Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող կոնֆիդենցիալ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ
Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների շրջանակներում իր իսկ կողմից որակված «այսպես կոչված կոնֆիդենցիալ» տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Ալիևի և Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցում են բանագնացների միջոցով։ Հայկական կողմից, ըստ տեղեկությունների, բանակցություններին մասնակցել էր վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։ Վերջինս, սակայն, հերքել էր այդ տեղեկությունը։