Խայտառակ դատավարությունը բարեբախտաբար չկայացավ
Այսօր նախատեսված դատական նիստը Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի մասնակցությամբ, բարեբախտաբար, չկայացավ, բայց դա ոչ թե իշխանությունների, այլ Սեյրան Օհանյանի նախաձեռնությունն էր: ՀՀ պաշտպանության նախկին նախարարի փաստաբանը դատարանին հայտնել էր, որ Սեյրան Օհանյանը շտապ մեկնել է Արցախ:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Արցախ է մեկնում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Դատը չկայացավ, Ալիեւը նվեր չստացավ, բայց, ցավոք, սա ոչ թե կառավարող ուժի նախաձեռնությունն էր, այլ Սեյրան Օհանյանի քայլի արդյունք:
Ամեն դեպքում արձանագրենք, որ խայտառակ դատական նիստը այս պատերազմական օրերին չկայացավ, ինչը դրական է, սակայն ճիշտ կլիներ, որ այդ նախաձեռնությամբ հանդես գար հենց կառավարող ուժը:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am