Թուրքիայում պետականացվել է գյուլենականներին պատկանող 13 մլրդ դոլարի ունեցվածք
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում ներկայացվել է երկրում գյուլենականներին տնտեսապես ոչնչացնելու խնդիրների մասին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստում զեկուցվել է, որ գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում պետականացվել է ավելի քան 48 մլրդ լիրայի (13 մլրդ դոլար) ունեցվածք։
Նշվել է, որ այդ գումարից 7.5 մլրդ լիրան կազմել է անշարժ գույքը, իսկ 41 մլրդ լիրան՝ բաժնետոմսեր։