքը պարտվեց ժամանցին, սեռը պարտվեց գենդերին, եւ վերջապես բարոյական հասարակությունը պարտվեց քաղաքացիական հասարակությանը։

«Ի՞նչ է նշանակում մենք պարտվել ենք մեղքին։ Որոհետեւ մեծ իմաստով հոգեւոր Հայաստանը պարտել է նոր Հայաստանին, մեծ իմաստով մարդը պարտվեց քաղաքացուն, պաշտամունքը պարտվեց ժամանցին, սեռը պարտվեց գենդերին, եւ վերջապես բարոյական հասարակությունը պարտվեց քաղաքացիական հասարակությանը։ Այս սկզբունքներն են, որոնց մենք չփորձեցինք անդրադառնալ։ Ծաղրվեց, խավարամիտ համարվեց ամեն ինչ, ազգային նկարագրի տեսիլքը դարձավ հետադիմական, դարձավ ոչինչ, կոսմոպոլիտիզմը դարձավ առաջադիմական, կրթությունը դարձավ ուղղակի ինչ-որ մի բան, որը պարտավոր ենք անել դպրոցում, թե դրսում, կրթությունը չդարձավ դաստիարակություն, չդարձավ ուղղություն, նկարագիր, չդարձավ ի վերջո մարդու ստեղծագործություն։ Գիտելիքը դարձավ զուտ փող վաստակելու միջոց, ոչ թե ներդնելու, ոչ թե զարգացնելու, ոչ թե զորացնելու, այլ դարձավ ուղղակիորեն առեւտուր, մտքի վաճառականություն դարձավ։ Եւ ես, երբ այս բոլորի մասին մտածում եմ եւ մտածում էի, անդրադառնում եմ, որ մենք, ինչպես դեռ 90-ական թվականների սկզբին, երբ մուտք էինք գործում մեր անկախության պատմության այս շրջափուլը, հստակ էր մեզ համար, որ մենք դառնում ենք անապատի ժողովուրդ։ Այն պատմությունն է կրկնվում մեզ համար, երբ Աստված եգիպտական գերությունից դուրս էր բերում իր ժողովրդին։ Կհավատաք այդ պատմության ճշմարտացիությանը որպես պատմական դեպք, թե չեք հավատա, բայց դա իրականությունն է որպես ուղերձ եւ կենդանի օրինակ, եւ տեսեք զուգադիպությունը. Ամբողջ այդ անապատի պատմության մեջ, որի մեջ հիմա նաեւ մենք ենք գտնվում, մենք չենք ազատագրվել, այլ ազատագրության ճանապարհի մեջ էր մտել, եւ մենք էլ մեր անկախության հռչակումից ի վեր չենք ազատագրվել գերությունից, մենք ընթանում ենք այդ ճանապարհով։ Մենք ազատագրված լինելու տեսիլք ունենք, բայց չենք ձեւակերպել դա, ազատությունը ի՞նչ է մեզ համար, ինչի՞ց ենք ազատագրվելու։ Սա խորքային հասկացողություն է մեզ համար եւ դժբախտաբար մենք մեր բոլոր ժամանակների կառավարիչներից սկսած չձեւակերպեցինք դա։ Այնպես, ինչպես անապատի ժողովուրդն էր։ Այո, ստեղծվեցին կառույցներ, կարգվեցին դատավորներ, զանազան պատասխանատուներ այդ թափառող ժողովրդի համար, տղի ունեցան զանազան դեպքեր դավաճանության, ոչ դավաճանության, հերոսական հաղթանակների դեպքեր տեղի ունեցան, տրվեցին օրենքներ, կարգեր։ Եւ ճիշտ այդ ժամին, երբ պետք է սրբագրոծվեր ժողովուրդը եւ իր ուղղությունը որդեգրեր դեպի վերջնական ազատագրում, դեպի Ավետյաց երկիր, ժողովուրդն իր առաջնորդներով խրախճանքի մեջ էր՝ ոսկե հորթի պաշտամունք ունենալով, այսօրվա լեզվով՝ բիզնեսի պաշտամունքն ունենալով։ Ոսկե հորթը խորհրդանշում է այն բոլոր արատները, որոնք գոյություն ունեն կյանքում։ Ամբողջացնելով՝ մենք պարտվեցինք ոսկե հորթին, մոռացանք, ընդհանրապես մեր կյանքից դուրս դրեցինք Աստծո ուղղության պատգամը։ Եւ այս ճանապարհի մեջ աստվածպաշտությունը դժբախտաբար խոցվեց անձնապաշտությունից, կռապաշտությունից եւ արձանապաշտությունից։ Եւ ինչպես մեր ժողովրդի մեջ ընդունված է ասել՝ Հայկը պարտվե՞ց գոռոզ Բելին, ես ասում եմ՝ ոչ, խոցվեց գոռոզ Բելից։ Մենք 30 տարի դեգերում ենք անապատում, սա պետք է յուրաքանչյուրիս մտածումի առարկան դառնա, մենք պատրանք չպետք է ունենանք, որ արդեն Ավետյաց երկրում ենք։ Մենք հիշել ենք շատ եւ դեռ կհիշենք, եթե չմաքրվենք այդ ախտից, 30 տարի առաջ եղած մեր գերության օրերի քաղցրությունը, ինչպես այդ ժողովուրդն էր հիշում, ազատության ճանապարհի մեջ գտնվող ժողովուրդը հիշում էր դեռ իր կենցաղից պարտված լինելը։ Ազատությունը պարտվեց կենցաղին։ եւ Աստված պատգամեց՝ ասելով՝ դուք չեք տեսնելու Ավետյաց երկիրը, տեսնելու են նրանք, ովքեր ազատության ճանապարհի մեջ ձեւակերպել են եւ ընթանում են դեպի այդ ազատությունն ու ազատագրումը»,-ասում է նա։

Սրբազանի խոսքով` մեր դիմաց 10 տարի ժամանակ կա ամփոփելու մեր դեգերումները անապատում եւ հաստատելու եւ նվաճելու:

«Ամեն մարդ, ով ունեցել է գերության հիշողություն, ով ապրում է այդ գերության հիշողության կանոններով, նա մասնակցություն չի ունենալու եւ պատրաստ պիտի լինի չտեսնելու ավետյաց երկիրը։ Բայց ավետյաց երկիրը լինելու է, լինելու է մեր աղետյաց երկիրը։ Դաժան է լինելու դա չտեսնելը, այո, բայց դա անձնապաշտությունից վեր է, դա մեր հավիտենական ժողովրդի սերնդեսերունդ օրհնվելու պատգամն է։ Մենք ամիսներ շարունակ, եթե չասեմ տարիներով, անընդհատ խոսել ենք այսօրվա մասին, խոսել ենք, որ մեզ հաշտության օրակարգ է պետք։ Հաշտության օրակարգը չի նշանակում լղոզված իրականություն, ձեռքի ձեռքի տալ եւ վերջանալ, հաշտության օրակարգ նշանակում է՝ ամեն մարդ իր պատասխանատվությունը պետք է կրի դրա համար, մերձենա դրա համար։ Եւ առաջին հերթին այդ առաջարկությունը պիտի գա կառավարիչներից։ Հաշտության օրակարգը հրամայական է եղել եւ մնում եւ մնալու։ Այո, դա արյուն է պահանջում։ Աստված իրենից հեռացած ժողովրդի հետ հաշտվեց իր զավակի արյունով։ Հաշտությունը դյուրին բան չէ, դա զոհաբերություն է պահանջում, կտրվել է պահանջում բոլոր կապանքներից ու կախվածություններից։ Եւ այսօր էլ, այո, մեր իրավիճակին լուծում է անհրաժեշտ եւ այդ լուծումը այլ տեղից չի գալու, ժողովուրդը չի առաջարկելու, ոչ մեկ չի առաջարկելու այդ լուծումը, դրա պատասխանատուն պետք է լինեն մեր կառավարիչները։ Մենք ամիսներ առաջ նշեցինք ամիսներ առաջ, որ նշան մի փնտրեք տարբեր ձեւերով, մի փորձեք Աստծուն, նա ասում էր՝ այդ նշանը դաժան է լինելու, հնարավորությունը տվել է մեզ Աստված, այդ նշանի մեծագույն արտահայտությւնը մեր հաշտությունն է, որովհետեւ տունը որ մեջտեղից բաժանված է, դա սատանայից է եւ ավերակ է դառնալու։ Լղոզված խոսքեր չեն եկեք հաշտվենք, դա բոլորի պատասխանատվությունն է պահանջում, առանց մեղքը բարդելու ուրիշի վրա։ 30 տարի մեղադրել ենք բոլորին, բացի մեզնից։ Բոլորը ուրիշի աչքում մեղավոր են, բա ձե՞ր մեղավորությունը։ Պայմաններն են մեղավոր, հանգամանքներն են մեղավոր, աշխարհաքաղաքական վիճակներն են մեղավոր, սահմանների փակ լինելն է մեղավոր, նախկիններն են մեղավոր, ով ասես՝ մեղավոր է, ոչ ոք չասեց՝ ես եմ մեղավոր։ Հիսուսը ինքը վերցրեց բոլորի մեղքը իր վրա մարդկության հետ հաշտվելու համար։ Սա բացակայում է մեզ մոտ, որոհետեւ մեզ համար հավատքը կենդանության համար շատ քիչ աղերս ունի, այն մեզ համար պաշտամունքի մաս է կազմում երեւի, ավանդության մաս է կազմում»,-ասաց նա։

Տավուշի թեմի առաջնորդը ամփոփեց քարոզը ասելով, որ այս պատերազմը միջադեպերից մեկն էր, որ մեզ դաժան կերպով կանգնելու միջոց, հնարավորություն է տվել՝ հասկանալու, խորությամբ վերագնահատելու եւ ընթանալու դեպի ավետյաց երկրի տեսիլքը։

«Եւ այս պատճառով ինձ համար ամենասիրելի, մարգարեական, ցեղասպանության օրերից հետո գրված մեծագույն մարգարեությունը, որը մեզ համար ամենօրյա խորհուրդ պիտի լինի, վահան Տերյանի գրած տողերը, որոնք գրվել էին ցեղասպանությունից հետո տարաբախտ դարձած ժողովրդի համար եւ երբեք դադարեց ճշմարտություն լինելուց եւ նաեւ այս օրվա համար են՝ ասելք, որ «որպես փյունիք կրակից կելնես, կելնես նոր, գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր, արիացիր սիրտ իմ, ել հավատով տոկուն, կանգնիր հպարտ՝ որպես լույս, լեռն է մեր կանգուն»։ Դա պիտի լինի մեր ճանապարհը, բայց առանց հպարտության, այլ խոնարհումով, գիտակցությամբ, զղջումով,ապաշխարությամբ, արդեն իսկ մեր հերոս եղբայրների արյունը՝ որպես ապաշխարության, սրբագործման ճանապարհ, մեզ համար հեղվել է ընթանալու դեպի ավետյաց երկիր եւ պատրաստ լինելու նույնիսկ չտեսնեու այդ ավետյաց երկիրը, բայց պատրաս լինելու ծառայելու այն տեսնելու համար»,-հավելեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan