Այդ դեպքում թե ո՞ւմ է պետք և ինչի՞ համար է գործող կառավարությունն ու ի՞նչ է կառավարում
Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Արդեն կարող ենք արձանագրել, որ այս կառավարությունն որոշել է որևէ կերպ չլուծել Ամուլսարի հարցն, ավարտին չհասցնել մի շարք քաղաքական դատավարությունները, չկատարել խոստացված համակարգային օրենսդրական փոփոխությունները։
- Մինչ այդ Ամուլսարի կողմերը կարող են ձեռնամարտով զբաղվել, իսկ կառավարությունն այդ ընթացքում կարող է ինքնաթիռ ներկել։
-Դատավարությունները կարող են ձգձգվել մինչև քաղաքական իրավիճակի փոփոխությունը։
-«Հեղափոխականների» խոստումները կմնան հաջորդ կառավարության օրակարգում։
Այդ դեպքում թե ո՞ւմ է պետք և ինչի՞ համար է գործող կառավարությունն ու ի՞նչ է կառավարում, համարենք հռետորական հարց։