Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է
Մոսկվայում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։ Այս մասին հայտնում են հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի թելեգրամի ալիքից։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ուշ երեկոյան հայտնել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։