Թիվ մեկ մեղավորը հենց Փաշինյանն է
Մի քանի շատ շարունակ հարցախույզ անցկացրինք հանրության տարբեր շերտերի մոտ, պարզելու համար, թե ՀՀ քաղաքացին ում է համարում կորոնավիրուսային համավարակը տապալելու թիվ մեկ մեղավորը: Ստացվեց բավական հետաքրքիր եւ որոշ իմաստով անակնկալ պատկեր:
Հարցախույզին մասնակցել է մոտ հազար մարդ եւ նրանց միայն 4 տոկոսն է նշել, որ թիվ մեկ մեղավորը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է:
Հարցման մասնակիցներից տասից մեկն էլ պնդել է, որ հիմնական մեղավորը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է:
14 տոկոսը, որորոնց մի մասն էլ հավանորեն կառավարության եւ Փաշինյանի աջակիցներն են, պնդում են, որ այստեղ որեւէ մեղավոր չկա, եւ որ կառավարությունն ինչ կարողացել է արել է:
Հարցախույզի մասնակիցներից 110-ն էլ պնդել է, որ տապալման համար մեղավոր է կառավարությունն ամբողջ կազմով:
21 տոկոսն էլ վստահ է, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու համար հավասարաչափ պատասխանատվություն են կրում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հհ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Իսկ ահա հարցախույզի մասնակիցների 37 տոկոսը (300 մարդ) վստահ է, որ այս հարցում թիվ մեկ մեղավորը հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:
Top-News.am