Եթե ԱԳ նախարարը չգիտի՝ պատերազմը սկսվում է, երբ դիվանագիտությունը պարտվում է՝ ես ոչ մի սպասում չունեմ իրենից. Մարուքյան
Նորանշանակ ԱԳ նախարարն Արա Այվազյանն այսօր խայտառակ հայտարարություն արեց, եւ ես ոչ մի հույս չեմ կապում հայկական դիվանագիտության հետ, որի ղեկավարն այդ արտգործնախարարն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Նա հայտարարել է, որ մենք պարտվել ենք ռազմի դաշտում, ոչ դիվանագիտության: Եթե այդ մարդը չգիտի, որ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ դիվանագիտությունը պարտվում է՝ ես ոչ մի ակնկալիք, ոչ մի սպասում չունեմ կոնկրետ իրենից», - նշեց պատգամավորը: