Հունաստանի ԱԳ նախարարը վաղը կայցելի Հայաստան

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեված է Հայաստանի եւ Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Արմեն Սարգսյանը: