Ադրբեջանա-իրանական սահմանին հրաձգություն է տեղի ունեցել, սպանված կա
Ադրբեջանա-իրանական սահմանին տեղի է ունեցել հերթական հրաձգությունը, սպանված կա։
Պետական սահմանապահ ծառայությանը վկայակոչելով՝ ԱՊԱ-ն հայտնում է, որ սահմանապահները նկատել են երկու սահմանախախտների։ Կանգնելու հրամանին չենթարկված սահմանախախտների վրա սահմանապահների արձակած կրակոցների հետեւանքով մաքսանենգներից մեկը սպանվել է, մյուսին հաջողվել է թաքնվել։ Տեղազննման ժամանակ հայտնաբերվել է երկու պայուսակներով մոտ 15 կգ թմրանյութ, ինչպես նաեւ հրացան։