Ֆրանսիան մտադիր է ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ-ն
Ֆրանսիան մտադիր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ բանակցությունների կոչ անել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին:
«Մոտ օրերս կնախաձեռնենք Մինսկի խմբի համակարգում, որպեսզի պարզենք՝ ինչ է տեղի ունեցել, ով է պատասխանատու, եւ ինչպես ելք գտնել»,-հայտնել է աղբյուրը: