Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության համար պատասխան է տալիս նաեւ Իսրայելը
Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության համար պատասխան է տալիս նաեւ Իսրայելը, որն ապրել է ցեղասպանություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբորի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նախագահ Հարությունյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ Իսրայելի իշխանությունները ոչ միայն տեղյակ են եղել, որ այդ զենքերն օգտագործում են հարձակման համար, այլ Իսրայելից եկած մասնագետներն էին այն ժամանակ օգտագործում. «Եթե Իսրայելի իշխանություններն ասեին, որ տեղյակ չեն, դա հերթական ծաղրանքը կլիներ մարդկության վրա: Իհարկե տեղյակ են ու շարունակում են մատակարարել այդ զենքը: Այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաեւ Իսրայելի իշխանությունը, որն ապրել է ցեղասպանություն: Աշխարհում փողն է տիրում, ու Իսրայելի ղեկավարության կողմից իրականացվող այդ քայլերը հերթական ապացույցն են, փողի համար ոտնահարվում են ոչ միայն մարդկային արժեքները, այլ նաեւ Աստծո կողմից պարտադրված արժեքները: Տեղյակ է ոչ միայն Իսրայելի, այլ՝ բոլոր իշխանություններն ու շարունակում են մատակարարել Ադրբեջանին»։