Այսօր՝ 25 նոյեմբերի 2020թ., 00:00
Նիկոլը վախենում եւ զգուշանում է ՀՀ հպարտ քաղաքացիներից Փաշինյանը պետք է հեռանա. Արթուր Վանեցյան Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը Ոչ մի բան չի վերջացել ու Նիկոլը դեռ շատ բան կարող է հանձնել ու կործանել. Կարեն Վրթանեսյան 1250 փախստականներ են Երեւանից վերադարձել Ստեփանակերտ ՀՀ ԳԱԱ նախագահ. Նիկոլը պետք է հեռանա Հայ մոտոհրաձգայինները պայթեցնում են զորամասի զորանոցներն ու շինությունները՝ հեռանալով Քարվաճառից Դու պիտի խելագարվեիր՝ տեսնելով Արցախի փակված դարպասները, իսկ դու կառչել ես աթոռիդ. Լիլիթ Գալստյան Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Ճանապարհը դժվարին է, բայց այն կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք. Արմեն Սարգսյանը՝ Ամմանում Դոլարի փոխարժեքն անցավ 512 դրամից. Եվրոն թանկացել է ավելի քան 8 տրամով Պուտինը Փաշինյանի ու Ալիեւի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը Վազգենաշենի բնակիչը մանրամասներ է պատմել գյուղը լքելու մասին. այն հանձնվել է Ադրբեջանին Եթե հուսադրող լիներ, երկրորդ հանդիպում չէինք ուզի. անհետ կորած զինծառայողի հարազատ Հայկական զորքը դուրս է բերվում Քարվաճառից՝ Ադրբեջանին հանձնելուց առաջ. AFP-ն տեսանյութ է հրապարակել Իրավապաշտպանները՝ դիմակավորված ոստիկանների մասին Մենք ողջ ենք ուզում մեր երեխուն, դի՞ ենք տվել, որ դի ուզենք. անհետ կորած զինծառայողների մայրեր Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը Արայիկ Հարությունյանի՝ Մոսկվա այցի չարտերային թռիչքի գումարը կազմել է 25.000 եվրո. Mediaport «Մերօրյա հերոսները». Արտյոմ Առաքելյանը խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը Պատերազմից հետո էլ լռություն պահելը կնշանակեր թաքնվել. Իզաբելա Աբգարյանը՝ «Իմ քայլից» դուրս գալու մասին Հայկական մեծ վերակառուցում Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործի քննությունն ավարտվեց. դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերին ԱԱԾ-ն ստում է. Արշակ Եպիսկոպոսը ոչ իր նախաձեռնությամբ հանդիպել է ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ Արծրուն Հովհաննիսյան, կասե՞ս, թե այս բլուրը վերադարձնելու համար քանի Հայ զինվոր է զոհվել վերջին պատերազմում. Ղազինյան «Մեր հերոսների հիշատակին». Կոմիտասի «Կռունկը»՝ Նարեկ Հախնազարյանի կատարմամբ (Տեսանյութ) Նիկոլը փրկել է ձեր երեխային, բայց սպանել է 4750 այլ երեխաների ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ Փաշինյանի հրաժարականի և նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ Սոցապ նախարա՞րն էր մեղավորը, թե՞ ԿԳՄՍ անմեղսունակը, որ Շուշին սկուտեղի վրա Նիկոլը հանձնեց ալիևին. Զաքարյան «Ես չեմ գնա երկրից... ու ամեն օր քո հիպնոզի տակից կհանեմ տասնյակ մոլորված, անտարբեր մարդկանց». Մհեր Մկրտչյանը՝ վարչապետին ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ` գնահատելու համար Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ մարդասիրական օգնության ծավալը Ֆրանսիան ներդնում է ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության համակարգ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցված են Շարունակվում է անհետ կորածների որոնման աշխատանքները Եւս 1300 փախստականներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղ Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում. 3-րդ նախագահի գրասենյակ Մխիթարյանը՝ «Պարմայի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Գերիների վերադարձման գործընթացը կախված է Ադրբեջանից, քանի որ իրենց վերահսկողության տակ են գերիները. Արցախի ՄԻՊ Ապաշնորհ իշխանություններն ապաշնորհ են ամեն ինչում Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. Նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը Հեղափոխական պաշտոնյան սպառնում է Խաչատուրովի որդուն եւ Վիտալի Բալասանյանին. «Ստառշե Էդդի» տելեգրամ ալիք. Ղարաբաղյան երկրորդ պատերազմը պաշտոնյաների ստերի խորհրդանիշն է Առանց ՍՇՎ նշանների բարձր ջերմություն․ Ինչի՞ մասին կարող է այն վկայել Դոլարի փոխարժեքը անցավ 505 դրամից. Եվրոն հատեց 600-ի սահմանագիծը Սա կարելի է ազգային ողբերգություն համարել. Սևակ Հակոբյան Կա՛մ այս մարդիկ պետք է խոսեն, կա՛մ կիսեն Փաշինյանի հետ ճակատագրական սխալի պատասխանատվությունը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից Հուսամ՝ վերջին պահին եկեղեցում մոմ ես վառել, որ քեզ չսպանեցին Էջմիածնում. Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին «Մեղավորներ չեմ փնտրելու, որովհետեւ կորուստս տիեզերական էր...». Դավիթ Ամալյանի գրառումը զոհված որդու մասին ՄԻԵԴ-ը բավարարել է գերության մեջ հայտնված գերիների հարցով մեր դիմումները. 17 հայ գերու անուն է հրապարակվել Ի՞նչ ունեն քննարկելու գործարարները երկիրն ավերած, հազարավոր զոհերի պատճառ դարձած Նիկոլի հետ Նիկոլը ԱԱԾ է հրավիրել Մայր Աթոռի դիվանապետին Պուտինը հավասարակշռության մեջ է պահում Էրդողանին, Փաշինյանին, Ալիեւին, Թրամփին, Մակրոնին եւ Մերկելին «Կոմերսանտ». Ուխտասարի վերջին օրը Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչիին Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարում. Նիկոլը պետք է հեռանա Երուսաղեմի Հայ պատրիարքը ՌԴ նախագահ Պուտինից խնդրել է Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները Այդ «չինական ոստիկանները» որևէ կապ չունեն իրավապահ համակարգի հետ․Նարեկ Մալյան Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին. Գեւորգ Դանիելյան Հրաժարական տուր, գնա, ին՞չ է մնացել քեզ անելու, ասա, ազնիվ եղիր. Գեւորգ Պետրոսյանը` Փաշինյանին (Տեսանյութ) Լեւոն Արոնյան․ Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք «Մենք միշտ կհիշենք ձեր սխրանքը». Գարիկ Մարտիրոսյան Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը սկսեց երկու հաղթանակով Եւ ի՞նչ, արդեն մենք ունենք 130 մլն․ դոլարի մետաղի ջարդոն ՍՈՒ-ե՞ր․ Ավետիք Իշխանյան Այն երկուսը, որոնք չպետք է լինեին Սուրբ Էջմիածինում Հայրենիքի համար արյուն թափողները հերոսներ են ու նահատակներ. Արամ Ա կաթողիկոս Հենրիխ Մխիթարյան․ Մեր Հայ Հերոսների համար (ֆոտո) Արթուր Վանեցյանը ձերբակալվել է ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին ԱԱԾ-ն խուզարկում է «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը. «Հայրենիք» կուսակցություն Ինձ համար այս պահին կարեւորն է՝ թույլ չտալ, որ զայրույթը վերածվի բեւեռացման ու ընդհարումների. նախագահ Արմեն Սարգսյան Իշխանության պահապանները Ռուսաստանը եղբայրական պետություն է եղել եւ կմնա Հայաստանի համար. Արման Աբովյան Դոնորական արյան անհրաժեշտություն միշտ կա․ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Նախիջեւանից Ադրբեջան ճանապարհը լինելու է մեր երկրի կործանման սկիզբը, այն կտրելու է մեր հայրենիքի պորտալարը. իրանագետ ԼԺՀ-ն հայտարարել է Դոնբասից Ղարաբաղ ուկրաինացի ուժայինների արտահոսքի մասին Լուկաշենկոն ԱՊՀ, ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում ինտեգրումը միջոց է համարում գունավոր հեղափոխությունների դեմ Եթե մենք տալիս ենք Արցախը, ուրեմն մենք տալու ենք Հայաստանը, մենք դա թույլ տալ չենք կարող․ Միքայել Մելքումյան Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի հայտարարության կետերի կատարումը
Հարցում

Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում. Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան

 Թուրքիան, դիրքավորվելով Ադրբեջանում ու Սիրիայից եւ Աֆղանստանից բերելով վարձկան ահաբեկիչների՝ ամենեւին էլ չի կենտրոնանում միայն «Ադրբեջանին Արցախի գրավման հարցում» աջակցելու խնդրի լուծման վրա: Նրա իսկ սադրանքով սանձազերծված այս պատերազմը սոսկ առիթ է՝ ահաբեկիչներին նետելու ոչ միայն Ադրբեջանի խորքերը, այլեւ Ռուսաստան ու Իրան, եւ հայկական կողմի՝ դրա վերաբերյալ ժամանակին կատարված զգուշացումներն արդեն հաստատվել են: Այդ եւ հարակից հարցերի մասին է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի զրույցն Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:

- Պրն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում վարձկան ահաբեկիչների՝ Ադրբեջան ներթափանցման ծավալներն այսօրվա դրությամբ: Արդյոք նրանց հայտնվելը Հարավային Կովկասում առնչվո՞ւմ է միայն արցախյան հիմնախնդրի հետ:

- Ահաբեկիչների ներթափանցումը շատ-շատ լուրջ է: Ըստ մեր տվյալների՝ խոսքն արդեն մի քանի հազար ահաբեկչի մասին է, որոնք Թուրքիայի միջոցով տեղափոխվել են Ադրբեջան: Բայց ոչ բոլորն են մասնակցում Արցախի դեմ պատերազմին: Նրանք բաժանված են չորս մասի. մի մասն այստեղ է, մյուսը տեղակայված է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին, երրորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին, չորրորդ մասն էլ երկրի ներսում հաստատվել է տարբեր վայրերում, որ եթե հանկարծ ներքին դժգոհություններ լինեն, իսկ մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի մեծաքանակ զոհերի ու վիրավորների պատճառով ներքին դժգոհությունները հասունանում են երկրաչափական պրոգրեսիայով, խեղդվեն: Այսինքն՝ վարձկանները պետք է ճնշեն նաեւ ներքին խռովությունները:

Տեսնում ենք, որ ահաբեկիչներն արդեն ներթափանցել են Ռուսաստանի տարածք: Ի սկզբանե զգուշացրել էինք, որ վարձկանների մի մասը տեղակայված է Դաղստանի սահմանին, եւ ներթափանցումն այդ երկրի տարածք չի բացառվում: Դրանից հետո դա իրականություն դարձավ: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը պաշտոնապես հայտարարել է այդ մասին: Նրանք, ըստ հրապարակված տեղեկությունների, հասել են Չեչնիա, որտեղ 4 ահաբեկչի արդեն ոչնչացրել են: Մյուս խումբը մտել էր Վոլգոգրադ, որտեղ ահաբեկչական գործողություններ էին պլանավորված. իսլամիստները ծրագրում էին պայթեցնել կառավարական շենքեր, զինվորականների հանրակացարաններ, արտադրական շինություններ եւ Ռուսաստանի պատմական հուշարձաններից մեկը՝ «Մայր Հայրենիքը»: Արդեն պարզ է, որ ահաբեկիչները Ռուսաստանում հայտնվել են Ադրբեջանից, իսկ այդ երկիր նրանց տեղափոխել էր Թուրքիան՝ հավաքագրելով Սիրիայից: Այս ամենը ցույց է տալիս, որ նաեւ հարակից պետություններն են մտահոգված: Եվ ոչ միայն մտահոգված են, այլեւ իրենց տարածքներում ոչնչացնում են ահաբեկիչներին: Չի բացառվում, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ նույն այդ հարակից պետություններն ահաբեկիչներին ոչնչացնեն բուն Ադրբեջանի տարածքում: Եվ ինձ թվում է, որ ամեն ինչ դրան է տանում:

-Կխնդրեի մանրամասնել ահաբեկիչների՝ Իրան ներթափանցման վերաբերյալ լուրերը:

-Իրանական կողմն ահաբեկիչների թիրախներից մեկն է: Տեղյակ եք, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու ահաբեկիչների թիրախներից մեկն Արաքս գետի վրա կառուցված ջրամբարի խոցումն է: Այն կառուցվել է Իրանի կողմից եւ հիմնականում սպասարկում է այդ երկրի կարիքները, քանի որ Հյուսիսային Իրանը, փաստորեն, էկոլոգիական աղետի մեջ է: Հիշյալ ջրամբարը որոշակիորեն օգնում է, կարելի է ասել՝ այդ տարածքի փրկության միակ աղբյուրն է: Հիմա Թուրքիան, ահաբեկիչներն ու Ադրբեջանն ուզում են այդ տարածքը վերցնել: Եվ ձգտում են դա անել վարձկանների միջոցով: Ավելին՝ ահաբեկիչները, ամենայն հավանականությամբ, արդեն ներթափանցել են Իրանի տարածք: Դա չի կարող չանհանգստացնել Իրանին: Ինչպես տեսնում ենք, սա լուրջ խնդիր է, որն արդեն նոր որակ է հաղորդում նաեւ այլ երկրների մտահոգություններին եւ նրանց կողմից ձեռնարկվող քայլերին:

-Իրանի իշխանությունների պաշտոնական արձագանքն արդեն հայտնի՞ է:

- Չպետք է սպասել պաշտոնական արձագանքին: Ավելի քան վստահ եմ, որ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

- Ինչի՞ է ձգտում Թուրքիան՝ խառնաշփոթ ստեղծելով ոչ միայն տարածաշրջանում, այլեւ հարեւան գրեթե բոլոր երկրներում: Սկզբնական շրջանում «հարեւանների հետ ոչ մի խնդիր» սկզբունքը որդեգրած Թուրքիան այսօր բոլորի հետ խնդիրներ ունի: Ավելին՝ ոչ միայն հարեւանների հետ:

- Թուրքիան ունի պայքարի շատ հարուստ փորձ, երբ գտնվում է նման ծանր ու բազմաշերտ արկածախնդրության մեջ: Չպետք է թերագնահատենք նրան: Նպատակներից մեկը հայկական պետականության թուլացումն է: Հաջորդը՝ աջակցումը Ադրբեջանին, որտեղ հաստատվելով՝ Թուրքիան առաջին քայլն է կատարում իր պանթուրանական երազանքի իրականացման ճանապարհին: Հավանաբար, հենց այդ պատճառով նրանք հարկ չեն համարել որեւէ մեկին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որոնց դաշնակիցն է, տեղյակ պահել իրենց գործողությունների մասին: Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան եւ այնտեղից դուրս չի գա սեփական կամքով:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan