Այսօր՝ 29 հոկտեմբերի 2020թ., 00:00
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հեշտ լուծում չունի. Վլադիմիր Պուտին Մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին․ Ուրուգվայի նախկին նախագահները հայտարարություն են տարածել «Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության. զորախմբի հարամանատարն Արթուր Վանեցյանն է Բելգիայի խորհրդարանի պատգամավորը ԼՂ-ում հրետակոծության տակ է ընկել. ՏԱՍՍ Սաուդյան Արաբիայում հարձակվել են Ջիդայում Ֆրանսիայի հյուպատոսության անվտանգութան աշխատակցի վրա Նիսի իշխանությունները փակում են քաղաքում բոլոր եկեղեցիները տաճարի մոտ հարձակման ֆոնին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ժնեւյան հանդիպումը հետաձգվել է «Ձեր չեզոքությունը սպանում է մեզ… գործելու ժամանակն է». Սեդա Ազնավուր ԵԱՀԿ ՄԽ-ի ուշադրությունը կենտրոնացված է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման վրա. Քլարկ Քուպեր 150 հոգանոց թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (տեսանյութ) ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցությունները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքն աճում է Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան Առավոտից թշնամին հրթիռակոծում է Ստեփանակերտը. Կան վիրավորներ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունը պահպանվել է Ձերբակալվել են մոսկվացիների վրա հարձակված ադրբեջանցի ազգայնականներ Էրդողանն առաջարկել է, որ հանդիպի Ալիևին, Պուտինն էլ՝ Փաշինյանին Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների՝ Մոսկվայում հանդիպել Փաշինյանի հետ. Interfax Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը. Լուսանկարներ թիրախավորված հարձակումից հետո Իրանը բոլոր ջանքերը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ՌԴ-ում Իրանի դեսպան Լեռնային Ղարաբաղ. Արաքչիի բարդ առաքելությունը. Տարասով Մահացել է Գուրգեն Եղիազարյանը Արաքչին պատմել է ղարաբաղյան խնդրի կարգավորման իրանական պլանի մասին Պեսկովը հայտնել է, որ Ղարաբաղում մարտերի շարունակումը հարուցում է ափսոսանք եւ մտահոգություն Ինչը կդադարեցնի պատերազմը. «The Washington post» Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումների անոնս Ֆրանսիայի հայերը ճանապարհ են փակել. ուղիղ «Charlie Hebdo» երգիծական հանդեսը Էրդողանին պատկերող ծաղրանկար է հրապարակել Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Ադելիա Պետրոսյանն «Արցախ» ստեղծագործության ներքո հաղթել է Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակն Արցախում Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ Վազգեն Մանուկյանի կոչը հանուն բոլորիս ապագայի կոչ է Անհրաժեշտ է ստեղծել միասնական կոմիտե, որին պետք է հանձնել իշխանության լիազորությունները. Լարիսա Ալավերդյան Իրանի նախագահի հատուկ բանագնացը կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա Համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հետ. Հրանտ Բագրատյան Հիմա ՀՀ կառավարության հրաժարականը դառնում է բացարձակ հրատապ Ես միանում եմ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կոչին ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրատապ կարգով հրավիրել ԱԽ նիստ Վազգեն Մանուկյանի առաջարկը հանրային պահանջ ունի. Խոսրով Հարությունյան Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրերը (տեսանյութ) ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը որևէ երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ.Պեսկով Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան Դոնորական արյուն է անհրաժեշտ. Դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում Բացառել սմարթֆոնների կիրառումը Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում․ Կոնստանտին Զատուլին Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով․ ԿԳՄՍՆ Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Հրադադարը պահպանվում է. Դոնալդ Թրամփ Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել. Փաշինյան Կորոնավիրուսից 69 տարեկանում մահացել է հայտնի դիրիժոր Հարություն Թոփիկյանը Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան (տեսաանյութ) Կրեմլում մեկնաբանել են Վաշինգտոնում Ղարաբաղի հարցով բանակցությունները «Այս բարդ ժամանակներում աղոթում եմ ձեզ համար». Մել Գիբսոնն աջակցել է հայերին (տեսանյութ) Թուրքական լիրայի փոխարժեքն այսօր թարմացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային նվազագույն ցուցանիշը Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է Լավրով․ Ռուսաստանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում Պատերազմում հաղթող չկա, խաղաղությունը պարտվող չունի Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին Ժամը 08.00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ հրադադարի պայմանավորվածությունը Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները «Ցանկացած սպառնալիք, որը կխախտի մեր ժողովրդի անդորրը, կհանդիպի պատասխան միջոցառումների»․ԻՀՊԿ-ի հրամանատար Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և հրետանի է կիրառել Արցախի հյուսիսարևելյան դիրքերի ուղղությամբ Կանադայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին
Հարցում

Պաշտոնեական կեղծիքի հիմքով քրգործ հարուցվելու է, որքան էլ դիմադրեք և ցուցաբերեք անգործություն․ Արթուր Ղազինյանը՝ ՀՔԾ-ին

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ՀՔԾ-ի տարածած պարզաբանմանը «Փաստ» օրաթերթի այսօրվա հրապարակման վերաբերյալ։

«Հարգելի Հատուկ քննչական ծառայություն,

Խնդրում եմ լրագրողներին մի մեղադրեք տեղեկատվության տրամադրման ընթացքում թույլ տրված մասնակի շեղման համար:

Ավելի ճիշտ կլինի ձեր քննիչներին սովորեցնեք, որ հանցագործության մասին ներկայացված հաղորդմանը անհասկանալի ծագման գրությամբ չեն պատասխանում, այլ կայացնում են ՀՀ քր. դատ. օրենսգրքի պահանջներին համապատասխան որոշում՝ քրեական գործ հարուցելու, հարուցումը մերժելու կամ ըստ ենթակայության ուղարկելու մասին:

Իսկ պաշտոնեական կեղծիքի հիմքով քրեական գործ հարուցվելու է, որքան էլ որ դուք դիմադրեք և այդ ընթացքում ցուցաբերեք անգործություն կամ կայացնեք անհիմն որոշումներ:

Առողջ եղեք»,- գրել է Ղազինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել «Փաստ» օրաթերթի այսօրվա հրապարակման վերաբերյալ, որում ասվում էր, որ դատարանը բավարարել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի բողոքը, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Պարզաբանման մեջ ասվում է․

«Որոշ լրատվամիջոցներ, հավատարիմ մնալով ապատեղեկատվություն տարածելու իրենց գործելաոճին, դարձյալ շարունակում են միտումնավոր ապակողմնորոշել հանրությանը ոչ հավաստի և մանիպուլյացիոն բնույթի հրապարակումներով: Մասնավորապես` «Փաստ» օրաթերթի` «Դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրեական գործ` պաշտոնեական կեղծիքով» վերտառությամբ այսօրվա հրապարկման առնչությամբ հարկ ենք համարում հայտնել, որ 2020 թվականի սեպտեմբերի 22-ին դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտը որևէ առնչություն չունի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով կայացված` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված բողոքի հետ: Նշված բողոքը քննվում է այլ դատավորի վարույթում: Տաթևիկ Գրիգորյանի վարույթում քննվել է Ա. Ղազինյանի բողոքը իր մեկ այլ հաղորդման հիման վրա նյութեր չնախապատրաստելու վերաբերյալ: Դատարանի կողմից վարույթն իրականացնող մարմնին ընդամենը պարտավորեցվել է նախապատրաստել նյութեր` քրեական գործ հարուցելու հարցը քննարկելու համար: Այսինքն` դատարանի որոշումը վերաբերում է դիմումը քննարկելու ընթացակարգին, և նշված որոշումը Ա. Ղազինյանի հայտարարության կապակցությամբ քրեական գործ հարուցելու հիմք չէ:

Այսպիսով` նման անհարմար իրավիճակներում չհայտնվելու համար վերը նշված լրատվամիջոցին խորհուրդ ենք տալիս տեղեկատվության հավաստիության վերաբերյալ նախապես պարզաբանումներ ստանալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan