Հանրությանը պետք է բերել իրականություն
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ճեպազրույցի ժամանակ, ինչպես խոստացել էր նախօրեին, ինտերակտիվ քարտեզի վրա ներկայացրեց, թե որ հատվածներում են մարտեր ընթանում, որ հատվածներում են ընթանում դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքներ, որ հատվածներն են գտնվում հակառակորդի վերահսկողության ներքո:
Անկասկած, այսպես ավելի ճիշտ է եւ հանրությունը ավելի լավ կսկսի պատկերացնել, թե ինչ է կատարվում ռազմաճակատում: Եւ ինչպես Արծրուն Հովհաննիսյանը նշեց, չպետք է ոչ ավելորդ ոգեւորություն ապրել, ոչ էլ ծայրահեղ հոռետեսության մեջ հայտնվել:
Հանրությանն իրականություն բերելու համար, գուցե ավելի ճիշտ կլինի նաեւ, ինչպես ապրիլյանի օրերին, նշել, թե քանի հեկտար կամ քառակուսի կիլոմետր է գտնվում հակառակորդի վերահսկողութկյան ներքո: Ի վերջ, հաջողության համար պետք է հանրությանը մատուցել իրականությունը, եւ այսօր տեղի ունեցածն, անկասկած, առաջընթաց է այս առումով:
Աննա Բաղդասարյան
Top-News.am