Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ
Սեպտեմբերի 27-ի կեսօրին Վատիկանում հանդիպում ունեցանք Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված սերտ հարաբերություններին և տարբեր ոլորտներում առկա գործակցությանը։
Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սարձազերծված գործողություններին, որոնք հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակչության մեջ։
Ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կարևորեցինք Կաթոլիկ Քույր Եկեղեցու և նրա հովվապետի ձայնը։ Դատապարտելով Ադրբեջանի կողմից դրսևորած ագրեսիան՝ Մեր խոսքում հաստատեցինք, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարգմամբ և արդարության հռչակումով միայն հնարավոր կլինի վերահաստատել խաղաղությունն ու կայունությունը։
Վերջում երկու հովվապետերով աղոթք բարձրացրեցինք խաղաղության վերականգնման համար։
Առավոտյան Սուրբ Պետրոսի տաճարում ներկա գտնվեցինք նաև Սուրբ Պատարագի արարողությանը։ Պատարագիչ Լանզարի արքեպիսկոպոսը, ողջունելով մեր ներկայությունը սրբազան արարողությանը, մասնակից եկեղեցականներին և հավատացյալներին տեղեկացրեց վաղ առավոտյան վերսկսված հակամարտության մասին։ Լանզարի արքեպիսկոպոսը ներկաների անունից զորակցություն հայտնեց Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ աղոթելով Արցախի և արցախահայության անվտանգ ու ապահով կյանքի վերահաստատման համար։