Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Արցախի հանձնումը միայն սկիզբ էր. ՀՅԴ Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով Եվրոպական արժեքները կրելով հանդերձ չպետք է Ռուսաստանին թշնամի դարձնենք, իսկ Իրանն էլ մեր հզոր հարեւանն է․ Արամ Մանուկյան Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը
Հարցում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է խաղաղության աղոթք

Հոկտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ և Անմահ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Սուրբ Պատարագի ավարտին, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց խաղաղության մասնավոր աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը պետք է վերառաքվեր նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։

Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը միասնաբար աղոթեցին՝ հայցելով, որ Տերը խաղաղության մեջ ապահով ու անսասան պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, անառիկ՝ հայրենյաց սահմանները, ամուր և քաջ՝ հայոց զորականներին։ Ներկաներն իրենց հայցը բարձրացրեցին առ Աստված նաև վիրավորների ապաքինման, նահատակված քաջարի զինվորների և պատերազմի արհավիրքներին զոհ դարձած հայորդյաց հոգիների հանգստության համար։

Մինչ աղոթքի արարողությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը բերեց ներկա ժողովրդին։

«Աստված խռովության Աստվածը չէ, այլ` խաղաղության»

(Ա Կորնթ. ԺԴ 33):

Սիրելի բարեպաշտ հավատավոր զավակներ Մեր,

Այսօր համախմբվել ենք միասնական աղոթքի՝ Բարձրյալն Աստծո օրհնությունն ու զորակցությունը հայցելու Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրի ու մեր ժողովրդի խաղաղության և անվտանգ ու ազատ կյանքի հարատևության համար։

Անհանգստությամբ ու տագնապով, ցավով ու վրդովմունքով լեցուն 14 օրեր ապրեցինք, միաժամանակ ապրեցինք հայրենյաց պաշտպան մեր զավակների խիզախությամբ ու հայրենասիրությամբ պատմական դարձած օրեր: Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանը, շարունակելով ռազմատենչ իր քաղաքականությունը, ներգրավելով նաև Սիրիայից բերված վարձու ահաբեկիչների, ռազմական լայնածավալ գործողություններ սկսեց Արցախի դեմ: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով ծանր մարտերում ընկան հարյուրավոր երիտասարդներ, զոհվեցին քաղաքացիական անձեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Հրթիռակոծվեց նաև Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, ինչը մեկ անգամ ևս վկայում է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը, որը շարունակվում է Ադրբեջանում տասնամյակներ շարունակ` նպատակ ունենալով տեսնել Արցախը դատարկված հայությունից և աստվածապարգև մեր հավատքի բազում վկայություններից, որոնք Արցախի հողում ամենուր են՝ դարերով կառուցված։ Արդարև, դարեր ի վեր մեր թշնամիները նույնպես իմացել են, որ մեր հավատքն է մեզ ամուր պահում մեր հողին և զորացնում հույսով ու սիրով ապրելու, արարելու և հաղթելու:

«Աստված խռովության Աստվածը չէ, այլ` խաղաղության»,- ասում է առաքյալը: Մեզ խաղաղության կոչած մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամներով ենք մենք ապրել մեր կյանքը և ձգտել ենք, որ հաստատուն լինի խաղաղ գոյակցությունը մեզ շրջապատող երկրների ու ազգերի հետ, ինչպես որ ավետարանեցին հրեշտակները Փրկչի Ծննդյան բերկրալի առիթով. «Յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»։ Հիրավի, պատերազմի և խաղաղության միջև մեր ընտրությունը խաղաղությունն է՝ հաստատված ճշմարտության և արդարության վրա։ Սակայն հաճախ ստիպված ենք եղել մարտնչելու՝ հանուն խաղաղության, հանուն ազատ ու անկախ ապրելու մեր արդար իրավունքի։ Հերթական անգամ մեզ պարտադրված այս պատերազմում մեր քաջարի զավակները, որպես խաղաղության մարտիկներ, կենաց և մահու պայքարի ելան՝ մեր հայրենիքի լուսավոր գալիքի տեսլականով մահվան հանդիման չերկնչելով ու չերկմտելով, հերոսաբար դիմակայելով արհավիրքներին ու նեղություններին։ Հավատքի ու հայրենասիրության նրանց օրինակը հուսավառեց ու համախմբեց մեր ողջ ժողովրդին և պարծանքով լցրեց մեր հոգիները:

Սիրելիներ, մենք բոլորս պարտք ու պատասխանատվություն ունենք միշտ լինելու միասնական ու համախմբված՝ մեր հայրենիքը պաշտպանելու, մեր պետականությունը զորացնելու, Հայաստանն ու Արցախը շեն ու բարգավաճ, պայծառ ու ծաղկուն դարձնելու առաքելության մեջ։ Մենք պարտք ու պատասխանատվություն ունենք հավատարիմ մնալու ազգային այն նվիրական նպատակներին, այն սրբություններին, որոնց համար պատերազմեցին ու անմահացան մեր ժողովրդի արժանավոր ու ընտիր զավակները։ Հայոց բանակի մեր քաջ զինվորների արիության ու փառապանծ սխրանքի ուղենշած ճանապարհը առաջնորդում է մեզ անպայմանավոր հայրենանվիրումի, հանձնառություների ու ազգասիրության աննահանջ ընթացքի։ Քանզի մեր հայրենյաց պաշտպանների զորության ակունքը նաև միասնական, համախմբված, ուժեղ ու վստահելի թիկունքն է։

Խաղաղության մեր աղոթքներում ու մաղթանքներում այսօր շարականագրի խոսքով գովաբանենք մեր նոր հերոսներին, ովքեր արիաբար վանեցին թշնամուն, վարդագույն արյամբ պսակեցին հարազատ հողը և իրենց անձերն ընծայեցին որպես բանավոր պատարագ հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։ Մեր զոհված հերոսները մեր նորօրյա նահատակներն են, որոնք հողի մեջ ընկած ցորենի հատիկի ավետարանական խորհրդով բազում արդյունքներ են տալու՝ ի խնդիր հայրենիքի հզորության ու անպարտելիության, իրենց լուսեղեն օրինակով ազգաշեն ու հայրենասեր մեծագործությունների ոգեշնչելով մեզ և գալիք սերունդներին։ Հավերժ փառք, խոնարհում և աղոթք մեր նորօրյա նահատակների խնկելի հիշատակին։ Հանգստություն նրանց անմահ հոգիներին երկնային արքայության լուսեղեն օթևաններում։ Փառք և խոնարհում հայրենյաց պաշտպան մեր հերոսների ծնողներին, ովքեր, ցավն ու տագնապը իրենց հոգիներում, արիության գործերի ոգեշնչեցին իրենց զավակներին մարտի դաշտում և հայրենիքի պաշտպանության հանձնառությունների՝ թիկունքում։

Մենք հավատում ենք, սիրելիներ, Եսայի մարգարեի տեսիլքին, ըստ որի՝ պիտի գա ժամանակ, երբ ժողովուրդները «իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից` մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորելու պատերազմել» (Բ 4): Այս մաղթանքով ու տեսլականով գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ի մասնավորի Ռուսաստանի Դաշնության կողմից ներդրված մեծ ջանքերը հրադադարի հաստատման և բանակցությունների վերսկսման գործում, որոնք, հուսով ենք, կամրագրեն խաղաղությունը տարածաշրջանում և կապահովեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Ադրբեջանի կողմից անընդհատ խախտվող հրադադարի լարված և փխրուն իրավիճակում հայոց բանակի քաջարի մարտիկները շարունակում են մշտարթուն հսկել հայրենիքն ու հայրենյաց սահմանները, և աննկուն են նրանց, ինչպես և մեր ողջ ժողովրդի ոգին ու վճռականությունը՝ աննահանջ ու հաղթական մնալու հայրենիքն ու անկախ կյանքը պաշտպանելու սրբազան գործում։

Այժմ միասնական աղոթք բարձրացնենք առ Ամենակարողն Աստված մեր վիրավոր զավակների ապաքինման, մեր նահատակված քաջարի զինվորների և պատերազմի արհավիրքներին զոհ դարձած հայորդյաց հոգիների հանգստության համար։ Թող Տերը խաղաղության մեջ պահի Հայաստան և Արցախ մեր հայրենիքը, Իր Սուրբ և պատվական Խաչի նշանով հալածի երևելի և աներևույթ թշնամիներին, մեր ժողովրդին պահպանի չարի բոլոր փորձանքներից, ամուր պահի մեր հաղթական հավատքն ու ոգին։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, թող պահի մեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով (Փիլիպ. Դ 7), այժմ և միշտ և հավիտյանս․ ամեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan