Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը. Լուսանկարներ թիրախավորված հարձակումից հետո
Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախնական տվյալներով, թիրախավորել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը (Հանրապետական ծննդատուն)։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից թշնամին հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։ Ստեփանակերտում օդային տագնապ է։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը նաեւ ծննդատան լուսանկարներն է հրապարակել Ադրբեջանական թիրախավորված հարձակումից հետո: