Պուտինը շուտափույթ հրադադար հաստատելու կոչ է արել Ղարաբաղում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում հնարավորինս շուտ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:
«Բայց, ամեն դեպքում, մենք կոչ ենք անում, եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, հրադադարի կոչ ենք անում, եւ դա պետք է արվի հնարավորինս շուտ»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Այդ օրվանից Հայաստանում եւ Արցախում ռազմական դրություն է հայտարարվել: