Կորոնավիրուսի մասնիկները կարող են անվտանգ «գոյատեւել» տարբեր մակերեսների վրա մինչեւ մի քանի օր. հետազոտություն
Կորոնավիրուսի մասնիկները կարող են անվտանգ «գոյատեւել» տարբեր մակերեսների վրա մինչեւ մի քանի օր՝ պնդում են Բոմբեի տեխնոլոգիական ինստիտուտի (Հնդկաստան) գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Physics of Fluids ամսագրում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսը կարող է տարբեր մակերսների վրա պահպանվել մի քանի օրվա ընթացքում: Գիտնականները նշում են, որ մի քանի րոպեում ռեսպիրատոր սեկրեցիայից հեղուկի 99,9 տոկոսը գոլորշիանում է, սակայն շնորհիվ ձեւավորված միկրոսկոպիկ թաղանթի կորոնավիրուսի մասնիկները կարող են գոյատեւել:
Գիտնականների խոսքով՝ որոշ մակերեսների, օրինակ՝ պոլիպրոպիլենի վրա կորոնավիրուսը կարող է պահպանվել ավելի քան 150 ժամ: