Այսօր՝ 27 հոկտեմբերի 2020թ., 00:00
Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան Դոնորական արյուն է անհրաժեշտ. Դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում Բացառել սմարթֆոնների կիրառումը Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում․ Կոնստանտին Զատուլին Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով․ ԿԳՄՍՆ Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Հրադադարը պահպանվում է. Դոնալդ Թրամփ Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել. Փաշինյան Կորոնավիրուսից 69 տարեկանում մահացել է հայտնի դիրիժոր Հարություն Թոփիկյանը Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան (տեսաանյութ) Կրեմլում մեկնաբանել են Վաշինգտոնում Ղարաբաղի հարցով բանակցությունները «Այս բարդ ժամանակներում աղոթում եմ ձեզ համար». Մել Գիբսոնն աջակցել է հայերին (տեսանյութ) Թուրքական լիրայի փոխարժեքն այսօր թարմացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային նվազագույն ցուցանիշը Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է Լավրով․ Ռուսաստանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում Պատերազմում հաղթող չկա, խաղաղությունը պարտվող չունի Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին Ժամը 08.00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ հրադադարի պայմանավորվածությունը Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները «Ցանկացած սպառնալիք, որը կխախտի մեր ժողովրդի անդորրը, կհանդիպի պատասխան միջոցառումների»․ԻՀՊԿ-ի հրամանատար Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և հրետանի է կիրառել Արցախի հյուսիսարևելյան դիրքերի ուղղությամբ Կանադայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին հրադադարի համաձայնության առթիվ ԱՄՆ-ը շնորհավորել է Հայաստանին եւ Ադրբեջանին Հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ից, ժամը 08.00-ից Թրամփ. Մենք Արցախում հեշտությամբ խաղաղություն կհաստատենք Ադրբեջանը դեռ չի համաձայնվել. Թրամփի խորհրդական Զինվորի հաշվին հերոս մի խաղացեք Կարեւորն այս պահին թշնամուն զինադադար պարտադրելն ու արյունահեղությունը կանգնեցնելն է. Անդրանիկ Թեւանյան ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները. Արայիկ Հարությունյան Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների 15 հոգանոց պատվիրակությունը․ Էդմոն Մարուքյան Իսրայելում անցկացվել են բողոքի ցույցեր ընդդեմ Նեթանյահուի, տեղի են ունեցել բախումներ Ալիեւը կրկին անգամ պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողուրթյունները ԱՄՆ պետդեպը նախազգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքների մասին Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Ազովի ծովում պայթած լցանավը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը Հանրությանը պետք է բերել իրականություն Անհապաղ հաստատել կայուն հրադադար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ «Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1։3 Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում համանախագահ երկրներին միավորում է նշանակալի միասնականությունը. Մնացականյան «Նապոլին» նոր պայմանագիր կառաջարկի Գատուզոյին Այսպես շարունակել չի կարելի Ինչո՞ւ են սորոսականները պաշտպանում Հայաստանի թշնամուն Շուշիի եկեղեցում Հովիկի և Մարիամի պսակադրությունը ուղերձ է ողջ աշխարհին. Արայիկ Հարությունյան Եթե այդպես է՝ ինչու չի դադարում պատերազմը Ալիեւ. Մենք հենց հիմա էլ պատրաստ ենք դադարեցնել կրակը Զոհրաբ Մնացականյանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը Մնացականյանը CNN-ի եթերում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններից Ավստրալիայի Ռայդ քաղաքը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը Կանադական Bombardier-ը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին (տեսանյութ) Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Ես Արցախի կողքին եմ. կոնգրեսական Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Արցախի հարցը ռազմական լուծում չունի Պոմպեո. Ուժ չգործադրել, ուժի սպառնալիք չկիրառել Թրամփ. «Մենք կօգնենք նրանց» Տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի եւ Մայք Պոմպեոյի հանդիպումը Վաշինգտոնում մեկնարկել են Պոմպեոյի եւ Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը DW-ի Conflict Zone-ին Արցախի նախագահը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը Մարկոս Պիզելին բրազիլական ալիքի եթերում խոսել է Արցախում պատերազմական վիճակի մասին Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին Խաղաղության ուղերձով. բելգիահայ երաժիշտ Սեւակ Ավանեսյանը նվագել է Շուշիի մզկիթում Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման հնարավորությունը ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը Ղարաբաղի կարգավորման գործընթացին
Հարցում

Ինչպե՞ս պայքարել ադրբեջանական ապատեղեկատվության դեմ. հայ փորձագետը նշել է սոցցանցերում սպառնալիքի հիմնական աղբյուրները

Ադրբեջանի կողմից սոցցանցերում ապատեղեկատվության տարածման հիմնական աղբյուրների թվում են ադրբեջանցիների կողմից կոտրված հայկական պրոֆիլները, ձայնային հաղորդագրություններն ու անհայտ աղբյուրների միջոցով տեղեկության տարածումը, օրինակ՝ անհայտ հեղինակների թելեգրամ-ալիքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ լուրջ խնդիր են ձայնային հաղորդագրությունները, որոնք մարդիկ շատ արագ ուղարկում են միմյանց Facebook Messenger-ի միջոցով:

«Արդյունքում ինչ ասես տարածվում է: Օրինակ, երեկ կեղծ տեղեկություններ տարածվեցին, թե պետք է կեսգիշերին անջատվեն համակարգիչները, քանի որ ռադիացիոն ճառագայթում է սկսվելու»,-ասաց նա:

Մարտիրոսյանը կոչ արեց չուղարկել ձայնային հաղորդագրությունները՝ չունենալով կոնկրետ աղբյուր եւ հեղինակ:

Փորձագետը նշեց, որ անծանոթ համարներից ստացված զանգերն ու հաղորդագրությունները չեն կարող վնաս հասցնել: Նրա խոսքով՝ ադրբեջանիցները դրանք կարող են օգտագործել մաքսիմում հոգեբանական ճնշում գործադրելու կամ էլ վիրավորելու համար:

«Ստացված զանգերից վտանգ չի կարող լինել, եթե հետ չզանգեք: Սովորաբար հետ զանգելու ժամանակ փորձ է արվում հաշիվներից գումար հանել»,-պարզաբանեց Մարտիրոսյանը:

Նա նաեւ կոչ արեց չբացել հաղորդագրություններով ստացված հղումները, քանի որ դրանց միջոցով փորձում են կամ խաբել օգտատիրոջն ու տվյալներ ստանալ, կամ էլ ապատեղեկատվություն ու վիրուսներ տարածել:

Միեւնույն ժամանակ, Մարտիրոսյանն ընդգծեց, որ ադրբեջանցիներից ավելորդ վախը եւս կարող է վնասակար լինել, քանի որ չափից դուրս կասկածամտությունը կարող է խոչընդոտել հայկական տեղեկատվական դաշտի աշխատանքին:

Օրինակ՝ երեկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարել էր դրամահավաքի մասին, որը շատերն ընդունել էին որպես ադրբեջանական սպամ ու կիսվել սոցցանցերում: Այդ գրառումները հազարավոր մարդիկ կիսվել էին եւ խոչընդոտել հիմնադրամի աշխատանքին, որն ակցիա է անցկացնում ի աջակցություն Արցախի: Այդ պատճառով Մարտիրոսյանը կոչ արեց ստուգել տեղեկության աղբյուրն ու ուղարկողի համարը, իսկ սոցցանցերում՝ օգտատերերի պրոֆիլները:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan