Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հավանական է կհանդիպեն տարեվերջին
Ռուսաստանը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր կազմակերպիչը։
Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին։ Հանդիպումը պետք է տեղի ունենա մինչև 2017 թվականի վերջ։
«Մոսկվան գլխավոր միջնորդ է դարձել այդ հարցում, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների (ԱՄՆ և Ֆրանսիա) փորձերը՝ նստեցնելու Երևանի ու Բաքվի ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ, չեն պսակվել հաջողությամբ»,-հայտնում է պարբերականը։
«Երկխոսության պահպանումը սկզբունքային նշանակություն ունի։ Հենց շնորհիվ դրա տարածաշրջանում չբռնկվեց լայնածավալ պատերազմ։ Սակայն կողմերի նպատակներն ու տեսլականները նախկինի պես տարբեր են»,-ընդգծել է աղբյուրը։
Ավելի վաղ ԵԱՀԿ անդամերկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ հանդիպումների ժամանակ էլ առաջարկվել է, որ հանդիպեն երկու երկրների ղեկավարները:
ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրի փոխանցմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպմամբ զբաղվում է Մոսկվան:
Top-News.am