Պուտինը եւ Լուկաշենկոն հանդես են եկել Արցախի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում եւ Ղրղզստանում ստեղծված իրավիճակը:
«Նախագահները մանրամասնորեն քննարկել են Լեռնային Ղարաբաղում եւ Ղրղզստանում ստեղծված իրավիճակը: լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ շեշտվել է, որ Ռուսաստանը եւ Բելառուսը հանդես են գալիս կրակն անհապաղ դադարեցնելու եւ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին եւ անհապաղ դադարեցնել գործողությունները, որոնք հանգեցնում են զոհերի»,- տեղեկացնում է բելառուսական ՆելՏԱ լրատվական գործակալությունը:
Top-News.am