Դիարբեքիրում հակակառավարական ցույցի ժամանակ 32 մարդ է ձերբակալվել
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ ձերբակալվել է 32 մարդ, գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում Նախարարների խորհրդի որոշմամբ՝ աշխատանքից ազատված բազմաթիվ քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ ետ պահանջելով իրենց աշխատանքը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ իրենց աշխատանքից զրկված ուսուցիչներ Նուրիյե Գյուլմենն ու Սեմիհ Օզաքչան հացադուլ են հայտարարել՝ անտեսելով բժիշկների՝ մահվան սպառնալիքի մասին զգուշացումները: Մոտ մեկ ամիս առաջ նրանք ձերբակալվել ու ապօրինաբար կալանավորվել են:
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: