Այսօր՝ 23 նոյեմբերի 2020թ., 00:00
Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. Նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը Հեղափոխական պաշտոնյան սպառնում է Խաչատուրովի որդուն եւ Վիտալի Բալասանյանին. «Ստառշե Էդդի» տելեգրամ ալիք. Ղարաբաղյան երկրորդ պատերազմը պաշտոնյաների ստերի խորհրդանիշն է Առանց ՍՇՎ նշանների բարձր ջերմություն․ Ինչի՞ մասին կարող է այն վկայել Դոլարի փոխարժեքը անցավ 505 դրամից. Եվրոն հատեց 600-ի սահմանագիծը Սա կարելի է ազգային ողբերգություն համարել. Սևակ Հակոբյան Կա՛մ այս մարդիկ պետք է խոսեն, կա՛մ կիսեն Փաշինյանի հետ ճակատագրական սխալի պատասխանատվությունը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից Հուսամ՝ վերջին պահին եկեղեցում մոմ ես վառել, որ քեզ չսպանեցին Էջմիածնում. Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին «Մեղավորներ չեմ փնտրելու, որովհետեւ կորուստս տիեզերական էր...». Դավիթ Ամալյանի գրառումը զոհված որդու մասին ՄԻԵԴ-ը բավարարել է գերության մեջ հայտնված գերիների հարցով մեր դիմումները. 17 հայ գերու անուն է հրապարակվել Ի՞նչ ունեն քննարկելու գործարարները երկիրն ավերած, հազարավոր զոհերի պատճառ դարձած Նիկոլի հետ Նիկոլը ԱԱԾ է հրավիրել Մայր Աթոռի դիվանապետին Պուտինը հավասարակշռության մեջ է պահում Էրդողանին, Փաշինյանին, Ալիեւին, Թրամփին, Մակրոնին եւ Մերկելին «Կոմերսանտ». Ուխտասարի վերջին օրը Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչիին Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարում. Նիկոլը պետք է հեռանա Երուսաղեմի Հայ պատրիարքը ՌԴ նախագահ Պուտինից խնդրել է Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները Այդ «չինական ոստիկանները» որևէ կապ չունեն իրավապահ համակարգի հետ․Նարեկ Մալյան Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին. Գեւորգ Դանիելյան Հրաժարական տուր, գնա, ին՞չ է մնացել քեզ անելու, ասա, ազնիվ եղիր. Գեւորգ Պետրոսյանը` Փաշինյանին (Տեսանյութ) Լեւոն Արոնյան․ Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք «Մենք միշտ կհիշենք ձեր սխրանքը». Գարիկ Մարտիրոսյան Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը սկսեց երկու հաղթանակով Եւ ի՞նչ, արդեն մենք ունենք 130 մլն․ դոլարի մետաղի ջարդոն ՍՈՒ-ե՞ր․ Ավետիք Իշխանյան Այն երկուսը, որոնք չպետք է լինեին Սուրբ Էջմիածինում Հայրենիքի համար արյուն թափողները հերոսներ են ու նահատակներ. Արամ Ա կաթողիկոս Հենրիխ Մխիթարյան․ Մեր Հայ Հերոսների համար (ֆոտո) Արթուր Վանեցյանը ձերբակալվել է ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին ԱԱԾ-ն խուզարկում է «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը. «Հայրենիք» կուսակցություն Ինձ համար այս պահին կարեւորն է՝ թույլ չտալ, որ զայրույթը վերածվի բեւեռացման ու ընդհարումների. նախագահ Արմեն Սարգսյան Իշխանության պահապանները Ռուսաստանը եղբայրական պետություն է եղել եւ կմնա Հայաստանի համար. Արման Աբովյան Դոնորական արյան անհրաժեշտություն միշտ կա․ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Նախիջեւանից Ադրբեջան ճանապարհը լինելու է մեր երկրի կործանման սկիզբը, այն կտրելու է մեր հայրենիքի պորտալարը. իրանագետ ԼԺՀ-ն հայտարարել է Դոնբասից Ղարաբաղ ուկրաինացի ուժայինների արտահոսքի մասին Լուկաշենկոն ԱՊՀ, ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում ինտեգրումը միջոց է համարում գունավոր հեղափոխությունների դեմ Եթե մենք տալիս ենք Արցախը, ուրեմն մենք տալու ենք Հայաստանը, մենք դա թույլ տալ չենք կարող․ Միքայել Մելքումյան Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի հայտարարության կետերի կատարումը Համաձայնագրի որոշ կետեր հնարավոր է փոխել. Հրանտ Բագրատյան Նոր բանակցող, չի նշանակում պատերազմ, նշանակում է Հայաստանի համար նոր շանս. Արփինե Հովհաննիսյան Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է. Լևոն Մնացականյան Սաուդյան Արաբիայի ավագ գիտնականների խորհուրդը «Մուսուլման եղբայրներ»-ն իսլամին ուղղված սպառնալիք է անվանել Համոզմունքներիս հետ անհամատեղելի եմ համարում վարչապետի աշխատակազմում աշխատանքս․ խորհրդական Տաթևիկ Սողոյան Գոռում էինք, որ երկիր ենք կորցնելու, սակայն չլսեցիք, ծաղրեցիք մեզ․ մենք և՛ ամեն ինչ կորցրինք․ Վլադիմիր Գասպարյան Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը հանդես են եկել կոչով Փաշինյանի կառավարությունն ընկնում է քաղաքական անդունդը, որտեղից կարող է երբեք դուրս չգալ. միջազգային մամուլի արձագանքը Երեկ ուշ երեկոյան Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արկադի Ղուկասյանը. Նա կոնկրետ առաջարկներ է արել Վերջապետը. ավարտված իշխանության ապացույցները Հրաժարականների վերջնաժամկետը սպառվում է Պուտինն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման հարցում․ Կրեմլ Եթե իրենք իրենց հատկացված ժամանակում այդ հարցը չեն լուծի, ես ձայնագրությունը կհրապարակեմ. Վարդան Աթաբեկյան Ամբողջ թիմով հեռանալն այլընտրանք չունի. Էդմոն Մարուքյան Սա ավելին է, քան սովորական ահազանգը Ինչպե՞ս կարելի է հրապարակում լայն սփռումով ցուցադրել տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ. ՄԻՊ Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Գեղամ Մանուկյանն ազատ արձակվեց Լենա Նազարյանին Արցախից առավել իր աշխատասենյակի գույքն է հետաքրքրո՞ւմ Համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է. Լեւոն Տեր-Պետրոսյան «Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից՝ համակարծիք չլինելով թիմի դիրքորոշման հետ Ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին Նիկոլ Փաշինյանը ապօրինի հրամաննե՞ր է տվել Մենք չէինք նահանջում․ մեզ զրկեցին մեր հայրենիքը պաշտպանելու իրավունքից. Միհրան Հարությունյան Հայաստանում գործում է 37 թիվը, երբ վոժդի հրամանով ձերբակալում էին մարդկանց. իրավապաշտպան Ավետիք Իշխանյան ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը հայտարարություն է տարածել 7 փաստ, թե ինչ կարող էր անել Նիկոլը, բայց ստորաբար չարեց Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների հետ Հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի առջև. Իշխան Սաղաթելյանը ԱԱԾ մեկուսարանից Կա՛մ անում ես անարդարություն ու մաս կազմում դավաճանությանը, կա՛մ մնում ես մարդ ու սպա Լավրով. Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի Քաղաքական և ազգադավ այս ձերբակալություններով անհնար է լռեցնել մեր ձայնը. Վանեցյան Լավրովը` Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների եւ վերջնական քաղաքական կարգավորման մասին Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների մասին Թուրքիան նախատեսում է երկաթուղի կառուցել դեպի Ադրբեջան ԱՍԱԼԱ – ի Վազգենի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին,Դավիթ Տոնոյանին և Օնիկ Գասպարյաին Փաշինյան Նիկոլը շարունակում է ձերբակալությունները Այսօր առավոտյան հանդիպել են Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը Վահե Հովհաննիսյան. Բարդագույն իրավիճակն ունի պարզ բանաձևեր Ի՞նչ աթոռակռվի մասին կարող է խոսք լինել նման «մխացող անապատի» պայմաններում. Կարեն Բեքարյան Շերը Հայաստանին ու Արցախին օգնելու խնդրանքով դիմել է ԱՄՆ կառավարությանը
Հարցում

