Ալիեւը չի բացառում Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ չի բացառում Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը: Սակայն նա նշել է, որ ՌԴ այցի համար հրավեր չի ստացել նախագահ Վլադիմիր Պուտինից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այո, հանդիպում հնարավոր է: Նման հանդիպումներ նախկինում եւս եղել են: Ամեն ինչ կախված է օրակարգից: Ցավոք, Հայաստանի ներկայիս կառավարության հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները շատ հեռու են»,-ասել է նա ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում:
«Բազմիցս այցելել եմ Մոսկվա նախագահ Պուտինի հրավերով: Այս տարի նույնիսկ մի քանի անգամ: Բարձր մակարդակով նման շփումները սովորական երեւույթ են գործընկեր երկրների եւ հարեւանների միջեւ: Նախագահ Պուտինը եւս բացմիս այցելել է Ադրբեջան»,-հավելել է նա:
Ալիեւի խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին հանրաքվեի անցկացմանը: