Ալիեւը կրկին անգամ պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողուրթյունները
Իլհամ Ալիեւը կրկին հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է համաձայնեցնել կրակի դադարեցման ռեժիմը:
«Այո, մենք պատրաստ ենք: Ես բազմիցս այդ մասին ասել եմ: Մենք պատրաստ ենք հենց այսօր համաձայնեցնել կրակի դադարեցման ռեժիմը: Բայց միաժամանակ Հայաստանը, նրա վարչապետը պետք է հայտարարեն, որ հավատարիմ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրաքնսիայի մշակած սկզբունքներին»,- ասել է Ալիեւը «Fox News»-ին տված հարցազրույցում:
Ալիեւը հիշեցրել է, թե օրերս Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե խնդիրը հնարավոր չէ լուծել դիվանագիտական ճանապարհով:
Top-News.am