Վարչապետի դատաիրավական էմոցիաները

Վերջին երկու տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, նրա պատգամավորները, իրար հերթ չտալով հայտնում էին հերթական բացահայտված թալանի ու այլ ծանր հանցագործությունների մասին։ Գրեթե բոլոր աղմկահարույց հանցագործությունները ուղեկցվում էին վարչապետի շոկի մեջ լինելու, էմոցիանալ պահեր ապրելու վերաբերյալ հայտարարություններով։ Ամեն ինչ բնականին մոտ էր, ու լայն զանգվածները ազդվում էին։ Սակայն էմոցիաներից զատ, քրեական գործերից շատերն այնքան արհեստական էին, այնքան թերի, որ դրանք անվերջ ձգձգվում են կամ պարզապես մոռացության մատնվում։ Փորձեք վերհիշել վարչապետի դատաիրավական էմոցիաները.

1. Նոր Հայաստանի քրեական ամենամեծ աղմուկը բարձրացավ Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» գործով։ Մանվել Գրիգորյանը մեղադրվեց 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցները վատնելու և շորթմամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:
Նիկոլ Փաշինյանը չհապաղեց լայվով հայտարարել, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլև զինվորներին հասանելիք ուտելիքն ու տրվող օգնությունը գողանալու մեջ: Նա հատուկ արձանագրեց, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված էր ոչ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, այլև այն կասկածների հետ, որ նա ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորների համար հավաքագրված օգնությունը յուրացնելու և գողանալու, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրելու մեջ։ Փաշինյանի ամբողջ խոսքը հենց այդ դրվագի վրա էր, և նա փորձում էր որքան հնարավոր է մեծ քանակի էմոցիա հանել հանրային լսարան: Լինենք անկեղծ՝ դա նրան հաջողվեց։
Մի քանի շաբաթ շարունակ բոլոր լրատվամիջոցների թոփ 1 թեման դարձած գործը ներկայացվեց այնպես, որ կարծես թե ամեն ինչ պարզ է, ապացուցված։
Սակայն գործի հանգուցալուծումը մինչ այժմ չի երևում։ Որովհետև եթե նույնիսկ բոլոր մեղադրանքները ճիշտ էին, դա այնքան պարզ գործ էր, որ վաղուց պետք է դատավճիռ կայացված լիներ, եթե չէ...
Տակը մնաց էմոցիոնալ սուտը։ Կարծես, թե տուշոնկաները «օրինական» էին։

2. 2018թ. օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Մարտի 1-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է. «Քանի որ դա շատ կարևոր թեմա է, ես ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ մարտի 1-ի գործին: Բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները, և այդ հարցազրույցները լսելով՝ ես կարող եմ ասել հետևյալը, իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է. ըստ էության, մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է»։ Դրանից հետո արդեն երկու տարի է մարտի 1-ի քրեական գործը մեր կյանքի անբաժանելի մասն է. Այն սկսվեց «... արդեն իսկ բացահայատված է հայտարարությամբ» և տոտալ քարոզչությամբ։ Այսօր, սակայն քրեական այս գործն իրեն սպառել է։ Սա նշանակում է՝ այս դատավարությունը դուրս է հասարակական օրակարգից, այն չի հետաքրքրում հասարակությանը, քարոզչությունը չի աշխատում, դատական համակարգի անաչառությանը ոչ ոք չի հավատում, իսկ բուն դատական պրոցեսը չունի ոչ մի հեռանկար...։ Այն գրեթե կապ չունի մարտի 1-ի հետ։ Մարտի մեկի գործով առանցքային հարցերը այդպես էլ չբացահայտվեցին, որովհետև ի սկզբանե մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնաց սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով:Արդյունքում և՛ տուժողները, և՛ պաշտպանական կողմը մեղադրում են իրավապահներին քրեական գործի թերի քննության համար, իսկ իշխանությունը հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում։ Սահմանադրական կարգի տապալման գործը պարզապես ջուր դուրս եկավ։

3. 2018թ. հոկտեմբերի 24-ին ԱԺ նիստում Նիկոլը Փաշինյանը հայտարարեց «Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է, դա լինելու է երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»։
Նա դարձյալ գործը ներկայացրեց որպես 100 տոկոսով ապացուցված գործ, երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործ։ Պարզապես սպասում էին մի թղթի... պաշտոնական պատասխանի, որի Հայաստան ուղարկելն արդեն երեք ամիս է ձգձգվում էր։ Շարունակությունը եղավ այն, որ պետության «գլխավոր կոռուպցիոները»՝ բնապահպանության նախկին նախարարը հանգիստ հեռացավ, հայտնվեց Հայաստանից դուրս: 2019թ. հունվարին դատարանը բնապահպանության նախկին նախարարին կալանավորելու որոշում կայացրեց, մինչդեռ Արամ Հարությունյանը արդեն Հայաստանում չէր։ Դժվար է ասել՝ նախապես պայմանավորված, թե ինչպես։ Հարուցված քրեական գործը լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվության համար 14 մլն դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման մասին էր։ Արդյունքում երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործով մեղադրյալն իր համար հանգիստ շրջում է Հայաստանից դուրս։ Իսկ իշխանությունը դրա մասին այլևս չի խոսում։

4. 2019թ. հունիսի 4-ին մարտի 1-ի 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով ձերբակալվեց ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, նրան մեղադրանք առաջադրվեց։ Ձերբակալության փաստին հաջորդող օրը Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ սա վկայում է Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքի մասին. «Սա նախ ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքը։ Եվ բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որ բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն։ Եվ այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է՝ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը։ Եվ այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի, ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո, բնականաբար, շատ նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել»։ Գեղամ Պետրոսյանին հուլիսի 5-ին մեղադրանք առաջադրվեց՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար, հուլիսի 7-ին նա կալանավորվեց։ Օգոստոսի 4-ին Գեղամ Պետրոսյանի խափանման միջոցը փոխվեց, նա ազատ արձակվեց։ Հերքվեց զենքի նույնությունը, փորձաքննությամբ պարզվեց, որ Մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի հետ։ Իսկ հետո գործը մոռացվեց։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Գեղամ Պետրոսյանի հետ կապված վարույթն իրականացնող մարմինն առհասարակ որևէ քննչական գործողություն չի կատարում, գործն ինչպես կար, այնպես էլ մնում է։ Թե ինչ էմոցիոնալ պահեր է ապրում վարչապետ Փաշինյանը հիմա, երբ պարզ է դառնում, որ հերթական էմոցիոնալ սուտն էր մատուցվել հասարակությանը, դժվար է ասել։

5. 2019թ. տարեվերջյան ամենախոշոր հանրային սկանդալը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն էր։ Զգայուն, անչափ զգույշ և լուրջ մոտեցում պահանջող այս գործը բավականին փնթի և գռեհկորեն մատուցվեց հանրությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց, որ Քննչական կոմիտեի` երեխաների թրաֆիքինգի մասին հայտարարությունից հետո շոկի մեջ է, և որ մարդկայնորեն չէր կարող հավատալ, որ այս թեմայով կլինեն բացահայտումներ, բայց փաստը մնում է փաստ, որ կան ձերբակալվածներ։ Զարգացումներն էլ, նույն էմոցիաների տակ, ընթացան արդեն ավանդույթ դարձած դասական սցենարով. իրավապահների հապճեպ հայտարարություններ, քաղաքական իշխանության հապճեպ արձագանք, թեմայի շուրջ գերզգացմունքայնության ապահովում, Հ1-ի, ՊՈԱԿ-ի հուզական «ներկայացումներ», մեղավորների նշանակում, սոցցանցային արդարադատություն և սոցցանցային հետաքննություն, գլխատելու, քառատելու կոչեր։ Արդյունքում հասարակության մի հատվածը կայացրեց իր դատավճիռը՝ առանց սպասելու քննության ավարտին։ Այսօր, սակայն, թեման մոռացության է մատնվել, չկան նախկին էմոցիաները։ Ոչ ոք դրա մասին չի հիշում։

Բարձր էմոցիոնալ ֆոնի վրա հայտարարվող, սակայն հետո շատ արագ սպառվող և անվերջ չհանգուցալուծվող քրեական գործերը հասարակության մոտ բազմաթիվ հարցեր են ծնում, փոխում են վերաբերմունքը և սպասելիքները այսօրվա իշխանությունների հանդեպ։ Վարչապետի դատաիրավական էմոցիաները արդեն սկսել են նրա դեմ աշխատել։ Այն, ինչը նա մինչև վերջին կաթիլը փորձում էր օգտագործել իր շահի համար, ժամանակի ընթացքում սկսել է աշխատել իր դեմ։ Մնում է միայն էմոցիոնալ սուտը և թերահավատության աճող ալիքը։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan