Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում. Լուկաշեւիչ
ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտնել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վերջրես Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Կարող են հանդիպել նաեւ նախագահները»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լուկաշեւիչը։
Լուկաշեւիչը հայտնել է «ջանքերն ավելի ինտենսիվ դարձնելու»՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտադրության մասին։
«Նյու Յորքում նախապատրաստվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որից հետո հավանաբար նախապատրաստական միջոցառումներ տեղի կունենան նաեւ կողմերի հետ ավելի բարձր մակարդակում աշխատանքների համար՝ բարձրագույն մակարդակով նոր հանդիպում նախապատրաստելու տեսանկյունից»,-հայտարարել է նա։
ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը նշել է, որ ամենակարեւորը երկխոսության դինամիկան պահպանելն է, եւ կողմերին դիմակայության դիմել թույլ չտալը, որը կխախտի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։