Շոյգուն պահանջել է անհապաղ վերջ դնել ռազմական գործողություններին
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Հայաստանի եւ Ադրբեջանի Պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանին եւ Զաքիր Հասանովին կոչ է արել ամբողջությամբ կատարել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ վերջ տալ ռազմական գործողություններին:
«Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել ամբողջ ծավալով կատարել ադրբեջանական եւ հայկական կողմերի պարտավորությունները` հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: