Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է իրադարձությունների զարգացումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ռուսաստանյան կողմից խորը մտահոգություն է հայտնվել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ, ինչպես նաեւ դրանցում մերձավորարեւելյան ահաբեկիչների ավելի մեծ ներգրավածությամբ»,- նշվում է հաղորդագրությունում:
Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ ունեցած շփումների եւ հրադադարի շուտափույթ հաստատման եւ լարվածության պարպմանն ուղղված քայլերի մասին:
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են հետագայում եւս կոորդինացնել արտաքին եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների աշխատանքները:
Քննարկվել է նաեւ Սիրիայում եւ Լիբիայում ստեղծված իրավիճակը:
Top-News.am