Ես կխնդրեմ արևի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում, մինչև իր և մյուսների գործով դատավարության սկսվելը, հանդիպեց իր աջակիցների հետ։
Աջակիցները նրան դիմավորեցին ծափահարություններով եւ «Քոչարյան հերոս» վանկարկումով։
«Եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնելու՝ ձեր ակտիվ աջակցության համար. դա եւ՛ ուժ է հաղորդում եւ՛ տոկություն։ Բայց նաեւ պետք է ասեմ, որ այս անիմաստ դատը բավական երկար է տեւելու։ Ասել եմ, որ իմ օրացույցից երեքշաբթի օրը ջնջված է, որովհետեւ անիմաստ օր է եւ չեմ ուզում եմ, որ ձեր օրացույցում էլ նույնը լինի։ Ես կխնդրեմ արևի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն։ Այս անիմաստ դատը մտել է ռուտինայի մեջ, երկար է տեւելու։ Խնդրում եմ՝ ձեր երեքշաբթի օրը մի ջնջեք ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարեւոր գործերով»,- ասաց Ռոբերտ Քոչարյանն ու շնորհակալություն հայտնելով իր աջակիցներին՝ մուտք գործեց դատարան։