Քադիրով. Գրոզնիում հրաձգություն կազմակերպած անձինք ժամանել են արտասահմանից
Այս թեմայով
- Չեչնիայում հայտնել են Քադիրովի դիմակի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին
- Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
- «Զգաստ կանգնած»․ Կադիրովը պատմել է, թե ինչպես է խոսել Պուտինի հետ
- Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ Գրոզնիում հրաձգություն կազմակերպած անձինք ժամանել են արտասահմանից:
«Իրավապահների մոտ ժամանակին տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ տարածաշրջանում արտասահմանից անօրինական զինված խմբավորումների մասնակիցներ են ժամանել: Նրանց հայտնաբերելու համար օպերատիվ միջոցառումներ են անցկացվել»,-ասել է նա:
Քադիրովը հավելել է, որ լիկվիդացված զինյալների մոտ զենք, կապի միջոցներ եւ զինամթերք է հայտնաբերվել: Նրանք տարածաշրջանում ահաբեկչություններ են նախապատրաստել, հաղորդում է «ՌԳ»-ը:
«Այս պահին Չեչնիայում եւ ամբողջ տարածաշրջանում իրավիճակը կայուն է եւ հանգիստ: Սահմանափակող միջոցներ չեն մտցվել: Բոլոր ծառայությունները բնականոն կերպով աշխատում են: Ուժայիններն աշխատել են մաքսիմալ պրոֆեսիոնալ եւ հանգիստ»,-հավելել է Քադիրովը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին զինյալների եւ իրավապահների միջեւ զինված բախում է տեղի ունեցել: Ոչնչացվել է 4 հանցագործ: Զոհվել է 3 ուժային: