Այսօր՝ 28 հունվարի 2021թ., 00:00
Ռուսաստանի ռազմավարական դաշնակցից վերածվել ենք Ռուսաստանի պրոտեկտորատի. Ռոբերտ Քոչարյան Այս իշխանության արածի կեսի կեսը աներ յուրաքանչյուր նախկին իշխանություն, Արևմուտքը նրանց ուղղակի կուտեր. Ռոբերտ Քոչարյան Սյունիքում կատարվողն ուղղակի խայտառակություն է, դուք պետությո՞ւն եք, թե՞ ինչ-որ թափառախումբ ․ Ռ․Քոչարյան Եթե ազնիվ լինենք, մնացել են Արցախի պետականության բեկորները. խայտառակ ծանր վիճակ է. Քոչարյան Պատերազմի ժամանակ ամենից անվտանգ տեղը նախագահականի շենքի շուրջն էր, շենքի վրա ոչ մի հրթիռ չընկավ, ինչո՞ւ. Քոչարյան Յուրաքանչյուրը կարող է մտածել, որ սա եղել է նախօրոք պարտությունը պլանավորած պատերազմ․ Ռոբերտ Քոչարյան Այդ ինչի՞ վրա էիք այդքան ուրախանում. Հայկ Ալումյան Վազգեն Մանուկյանը հանդիպել է մի խումբ համախոհների հետ, քննարկել երկրի սոցիալ-տնտեսական, անվտանգային խնդիրներ Ի՞նչ էր իրականում Զարիֆին ասում սրիկային. Արմեն Աշոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ երկրի օրակարգային հարցերի մասին Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունից․ իշխանության ներսում իրավիճակը լարված է Իշխանությունները չեն պատասխանում զրահապատ ավտոմեքենաների արտադրության առաջարկին «Վախենո՞ւմ են Սահակյան եղբայրներից այդ դուխով վախկոտները». Արագածոտնի նախկին մարզպետը դատարանում է Փաշինյանը վախենում է նոր վարչապետի ընտրությունից իր հրաժարականի դեպքում Բաքվում ԱՄՆ դեսպան. Ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների նիստը կարող է անցկացվել մոտ ապագայում Իշխանության կողմից ընտրությունների անցկացումը հղի է ներքաղաքական բախումների վտանգներով. «Հայրենիքի փրկության շարժում» ՌԴ եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրագործումը Ի՞նչ են նախատեսել Փաշինյանի համար Արևմուտքում ու Ռուսաստանում․ Հայաստանին սպառնացող վտանգները. Բոզոյան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ժամը 20։00-ին Սենց որ շարունակվի Մեծն Ավետիք Իսահակյանի խոսքերը դառնալու է իրականություն «Սաղիս կերան, բոլորը պատասխան են տալու». անհետ կորածների ծնողները պահանջում են գտնել իրենց որդիներին Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում Վարչապետի «ռեսթարթը» եւ երկրի «կառավարման» համատարած ձախողումների հազար օրվա ամփոփումը Ադրբեջանի կողմից վարձկանների մասնակցության ապացույց չկա. Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Արցախի վաճառքի այս սահուն ընթացքը կարելի է խախտել միայն անկախության հարցը բարձրացնելով Որքան ժամանակ կթույլատրվի ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստան Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ) Լավ, ասենք հաջողվեց քեզ կործանել Հայաստանը. վայելելո՞ւ ես Առաջնորդը ՀՀ-ում, ըստ էության, ուրվագծվում է՝ Ռոբերտ Քոչարյան․ Գաբրելյանով Տեսանյութում պատկերված է ադրբեջանցի գերի, ով հայկական անձնագրով և տվյալներով մուտք է գործել Արցախ, որպեսզի գաղտնի տվյալներ փոխանցի թշնամուն Ռազմական դրությունը սեփական իշխանությունը պահելու համար ամիսներ շարունակ երկարացրած դավաճանների խումբը խոստանում է կազմակերպել արդար ընտրություններ Ժողովուրդը հեռուստաէկրաններին ու թերթերի էջերում չտեսնելով իր առաջնորդին, ականատեսն էր լինում օր-օրի կերտվող հաղթանակներին ու կայացող պետության ընթացքին. Հասրաթյանը՝ Քոչարյանի մասին Մի մոռացեք, թշնամին ամենևին մտադիր չէ մոռանալ իր թշնամության մասին, որքան էլ ՀՀ իշխանությունը ջայլամի դիրք ընդունի Արագածոտնի փոխմարզպետը պատերազմի դաշտից երկու մեքենա է «թռցրել», մեկը՝ ամենագնաց Ո՞վ է ստում՝ նախարարը, թե պատգամավորը «Ռուսաստանը դա Ձեզ երբե՛ք չի ների». ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին ուշքի կբերե՞ն Կուտուզովի այս խոսքերը «Որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը Ադրբեջանի բանակն արդեն Կարսում է. (տեսանյութ) Փաշինյանի անձնագիրը արժեցել է մի քանի տասնյակ հազար դոլար. նոր մանրամասներ. (տեսանյութ) Մի՞թե մե՛նք հայերս, որոշել ենք մեր միջի տգետների ու կիսագրագետների պատճառով ինքնաոչնչացման գնալ Արմավիրի մարզում «Իմ քայլի» պատգամավորներն ու մարզպետը բնակիչների հետ հանդիպում են կազմակերպել գերեզմանոցում Նիկոլը համոզված է, որ հայ ազգին պետք են նոր դավաճաններ Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները Հենց այդպես չեք պատրաստվում հաջորդ պատերազմին, հենց այդպես կրկին տանում եք պարտության․․․ Արտակարգ դեպք Երևանում․ հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երեխայի է պատանդ վերցրել Պետք է հարցմամբ պահանջել, թե, երբ է չեղարկվել Ն. Փաշինյանի «գողացված» դիվանագիտական անձնագիրը, ի՞նչ ակտով և ի՞նչ թվագրմամբ ՌԴ զինծառայողները կընդգրկվեն ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնում Ե՞րբ այսքան եսասեր դարձանք, որ նույնիսկ սեփական սերնդի համար ցավ չենք զգում Մակունցն անձամբ է խնդրել Փաշինյանին՝ իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ու Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Ղարաբաղում իրավիճակը Տոնական միջոցառումների փոխարեն ըմբոստության ալիք «Իմ քայլը» եւ Արդարադատության նախարարությունն աշխատում են հասնել Արման Թաթոյանի հրաժարականին Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են. նրանց մի մասը դե՞մ է ԱԺ ինքնալուծարման գաղափարին Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական չտա, պարտավոր է 5 տարի աշխատել այդ պաշտոնում․ ԲԴԽ անդամ Այսօր բերվել է 31 զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան (տեսանյութ) Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին. Միքայել Մինասյան ՀՀ դիվանագիտական անձնագրերը վաճառվո՞ւմ են. Փաշինյանի անձնագիրը գողացել են Իշխանական խմբակը Ազգային ժողովը սարքել է իրենց «հոր դուքանը». Ռազմիկ Գրիգորյանը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Բրիտանացիները Չեռնոբիլի մասին նոր վավերագրական ֆիլմ կնկարահանեն Մահացել է ՌԴ նախկին փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոն Facebook-ի օգտատերերի հեռախոսահամարները հայտնվել են հաքերների ձեռքում ԱՀԿ-ն հաստատել է Moderna պատվաստանյութը COVID-19-ի դեմ Փորձագետ. ԱԺ փոխխոսնակի ամուսնու գործունեությունը հանգեցնում է Հայաստանում ձեռնարկությունների փակման Արցախին տրվող հումանիտար օգնության որոշակի հատված կիրականացվի ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով ԵՄ-ն որոշել է Թուրքիայի նկատմամբ «սպասողական» դիրքորոշում գրավել Զարիֆ. Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Թեհրանի եւ Մոսկվայի համատեղ հոգսն էր Ոստիկանները հիվանդասենյակում ծեծել են դիրքապահի, օգնության հասած գյուղապետը նույնպես ծեծի է ենթարկվել. մանրամասներ «Սա պատերազմ չէր, այլ սպանդանոց, դիտավորյալ պարտություն»․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ) Հրապարակվել է դատարանի վճիռը. «Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Գագիկ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններից» Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիեւը հավանություն են տվել Երեւան կժամանի Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուան Ուսումնական գործընթացի կազմակերպման ձեւը կորոշեն ֆակուլտետները. ԵՊՀ դեկանները հանդիպել են Գեղամ Գեւորգյանին Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել Դոլարն ու եվրոն էժանացել են
Հարցում

Թուրքն իմ գլխավերեւը կանգնած, ես ո՞նց անասուն պահեմ․ Սոթքում անորոշություն է

Սոթքի հանքավայրի տարածք թշնամու մուտք գործելուց հետո, գյուղում անորոշություն է տիրում, բնակիչները չգիտեն՝ ինչ կլինի հետագայում։ Հիմա, իինչպես նշում են գյուղացիներից ոմանք, խուճապային եւ գյուղը լքելու տրամադրություններ չկան, բայց անվտանգ էլ չէ։

«Գյուղացիները մինչեւ հիմա ինչով որ զբաղվում էին, էլ չեն զբաղվելու։ Ո՛չ խոտհարք ունենք հիմա, ո՛չ արոտ, մենք մեր կովերն ինչո՞վ ենք պահելու, անասնապահությունն էլ ենք թողնելու, որ դա թողենք, ուրեմն Զոդն էլ պետք է թողնենք, էստեղ մնալու իմաստ չկա։ Հիմա ես գնամ էնտեղ անասուն պահեմ, թուրքն իմ գլխավերեւը կանգնած, բայց ո՞նց պահեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչներից Միքայել Հայրապետյանը։

Գյուղը լքելու կամ տարհանման մասին խոսելու համար դեռ վաղ է, բայց Միքայել Հայրապետյանը չի պատրաստվում հեռանալ գյուղից, իհարկե, չի բացառում, որ գյուղացիներ լինեն, որոնք ցանկություն կունենան հեռանալ, ասում է՝ որովհետեւ թուրքը 3 կմ է իրենցից հեռու։

Գյուղի բնակիչներից Սեւակ Խաչատրյանի խոսքով՝ տարիքով ավելի մեծ բնակիչները, որոնք ապրել են Խորհրդային Հայաստանում, գիտեն, թե հանքը որտեղից է սկսվում։

«Մեզ ասել են, որ հանքի կեսը կամ որոշակի հատված մնալու է Քարվաճառի տարածքում, որն այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ է, բայց մինչեւ վերջ ուզում էինք հավատալ, որ կունենանք այնպիսի ղեկավարություն, որը կզբաղվեր այդ խնդրով, որովհետեւ հանքը էս տարածաշրջանի գոյատեւման համար լուրջ ներդրում է ունեցել»,- նշեց նա։

Գրիգոր Դանիելյանին, որը Սոթքի հանքավայրի աշխատակից է, այսօր աշխատանքի գնալու կես ճանապարհին, զանգել ու ասել են, որ այսօր չեն աշխատելու։ Թե ինչքան ժամանակ չեն աշխատի, դեռ անորոշ է։ Ասում է՝ Աստված չանի, եթե հանքը փակվի, ինքը անգործ չի մնա, հողագործությամբ էլ է զբաղվում, բայց կան ընտանիքներ, որոնց եկամուտը գոյանում էր միայն հանքից։

Ըստ նրա՝ հանքի այն հատվածը, որն այսուհետ Ադրբեջանի վերահսկողության տակ է, հիմնականում թափոնների մասն է։

«Մեր գյուղացիք, մեր ժողովուրդը կանգնած են։ Գյուղը խուճապի մատնված չէ, ժողովուրդն ամեն մեկն իր գործերով է։ Պիտի մնանք, մեր գյուղը պահենք։ Ո՞ւր գնանք, չենք գնալու, մեր գյուղն է»,- ասում է Սոթքի մեկ այլ բնակիչ Արմեն Մարտիրոսյանը՝ չբացառելով, որ ադրբեջանցիները կարող են իջնել գյուղ, բայց մեկ է՝ խուճապ չկա։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan