Ֆրանսիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ շարունակում է ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ ջանքերը
Ֆրանսիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ շարունակում է ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ ջանքերը: Այս մասին Ֆրանսիայի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի եւ Եվրոպայի հարցերով նախարարին կից պատվիրակ Ֆրանկ Ռիստերը:
«Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ շարունակում է հակամարտող կողմերի հետ շփումները, որպեսզի հասնի հրադադարի ռեժիմի հաստատման եւ բանակցությունների վերսկսման»,-ասել է նա: