Այսօր՝ 24 նոյեմբերի 2020թ., 00:00
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցված են Շարունակվում է անհետ կորածների որոնման աշխատանքները Եւս 1300 փախստականներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղ Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում. 3-րդ նախագահի գրասենյակ Մխիթարյանը՝ «Պարմայի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Գերիների վերադարձման գործընթացը կախված է Ադրբեջանից, քանի որ իրենց վերահսկողության տակ են գերիները. Արցախի ՄԻՊ Ապաշնորհ իշխանություններն ապաշնորհ են ամեն ինչում Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. Նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը Հեղափոխական պաշտոնյան սպառնում է Խաչատուրովի որդուն եւ Վիտալի Բալասանյանին. «Ստառշե Էդդի» տելեգրամ ալիք. Ղարաբաղյան երկրորդ պատերազմը պաշտոնյաների ստերի խորհրդանիշն է Առանց ՍՇՎ նշանների բարձր ջերմություն․ Ինչի՞ մասին կարող է այն վկայել Դոլարի փոխարժեքը անցավ 505 դրամից. Եվրոն հատեց 600-ի սահմանագիծը Սա կարելի է ազգային ողբերգություն համարել. Սևակ Հակոբյան Կա՛մ այս մարդիկ պետք է խոսեն, կա՛մ կիսեն Փաշինյանի հետ ճակատագրական սխալի պատասխանատվությունը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից Հուսամ՝ վերջին պահին եկեղեցում մոմ ես վառել, որ քեզ չսպանեցին Էջմիածնում. Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին «Մեղավորներ չեմ փնտրելու, որովհետեւ կորուստս տիեզերական էր...». Դավիթ Ամալյանի գրառումը զոհված որդու մասին ՄԻԵԴ-ը բավարարել է գերության մեջ հայտնված գերիների հարցով մեր դիմումները. 17 հայ գերու անուն է հրապարակվել Ի՞նչ ունեն քննարկելու գործարարները երկիրն ավերած, հազարավոր զոհերի պատճառ դարձած Նիկոլի հետ Նիկոլը ԱԱԾ է հրավիրել Մայր Աթոռի դիվանապետին Պուտինը հավասարակշռության մեջ է պահում Էրդողանին, Փաշինյանին, Ալիեւին, Թրամփին, Մակրոնին եւ Մերկելին «Կոմերսանտ». Ուխտասարի վերջին օրը Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչիին Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարում. Նիկոլը պետք է հեռանա Երուսաղեմի Հայ պատրիարքը ՌԴ նախագահ Պուտինից խնդրել է Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները Այդ «չինական ոստիկանները» որևէ կապ չունեն իրավապահ համակարգի հետ․Նարեկ Մալյան Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին. Գեւորգ Դանիելյան Հրաժարական տուր, գնա, ին՞չ է մնացել քեզ անելու, ասա, ազնիվ եղիր. Գեւորգ Պետրոսյանը` Փաշինյանին (Տեսանյութ) Լեւոն Արոնյան․ Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք «Մենք միշտ կհիշենք ձեր սխրանքը». Գարիկ Մարտիրոսյան Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը սկսեց երկու հաղթանակով Եւ ի՞նչ, արդեն մենք ունենք 130 մլն․ դոլարի մետաղի ջարդոն ՍՈՒ-ե՞ր․ Ավետիք Իշխանյան Այն երկուսը, որոնք չպետք է լինեին Սուրբ Էջմիածինում Հայրենիքի համար արյուն թափողները հերոսներ են ու նահատակներ. Արամ Ա կաթողիկոս Հենրիխ Մխիթարյան․ Մեր Հայ Հերոսների համար (ֆոտո) Արթուր Վանեցյանը ձերբակալվել է ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին ԱԱԾ-ն խուզարկում է «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը. «Հայրենիք» կուսակցություն Ինձ համար այս պահին կարեւորն է՝ թույլ չտալ, որ զայրույթը վերածվի բեւեռացման ու ընդհարումների. նախագահ Արմեն Սարգսյան Իշխանության պահապանները Ռուսաստանը եղբայրական պետություն է եղել եւ կմնա Հայաստանի համար. Արման Աբովյան Դոնորական արյան անհրաժեշտություն միշտ կա․ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Նախիջեւանից Ադրբեջան ճանապարհը լինելու է մեր երկրի կործանման սկիզբը, այն կտրելու է մեր հայրենիքի պորտալարը. իրանագետ ԼԺՀ-ն հայտարարել է Դոնբասից Ղարաբաղ ուկրաինացի ուժայինների արտահոսքի մասին Լուկաշենկոն ԱՊՀ, ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում ինտեգրումը միջոց է համարում գունավոր հեղափոխությունների դեմ Եթե մենք տալիս ենք Արցախը, ուրեմն մենք տալու ենք Հայաստանը, մենք դա թույլ տալ չենք կարող․ Միքայել Մելքումյան Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի հայտարարության կետերի կատարումը Համաձայնագրի որոշ կետեր հնարավոր է փոխել. Հրանտ Բագրատյան Նոր բանակցող, չի նշանակում պատերազմ, նշանակում է Հայաստանի համար նոր շանս. Արփինե Հովհաննիսյան Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է. Լևոն Մնացականյան Սաուդյան Արաբիայի ավագ գիտնականների խորհուրդը «Մուսուլման եղբայրներ»-ն իսլամին ուղղված սպառնալիք է անվանել Համոզմունքներիս հետ անհամատեղելի եմ համարում վարչապետի աշխատակազմում աշխատանքս․ խորհրդական Տաթևիկ Սողոյան Գոռում էինք, որ երկիր ենք կորցնելու, սակայն չլսեցիք, ծաղրեցիք մեզ․ մենք և՛ ամեն ինչ կորցրինք․ Վլադիմիր Գասպարյան Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը հանդես են եկել կոչով Փաշինյանի կառավարությունն ընկնում է քաղաքական անդունդը, որտեղից կարող է երբեք դուրս չգալ. միջազգային մամուլի արձագանքը Երեկ ուշ երեկոյան Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արկադի Ղուկասյանը. Նա կոնկրետ առաջարկներ է արել Վերջապետը. ավարտված իշխանության ապացույցները Հրաժարականների վերջնաժամկետը սպառվում է Պուտինն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման հարցում․ Կրեմլ Եթե իրենք իրենց հատկացված ժամանակում այդ հարցը չեն լուծի, ես ձայնագրությունը կհրապարակեմ. Վարդան Աթաբեկյան Ամբողջ թիմով հեռանալն այլընտրանք չունի. Էդմոն Մարուքյան Սա ավելին է, քան սովորական ահազանգը Ինչպե՞ս կարելի է հրապարակում լայն սփռումով ցուցադրել տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ. ՄԻՊ Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Գեղամ Մանուկյանն ազատ արձակվեց Լենա Նազարյանին Արցախից առավել իր աշխատասենյակի գույքն է հետաքրքրո՞ւմ Համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է. Լեւոն Տեր-Պետրոսյան «Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից՝ համակարծիք չլինելով թիմի դիրքորոշման հետ Ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին Նիկոլ Փաշինյանը ապօրինի հրամաննե՞ր է տվել Մենք չէինք նահանջում․ մեզ զրկեցին մեր հայրենիքը պաշտպանելու իրավունքից. Միհրան Հարությունյան Հայաստանում գործում է 37 թիվը, երբ վոժդի հրամանով ձերբակալում էին մարդկանց. իրավապաշտպան Ավետիք Իշխանյան ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը հայտարարություն է տարածել 7 փաստ, թե ինչ կարող էր անել Նիկոլը, բայց ստորաբար չարեց Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների հետ Հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի առջև. Իշխան Սաղաթելյանը ԱԱԾ մեկուսարանից Կա՛մ անում ես անարդարություն ու մաս կազմում դավաճանությանը, կա՛մ մնում ես մարդ ու սպա Լավրով. Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի Քաղաքական և ազգադավ այս ձերբակալություններով անհնար է լռեցնել մեր ձայնը. Վանեցյան Լավրովը` Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների եւ վերջնական քաղաքական կարգավորման մասին Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների մասին
Հարցում

Երեւանի չարդարացված սպասողական պահվածքը խրախուսում է Էրդողանին. «Վերնատուն»

Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի հերթական քննարկումը, որն այս անգամ նվիրված էր Հայաստանի հարակից տարածաշրջաններում, հատկապես ԼՂ հակամարտության եւ հայ-ադրբեջանական խնդիրներում Թուրքիայի կտրուկ ակտիվացող ագրեսիվ քաղաքականությանն ու գործողություններին:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Թուրքիայի գործողությունների աշխարհաքաղաքական վտանգավոր հետեւանքներին։ Փաստվել է, որ դրանք ուղեկցվում են ռազմական բաղադրիչի ակտիվ կիրառմամբ եւ նոր մարտական գործողությունների դիմելու սպառնալիքներով։

Ընդգծվել է, որ եթե մինչ այս Թուրքիան իր սահմաններից դուրս ռազմական ներկայություն ուներ միայն հյուսիսային Կիպրոսում, հիմա արդեն թուրքական զինուժը տեղակայված է Սոմալիում, Քաթարում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ Ադրբեջանում (Սիրիայում, մասնավորապես, դրանց թիվը գերազանցում է 20 հազարը), եւ Անկարան չի թաքցնում, որ մեծ տարածաշրջանում ռազմաքաղաքական բազմակողմ ազդեցության համար պայքարում պատրաստ է դիմելու ամենակոշտ քայլերի։

Քննարկվել են նաեւ Թուրքիայի հարաբերությունների զարգացումները Ռուսաստանի, Իրանի, Իսրայելի հետ, նրա աճող քաղաքական ակտիվությունը Լիբանանում։

Նշվել է, որ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Թուրքիայի հանդուգն պահվածքը պատերազմի իրական սպառնալիք է ստեղծել Հունաստանի եւ Կիպրոսի համար։ Այստեղ նա օր-օրի ավելացնում է իր ռազմական ներկայությունը` հարաճուն լարվածություն առաջացնելով նաեւ Իսրայելի, Եգիպտոսի եւ Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրների հետ հարաբերություններում։ Ընդ որում, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության համար խոչընդոտ չէ այն իրողությունը, որ հակամարտություն է բորբոքում ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների հետ, ինչը լուրջ հարված է Հյուսիս Ատլանտյան դաշինքին։

Մանրամասն քննարկվել են մեր տարածաշրջանի վերջին զարգացումները, ընդգծվել է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների խիստ բացասական ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի վրա, դիտարկվել են թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության նոր զարգացումներն ու միտումները եւ Հայաստանի ու Արցախի համար դրանցից բխող նոր սպառնալիքները։ Արձանագրվել է, որ պաշտոնական Երեւանի` ոչնչով չարդարացված սպասողական, կրավորական պահվածքը խրախուսում է Էրդողանին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա այնպիսի անմիջական քաղաքական ազդեցություն ձեռք բերելու, որը նախընթաց 30 տարում չի հաջողվել Թուրքիային: Ավելին, օգտվելով հայ-ադրբեջանական հուլիսյան ռազմական բախումից, Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններից հետո Թուրքիան զորախումբ է տեղակայել Ադրբեջանում, ներառյալ Նախիջեւանում եւ պաշտոնապես իրեն հայտարարել ԼՂ հակամարտության կողմ։

Այն, որ Թուրքիան դե ֆակտո եւ դե յուրե ԼՂ հակամարտության կողմ է՝ հայտնի է դեռ 1993 թվականից, երբ Հայաստանը ենթարկեց տրանսպորտային ու տնտեսական շրջափակման, որն ըստ միջազգային իրավունքի՝ թշնամական գործողություն է։

Քնարկման մասնակիցները նշել են, որ իրեն պաշտոնապես հայտարարելով ԼՂ հակամարտության կողմ` Թուրքիան առաջացնում է որակապես այլ իրավիճակ եւ փորձում ուղղակիորեն ազդել ԼՂ հակամարտության բանակցային գերծընթացի վրա, ռազմաքաղաքական միջամտությամբ փոխել Հարավային Կովկասի անվտանգության համակարգը, էապես խախտել փխրուն հավասարակշռությունը մեր տարածաշրջանում: Իրադարձությունների նման սպառնալի ընթացքը ավելի քան հավանական է, եւ չպետք է բացառել Մերձավոր Արեւելքի օրինակով մեր տարածաշրջանը ապակայունացնելու թուրքական ծրագրի գոյությունը:

Հանձնաժողովը համարել է, որ ավելի քան հնարավոր է Հայաստանի նկատմամբ հերթական, լրացուցիչ թշնամական քայլ՝ թուրքական օդային տարածության փակումը Հայաստանի համար, ինչն Անկարան իրականացնում էր1993-94թթ․։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը դեպքերի այսպիսի զարգացումը համարում է անթույլատրելի եւ տեսնում դրա աննախադեպ սպառնալիքները երկու հայկական պետությունների համար։

Հանձնաժողովը հույս է հայտնել, որ իրավիճակի թելադրանքով պաշտոնական Երեւանը հարցն անհապաղ քննարկման առարկա կդարձնի միջազգային բոլոր հնարավոր հարթակներում, կբազմապատկի իր դիվանագիտական, ռազմաքաղաքական, միջազգային, տեղեկատվական ու քարոզչական ջանքերը եւ օգտագործելով Հայաստանի ու Սփյուռքի ներուժը՝ կստեղծի անվտանգային պետական ու հասարակական նոր գործուն ինստիտուտներ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը զսպելու եւ արդյունավետ կերպով չեզոքացնելու նպատակով:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan