Այսօր՝ 31 հոկտեմբերի 2020թ., 00:00
Հենց նոր ավարտվեց Մնացականյան-Բայրամով բանակցությունները Օ՛Բրայենն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել Մնացականյան-Բայրամով բանակցությունները շարունակվում են արդեն վեց ժամ Մերօրյա հերոսներից. 15-օրյա շրջափակումից հետո Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա մեկնելն անհնար է դարձել, քանի որ COVID թեստի պատասխանը դրական է եղել Վարչապետի խոսնակը՝ Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի՝ Մոսկվա մեկնելու և ռուսական էլիտայի հետ ԼՂ իրավիճակը քննարկելու մասին Հայկական ուժերը շարունակում են վստահորեն կատարել իրենց խնդիրները. Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Աբաս Արագչի․ Կարգավորման ծրագիրը կազմելիս Թեհրանը հաշվի է առել Երեւանի եւ Բաքվի նպատակները Ժնևում մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ջեյհուն Բայրամովի հետ Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը ԱՄՆ. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Կրեմլում նշել են պայմանները, որոնց դեպքում խաղապահներ կտեղակայվեն Արցախում ՌԴ փոխարտգործնախարարը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ եւ անվերապահ դադարեցման կոչ են արել եվրախորհրդարանականները Ֆրանսիայի Դիժոն քաղաքում «Գորշ գայլերի» անդամները դուրս են եկել փողոցներ ու հայերի նկատմամբ բռնության կոչերով հանդես եկել (տեսանյութ) Դիմացե՛ք տղերք, էլ չպակասեք, թշնամուն ահեղ մի լավ դաս տվեք. (տեսանյութ) Ես հանդես եմ գալիս ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման օգտին. Փաշինյան ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն. Զոհրաբ Մնացականյան Ֆրենկ Փալոնը Պետքարտուղարությանը կոչ է արել դատապարտել Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները Ինչպես է անցել գիշերը սահմանին Գերմանիան 2 մլն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին Լեռնային Ղարաբաղին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար Զորհաբ Մնացականյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին Զատուլինը պարզաբանել է Ղարաբաղում հարձակումը դադարեցնելու Ալիեւի առաջարկի ենթատեքստը ԱՄՆ-ը արտաքին կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հեշտ լուծում չունի. Վլադիմիր Պուտին Մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին․ Ուրուգվայի նախկին նախագահները հայտարարություն են տարածել «Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության. զորախմբի հարամանատարն Արթուր Վանեցյանն է Բելգիայի խորհրդարանի պատգամավորը ԼՂ-ում հրետակոծության տակ է ընկել. ՏԱՍՍ Սաուդյան Արաբիայում հարձակվել են Ջիդայում Ֆրանսիայի հյուպատոսության անվտանգութան աշխատակցի վրա Նիսի իշխանությունները փակում են քաղաքում բոլոր եկեղեցիները տաճարի մոտ հարձակման ֆոնին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ժնեւյան հանդիպումը հետաձգվել է «Ձեր չեզոքությունը սպանում է մեզ… գործելու ժամանակն է». Սեդա Ազնավուր ԵԱՀԿ ՄԽ-ի ուշադրությունը կենտրոնացված է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման վրա. Քլարկ Քուպեր 150 հոգանոց թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (տեսանյութ) ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցությունները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքն աճում է Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան Առավոտից թշնամին հրթիռակոծում է Ստեփանակերտը. Կան վիրավորներ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունը պահպանվել է Ձերբակալվել են մոսկվացիների վրա հարձակված ադրբեջանցի ազգայնականներ Էրդողանն առաջարկել է, որ հանդիպի Ալիևին, Պուտինն էլ՝ Փաշինյանին Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների՝ Մոսկվայում հանդիպել Փաշինյանի հետ. Interfax Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը. Լուսանկարներ թիրախավորված հարձակումից հետո Իրանը բոլոր ջանքերը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ՌԴ-ում Իրանի դեսպան Լեռնային Ղարաբաղ. Արաքչիի բարդ առաքելությունը. Տարասով Մահացել է Գուրգեն Եղիազարյանը Արաքչին պատմել է ղարաբաղյան խնդրի կարգավորման իրանական պլանի մասին Պեսկովը հայտնել է, որ Ղարաբաղում մարտերի շարունակումը հարուցում է ափսոսանք եւ մտահոգություն Ինչը կդադարեցնի պատերազմը. «The Washington post» Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումների անոնս Ֆրանսիայի հայերը ճանապարհ են փակել. ուղիղ «Charlie Hebdo» երգիծական հանդեսը Էրդողանին պատկերող ծաղրանկար է հրապարակել Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Ադելիա Պետրոսյանն «Արցախ» ստեղծագործության ներքո հաղթել է Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակն Արցախում Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ Վազգեն Մանուկյանի կոչը հանուն բոլորիս ապագայի կոչ է Անհրաժեշտ է ստեղծել միասնական կոմիտե, որին պետք է հանձնել իշխանության լիազորությունները. Լարիսա Ալավերդյան Իրանի նախագահի հատուկ բանագնացը կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա Համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հետ. Հրանտ Բագրատյան Հիմա ՀՀ կառավարության հրաժարականը դառնում է բացարձակ հրատապ Ես միանում եմ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կոչին ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրատապ կարգով հրավիրել ԱԽ նիստ Վազգեն Մանուկյանի առաջարկը հանրային պահանջ ունի. Խոսրով Հարությունյան Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրերը (տեսանյութ) ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը որևէ երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ.Պեսկով Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան Դոնորական արյուն է անհրաժեշտ. Դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում Բացառել սմարթֆոնների կիրառումը
Հարցում

Ինչու ոչխարի եւ այծի արտահանման մասին Փաշինյանի տվյալները ստույգ չեն

Գյուղատնտեսության ոլորտում վիճակագրական համակարգը որեւէ ընդհանրություն չունի իրական պատկերի հետ, քանի որ թվերը «նկարում են» մարզպետների հանձնարարականով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ագրարա-գյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Ապա մարզպետներն այդ ցուցանիշներով գնում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ «նկարում են» ընդհանուր թվերն ու զեկուցում վարչապետին: Եթե խոսվում է արտահանման աճի մասին, ապա ինչու է այս տարի ոչխարի միսը թանկացել 500 դրամով (գրեթե 20 տոկոս)»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ով է հրապարակում թվերը՝ Պետեկամուտների կոմիտեն, Վիճակագրական կոմիտեն կամ էլ որեւէ այլ գերատեսչություն:

Փորձագետը հիշեցրեց, որ անցած տարի կառավարությունը տվյալներ է հրապարակել, որ արտահանվել է 20 հազար տոննա ոչխարի միս՝ 1 մլն գլուխ:

«Ընդ որում, նույն իշխանությունները գրեցին, որ Հայաստանում ընդամենը 600 հազար գլուխ ոչխար կա: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ թվերը պարզապես «նկարում են»: Հավաստի տեղեկություն ստանալու համար տվյալներ պետք է ներկայացնել անմիջապես արտադրողները: Մանր եղջերավոր անասունի արտահանման ռեկորդային թիվ է գրանցվել (250 հազար գլուխ) այն շրջանում, երբ գյուղատնտեսության նախարար էր Գերասիմ Ալավերդյանը (2009-2010թթ.-խմբ.), ինչը լուրջ վնաս է հասցրել ոչխարների մայր կազմին»,-հավելեց Բերբերյանը:

Նրա պնդմամբ՝ Հայաստանում տարեկան կարելի է բուծել գրեթե 1,2 մլն գլուխ ոչխար առանց տնտեսությանը վնաս հասցնելու, սակայն դրա համար պրոֆեսիոնալ մոտեցում է պետք:

«Ոչխարներն այսօր բուծվում են հիմնականում Իրանում եւ արաբական երկրներում: Հայաստանում նույնիսկ գործում է իրանական ընկերություն, որը զբաղվում է անասունների որակի վերահսկողությամբ ու մսի տեղափոխմամբ»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է խոշոր եղջերավոր անասունին, Բերբերյանի տվյալներով, 3 տարվա ընթացքում Հայաստանը կորցրել է 160 հազար գլուխ:

«Այս տարի առաջընթաց կա, եւ խոշոր եղջերավոր անասունի քանակն ավելացել է 40-50 հազարով (այժմ կա մոտ 450-500 հազար գլուխ)»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով կառավարության աջակցության միջոցների մասին՝ փորձագետը պարզաբանեց, որ դրանից օգտվել է 20 ֆերմերներից 1-ը:

«Անարդյունավետությունը կայանում է նրանում, որ իշխանությունները կրկին որոշել են հարստացնել բանկերին, այդպիսով տուժում է գյուղատնտեսությունը: Սուբսիդիաներ պետք է ստանար անմիջապես արտադրողը»,-եզրափակեց ՀԿ ղեկավարը:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով:

«Արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3,4 միլիոն դոլարի»,-գրել էր վարչապետը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan