Այսօր՝ 22 հոկտեմբերի 2020թ., 00:00
Հայաստանը պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը. Մանե Գեւորգյան Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը Ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն ուղղված ցանկացած հանդիպում ողջունում ենք․ Իշխան Սաղաթելյան Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել Ինչո՞ւ հնարավոր դարձավ այս «հաղթական» աղետը, ո՞րն է սրանում նախկինների մեղքը և «դուխով ու հպարտներինը». Ս. Սրապիոնյան Ինչու՞ ՀՀ-ն չի դիմում Ռուսաստանին. Բագրատ Եսայան Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կրկին հանդիպել են Փաշինյանին Նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը շատ կարեւոր քայլ է Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը. ԱՄՆ Պետքարտուղար Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահների հետ Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է. ՀՀ նախագահ Եվրոպական խորհրդի նախագահ. Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի Առաջնահերթ նպատակը վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումն է Բանակի գործերում քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցապետերին պետք չի խառնել, հիմա 17-րդ դարը չէ. Դանիելյան France24-ն Ադրբեջանի կողմից կռվող Սիրիայից ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել «Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»»․ Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով գերմանական BILD-ի հետ հարցազրույցից Նախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Վիկտոր Սողոմոնյան Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ Արցախի հարցով խորհրդակցություն է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների Մոսկվայում հանդիպելու ցանկությունը ՌԴ-ն պատերազմի առաջին օրից սկսած արել եւ անում է շատ բաներ, որի մասին կարող է դուք չգիտեք. Մարուքյան Մեր ճակատագիրն է վճռվում, օրհասական պահեր ենք ապրում. Պարգև Սրբազանի կոչը Ի՞նչ է հարկավոր Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության հաստատման առաջին քայլի համար. WP Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է Մոսկվա մեկնեց նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը Ղարաբաղյան հակամարտության պատճառով ՈւԵՖԱ-ն արգելել է Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումների անցկացումը Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին Պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք բայց չգիտեինք Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել «Կանադա, խոսիր». Տորոնտոյում հայերի ազդեցիկ լուռ ակցիան. պարաններին երեխաների ու կանանց արյունոտ շորեր են Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Բելգիայի ավելի քան 30 գործիչներ կոչ են արել Բրյուսելին եւ Եվրոպային դատապարտել Արցախի վրա հարձակումը Ամերիկացի օրենսդիրը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել Այլ ընտրություն չի մնում, քան անցնել Արցախի միջազգային ճանաչմանը. ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքի Համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Independent»–ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է․ Պեսկով Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Քերի Քավանո ԱԺ արտահերթ նիստ կգումարվի ՔՊ վարչության անդամները Կառավարությունում են․ նրանք հանդիպում են վարչապետի հետ ՄԱԿ-ի ԱԽ-ը կհամաձայնեցնի եւ կհրապարակի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու կոչով տեքստը Արցախի նախկին 2 նախագահները Կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. 168.am «Ես նման տեղեկություն չունեմ». Մանե Գևորգյանը՝ Արցախի նախկին երկու նախագահների՝ այս պահին Կառավարության շենքում գտնվելու մասին Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները «Տղաները դեռ պետք է սպասեն». EuroNews-ի ռեպորտաժը՝ Արցախի առաջնագծից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարների հետ Պոմպեոյի հանդիպման մասին տեղեկությունները Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը եւ Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում․ Արամ Ա Կաթողիկոս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցը Փաշինյան. Ռուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա Ալիեւի հետ հանդիպման համար Ալիեւ. Բաքուն պատրաստ է Երեւանի հետ բանակցություններին Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում Փաշինյան. պատրաստ ենք փոխզիջման. մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ «Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային»․ Bloomberg Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին Լավրովը կոչ է արել չլարել ԼՂ շուրջ իրավիճակը Իրանի ԱԳՆ. Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, պատասխան կստանա Լավրովը ԵԽ ղեկավարի հետ կքննարկի Արցախյան հակամարտությունը Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24 հազար աշակերտ չի հաճախում դպրոց Պարգեւ Սրբազանն այցելեց ու օրհնեց հրամանատարական կազմին եւ բանակին, ինչպես նաեւ մաղթեց հաղթանակ Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը Հենրիխ Մխիթարյան. Իմ երկիրն իմ սրտում է Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը. ԱԳՆ «Արցախը մենք ենք». Հունաստանի հայերը հարյուրից ավելի ավտոմեքենաներով քիչ առաջ փակեցին Թուրքիայի հետ սահմանը (տեսանյութ) Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված «Ղարաբաղ. Սև օրեր». Life.ru-ի վավերագրական ֆիլմը պատերազմի կիզակետում գտնվող Ստեփանակերտից Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել. Ժոզեֆ Բորելի հայտարարությունը ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ Ֆրանսիայի խոշոր քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել. փողոցները դատարկվել են Խորվաթիայի վարչապետը սպիտակ փոշի եւ սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել. ԶԼՄ-ներ Հսկայական անելիք ունենք
Հարցում

Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ մեր իշխանությունը ձի կամ էշ հեծնած հնոտիք է քրքրում ու «նապաստակ նկարում». Բեքարյան

Երկրի ներսում լարվածություն հրահրելը, արժեքները ոտնահարելը, քաղաքական բանավեճը քինախնդիր էությանն ու իմաստազուրկ ամբիցիաներին ծառայեցնելը, էժանագին pr-ը, տարաբնույթ անբովանդակ սելֆիներն ու live-երը դադարեցնելու և սեփական թիմի չեղած ու եղած ներուժը, երկրի ներուժը (սեփական բարդույթներից գոնե ժամանակավորապես ազատվելով)` պետության ու հասարակության առաջ ծառացած լրջագույն մարտահրավերների անհապաղ և հաշվարկված դիմագրավմանն ուղղելու ժամանակն է (իրականում` արդեն իսկ էապես ուշացած): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը։

«Ալիևը պատրաստվում է պատերազմի: Արդեն շաբաթներ տևող քարոզչական, ապատեղեկատվական, հոգեբանական տոտալ գրոհն ու հարակից գործողություններն ուղղակիորեն դրա վկայությունն են: Բավական է նայել, թե ինչ չափով են հաճախակիացել Ադրբեջանի ԱԳՆ-ի, ՊՆ-ի, Նախագահի աշխատակազմի և հարակից այլ կառույցների հայտարարությունները, ուշադրություն դարձնել դրանց բովանդակային տրանսֆորմացիաներին, փչվող և միջազգային հանրությանը մատուցվող Հայաստանին և Արցախին վերաբերող ահասարսուռ լեգենդներին, հակահայկական հիստերիայի նոր ալիքի հրահրման փորձերին միջազգային կառույցներում, արտերկրում տպվող կամ ցուցադրվող պատվիրված նյութերի քանակին և բովանդակությանը` լիարժեք պատկերացնելու համար, թե մեկ կենտրոնից ղեկավարվող այս գործողություններն ինչ նպատակ են հետապնդում: Այս ամենին գումարեք նաև Թուրքիայի կողմից սեփական հակահայկական շտրիխերի ավելացմամբ` ողջ այս աղբի տիրաժավորումը, և լայն իմաստով` իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում:


Ի՞նչ է անում այս ընթացքում Հայաստանի իշխանությունը: Տպավորություն է, որ ձի կամ էշ հեծնած հնոտիք է քրքրում ու «նապաստակ նկարում», չէ, կներեք` ինքնաթիռ...

Այս ամենի ներքո, մի կողմ դնելով բանակի գործառույթը, քանի որ վստահ եմ, որ հարկ եղած դեպքում բանակն իր խնդիրը լուծելու է արժանապատվորեն և լավագույնս, անդրադառնամ մի քանի գործողությունների, որոնք իշխանությունների կողմից անհապաղ իրականացման անհրաժեշտություն ունեն.

1. վարչապետի վաղվա ուղերձը պետք է պարունակի ծանրակշիռ և մանրակրկիտ հաշվարկված պատասխան Ալիևի կեցվածքին և նկրտումներին, ինչպես նաև` հստակ մեսիջներ Մինսկի խմբի համանախագահներին: ԱԳՆ-ն պետք է սովորականից էապես ավելի մեծ ջանքերով ապահովի ուղերձի կարևորագույն թեզերի հասանելիությունը գործընկեր երկրների համապատասխան մարմիններին և հանրությանը,

2. ժամ առաջ պետք է ապահովել քաղաքական լրջագույն կոնսուլտացիաներ (լրջագույն` և՛ բովանդակության, և՛ ձևաչափի իմաստով) մի քանի ուղղություններով.

ա/ Ռուսաստանի Դաշնություն,

բ/ Իրան,

գ/ Վրաստան,

դ/ ՀԱՊԿ,

ե/ Մինսկի խմբի համանախագահներ,

զ/ ԱՄՆ, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բարեկամ երկրներ,

է/ համաշխարհային և տարածաշրջանային այլ դերակատարներ,

է/ միջազգային կառույցներ և հեղինակավոր կազմակերպություններ:

3. հատուկ մշակված բովանդակությամբ, ԱԳՆ, պետական համապատասխան մարմինների, Սփյուռքի կառույցների ներգրավմամբ և խողովակներով, ապահովել միջազգային տեղեկատվական դաշտում Ադրբեջանի գործողությունների համարժեք պատասխան, ապահովելով նաև` նշված ուղղության անխափան և շարունակական աշխատանքը,

4. գործողությունների ամբողջական ծրագրով էապես ակտիվացնել խորհրդարանական դիվանագիտության ինստիտուտների աշխատանքը,

5. սփյուռքի հանձնակատարի գրասենյակը պետք է անցնի աշխատանքի արտակարգ ռեժիմի (հանձնակատարին գոնե առժամանակ արգելել զբաղվել ազգերի սինթեզով կամ այլ վտանգավոր գործունեությամբ)` սփյուռքի կառույցների հետ աշխատանքն օպերատիվ համակարգելու նպատակով,

6. զարգացումների տրամաբանությունից և արագությունից ելնելով` կազմակերպել արտգործնախարարի և (կամ) վարչապետի հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ,

7. չստել սեփական հանրությանը (որքան էլ, որ դա դժվար է և անսովոր գործող իշխանությունների համար), զերծ մնալ որևէ կերպ հասարակության սոցիալական բեռն ավելացնելուց, դատարկաբանությունից և հայհոյախոսությունից»,- գրել է Բեքարյանը։

Նշենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բացասաբար է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը եւ կարծում է, որ դրանք իրականում դադարել են:

«Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ՝ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ... Բանակցություններն իրականում չեն ընթանում»,- ասել է Ալիեւը:

Ադրբեջանի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարությունը խախտել է բանակցային գործընթացի պայմանները»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan