Իլիա Երկրորդ. Մենք աղոթում ենք, որպեսզի Աստված խաղաղություն ուղարկի Հայաստանին, Ադրբեջանին եւ ամբողջ Կովկասին
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, ինչպես նաեւ միջազգային հանրությունը իրավիճակի հետագա սրում թույլ չեն տա Լեռնային Ղարաբաղում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Իլիա Երկրորդը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առճակատման բռնկման մասին տեղեկություններն մեծ մտահոգություն են առաջացնում իր մոտ:
«Սա մեզ համար հատկապես ցավալի է, քանի որ մենք երկու երկրների բարեկամներն ու հարեւաններն ենք, և Վրաստանում շատ ադրբեջանցիներ եւ հայեր են ապրում: Մենք հույս ունենք, որ ինչպես մի, այնպես էլ մյութ երկրի իշխանությունները եւ միջազգային հանրությունն իրավիճակի սուր էսկալացիա թույլ չեն տա, որը խնդիր կդառնա Կովկասում եւ` մեծ մարտահրավեր աշխարհի համար:
Մենք աղոթում ենք, որպեսզի Աստված խաղաղություն ուղարկի Հայաստանին, Ադրբեջանին եւ ամբողջ Կովկասին»,- նշվում է Վրաստանի պատրիարքի ուղերձում: