Այսօր՝ 30 հոկտեմբերի 2020թ., 00:00
Ֆրանսիայի Դիժոն քաղաքում «Գորշ գայլերի» անդամները դուրս են եկել փողոցներ ու հայերի նկատմամբ բռնության կոչերով հանդես եկել (տեսանյութ) Դիմացե՛ք տղերք, էլ չպակասեք, թշնամուն ահեղ մի լավ դաս տվեք. (տեսանյութ) Ես հանդես եմ գալիս ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման օգտին. Փաշինյան Ֆրենկ Փալոնը Պետքարտուղարությանը կոչ է արել դատապարտել Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները Ինչպես է անցել գիշերը սահմանին Գերմանիան 2 մլն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին Լեռնային Ղարաբաղին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար Զորհաբ Մնացականյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին Զատուլինը պարզաբանել է Ղարաբաղում հարձակումը դադարեցնելու Ալիեւի առաջարկի ենթատեքստը ԱՄՆ-ը արտաքին կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հեշտ լուծում չունի. Վլադիմիր Պուտին Մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին․ Ուրուգվայի նախկին նախագահները հայտարարություն են տարածել «Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության. զորախմբի հարամանատարն Արթուր Վանեցյանն է Բելգիայի խորհրդարանի պատգամավորը ԼՂ-ում հրետակոծության տակ է ընկել. ՏԱՍՍ Սաուդյան Արաբիայում հարձակվել են Ջիդայում Ֆրանսիայի հյուպատոսության անվտանգութան աշխատակցի վրա Նիսի իշխանությունները փակում են քաղաքում բոլոր եկեղեցիները տաճարի մոտ հարձակման ֆոնին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ժնեւյան հանդիպումը հետաձգվել է «Ձեր չեզոքությունը սպանում է մեզ… գործելու ժամանակն է». Սեդա Ազնավուր ԵԱՀԿ ՄԽ-ի ուշադրությունը կենտրոնացված է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման վրա. Քլարկ Քուպեր 150 հոգանոց թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (տեսանյութ) ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցությունները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքն աճում է Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան Առավոտից թշնամին հրթիռակոծում է Ստեփանակերտը. Կան վիրավորներ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունը պահպանվել է Ձերբակալվել են մոսկվացիների վրա հարձակված ադրբեջանցի ազգայնականներ Էրդողանն առաջարկել է, որ հանդիպի Ալիևին, Պուտինն էլ՝ Փաշինյանին Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների՝ Մոսկվայում հանդիպել Փաշինյանի հետ. Interfax Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը. Լուսանկարներ թիրախավորված հարձակումից հետո Իրանը բոլոր ջանքերը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ՌԴ-ում Իրանի դեսպան Լեռնային Ղարաբաղ. Արաքչիի բարդ առաքելությունը. Տարասով Մահացել է Գուրգեն Եղիազարյանը Արաքչին պատմել է ղարաբաղյան խնդրի կարգավորման իրանական պլանի մասին Պեսկովը հայտնել է, որ Ղարաբաղում մարտերի շարունակումը հարուցում է ափսոսանք եւ մտահոգություն Ինչը կդադարեցնի պատերազմը. «The Washington post» Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումների անոնս Ֆրանսիայի հայերը ճանապարհ են փակել. ուղիղ «Charlie Hebdo» երգիծական հանդեսը Էրդողանին պատկերող ծաղրանկար է հրապարակել Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Ադելիա Պետրոսյանն «Արցախ» ստեղծագործության ներքո հաղթել է Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակն Արցախում Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ Վազգեն Մանուկյանի կոչը հանուն բոլորիս ապագայի կոչ է Անհրաժեշտ է ստեղծել միասնական կոմիտե, որին պետք է հանձնել իշխանության լիազորությունները. Լարիսա Ալավերդյան Իրանի նախագահի հատուկ բանագնացը կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա Համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հետ. Հրանտ Բագրատյան Հիմա ՀՀ կառավարության հրաժարականը դառնում է բացարձակ հրատապ Ես միանում եմ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կոչին ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրատապ կարգով հրավիրել ԱԽ նիստ Վազգեն Մանուկյանի առաջարկը հանրային պահանջ ունի. Խոսրով Հարությունյան Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրերը (տեսանյութ) ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը որևէ երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ.Պեսկով Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան Դոնորական արյուն է անհրաժեշտ. Դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում Բացառել սմարթֆոնների կիրառումը Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում․ Կոնստանտին Զատուլին Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով․ ԿԳՄՍՆ Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Հրադադարը պահպանվում է. Դոնալդ Թրամփ Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել. Փաշինյան Կորոնավիրուսից 69 տարեկանում մահացել է հայտնի դիրիժոր Հարություն Թոփիկյանը Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան (տեսաանյութ) Կրեմլում մեկնաբանել են Վաշինգտոնում Ղարաբաղի հարցով բանակցությունները «Այս բարդ ժամանակներում աղոթում եմ ձեզ համար». Մել Գիբսոնն աջակցել է հայերին (տեսանյութ) Թուրքական լիրայի փոխարժեքն այսօր թարմացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային նվազագույն ցուցանիշը Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է Լավրով․ Ռուսաստանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում
Հարցում

Բաքուն և Երևանը ստուգում են Մոսկվայի չեզոքության կայունությունը. Независимая Газета-ի անդրադարձը

Ռուսական Независимая Газета-ն իր «Բաքուն և Երևանը ստուգում են Մոսկվայի չեզոքության կայունությունը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին:

Հոդվածում դեպքերի ժամանակագրությունն ու հակամարտող կողմերի պաշտոնական տեսակետներն ու մեկնաբանությունները ներկայացնելուց հետո անցում է արվում փորձագիտական շրջանակներին:

Մասնավորապես, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Վադիմ Կոզյուլինի կարծիքով՝ հակամարտությունը հուլիսին կողմերի միջև՝ Հայաստանի Տավուշի մարզի Մովսես և Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղերի ուղղությամբ տեղի ունեցած բախումների հետևանքն է: Այն ժամանակ կողմերը հրետանային հարվածներով էին փոխանակվել: Այն ժամանակ այդ բախումների հետևանքը դարձավ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Բաքու: Ֆորմալ կերպով այդ այցը կապված էր «Ծովի գավաթ» միջազգային բանակային խաղերի մեկնարկի հետ, բայց փաստացիորեն կապված էր ռազմական հակամարտության լուծման հետ: Դրա մասին կարելի էր դատել առնվազն Շոյգուի փակ շփումից Ալիևի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Հանդիպմանը հրավիրված էր ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Նաջմադդին Սադիկովը, որի ներկայությունը նախատեսված չէր արձանագրությամբ:

Հանդիպմանը նախորդել էին մի շարք իրադարձություններ, որոնք խոսում էին իրավիճակի լրջության մասին: Ակտիվ ռազմական գործողությունների նախօրեին Մոսկվան Հարավային ռազմական շրջանի մարտական պատրաստվածության անակնկալ ստուգում էր անցկացնում: Հայաստանում Գյումրիի ռազմաբազան Ռուսաստանի պատասխանատվության տակ է: Դրան զուգահեռ՝ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ էին անցկացնում: Ըստ սցենարի, թուրք զինվորականները պետք է չեզոքացնեին Հայաստանում ռուսական ռազմական կոնտինգենտը, իսկ այդ ժամանակ ադրբեջանցիները պետք է հարձակվեին Լեռնային Ղարաբաղի վրա:

«Арсенал отечества» պարբերականի խմբագիր Վիկտոր Մուրախովսկին կարծիք է հայտնել, որ այս հակամարտությունը լուրջ հետևանքներ չի ունենա: Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը, ընդհակառակը, կարծում է, որ ռազմական գործողությունների մասշտաբներն աննախադեպ են և իր ուժգնությամբ գերազանցում են ոչ միայն 2016 թ. իրադարձությունները, այլև 1992-1994թթ. պատերազմը:

«Մարտերի ոչ ամբողջական օրվա ընթացքում ադրբեջանական կողմը կորցրել է 6 Տ-72 տանկ, 3 ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենա և ամենաքիչը մեկ ուղղաթիռ (հայկական կողմը նշում է 3 ուղղաթիռների մասին): Այդ ամենը նկարահանված է տարբեր տեսանյութերով»,-նշել է փորձագետը:

«Ադրբեջանը 1994 թվականի զինադադարի կնքումից հետո առաջին անգամ հարվածներ է հասցնում քաղաքացիական օբյեկտներին: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմի հայտարարությունները առաջընթացի և նախկին ադրբեջանական ԽՍՀ Ջաբրայիլի շրջանում 4-6 բնակավայրերի գրավման մասին ապացուցված չեն: Կողմերի ուժերն այնքան էլ չեն տարբերվում: ՀՀ զինված ուժերն ու ԼՂՀ պաշտպանության բանակը ունեն ամենաքիչը 400 տանկ, իսկ Ադրբեջանի զինված ուժերը` շուրջ 500 (նրանցից 100-ը ժամանակակից Տ-90Ս, որը Հայաստանը չունի): Այսքան փոքր առավելությունը ռազմական գործողությունների սահմանափակ և հիմնականում բարձրալեռնային թատերաբեմում օգտագործելը գործնականում անհնար է»,-նշել է Ներսիսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan